Բռա՛տցի… Որպեսզի ծայրահեղությունների մեջ չընկնենք Տարոնի «քաղաքական դիրքի» ու նրա լավ ու վատ կողմերի շուրջ, ապա պարզապես հիշենք, որ Հայաստանում, պետական որևէ կառույցում, որևէ բարձր պաշտոն զբաղեցնող անձ, որը ասենք 20000 դոլարից ավելի թանկ մեքենա է քշում (իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք տեսել ասենք golf 3-ով ֆռֆռացող փոխքաղաքապետի, կամ թեկուզ նախարարի տեղակալի), ապա շատ հանգիստ կարող է կասկածվել ՀՀ Քերական Օրենսգրքի 308-315 հոդվածներից (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ) մեկով, կամ միքանիսով, քանի որ՝
ա. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ըստ ՀՀ գործող օրենքի,
բ. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը ըստ գործող օրենքի չի գերազանցում 400000 դրամը։ Մասնավորապես քաղաքապետի աշխատավարձը 300 հազար դրամ է, իսկ փոխքաղաքապետինը՝ բնականաբար ավելի քիչ։
Հետևություն. Հայաստանի Հանրապետության գործող օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետությունում «քաղաքականություն» և «քաղաքական դիրք» հասկացությունները տուֆտա հասկացություններ են։![]()
Էջանիշներ