User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պետք է գագիկ բեգլարյանը (չիոռնի գագոն) թողնի Երևանի քաղաքապետի պաշտոնը

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    34 80.95%
  • ոչ

    3 7.14%
  • չգիտեմ

    5 11.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ

    Անհապաղ անհրաժեշտ է պաշտպանել գագիկ բեգլարյանի( փոքրատառերով գրելու պատճառը հարգանքի չափը ինչ-որ չափով ընգծելու տարբերակ է) հրաժարականը, ինչպես կարող է անհավասարակշիռ մարդը զբաղվել քաղաքի խնդիրներով, երբ չի կարողանում դուրս գալ իր իսկ ժարգոնային միջավայրից, իսկ սեփական եսը հաստատելու համար ծեծում է ում պատահի: Հրաժարակնը Երևանի քաղաքապետի պաշտոնից կլինի ամենաէական քայլը: Իսկ ամբողջ պատմությունը եղել է այսպես, կարդացեք ու տեսեք հայկական այսպես կոչված էլիտայի մակարդակը.
    Իսկ սկանդալային պատմությունը եղել է այսպես. դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Համերգի հրավիրատոմսերը պաշտոնյաներին բաժանել է մշակույթի նախարար Հ. Պողոսյանը։ Հրավիրվածների թվում է եղել նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ տիկնոջ հետ։ Բեգլարյանը, սակայն, համերգի չի գնացել։ Փոխարենը գնացել է նրա տիկինը՝ ընկերուհու հետ։ Բեգլարյանի տիկինը նստել է հենց այն աթոռին, որի անմիջապես կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը։ Եվ քանի որ, ըստ արարողակարգի, Սարգսյանի կողքը կարող են նստել Ամենայն հայոց կաթողիկոսը և ԱԺ նախագահը, Ս. Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը և խնդրել նրան իր ընկերուհու հետ մեկ աթոռ հեռու նստել։ Պարզվում է, սակայն, այդ խնդրանքը խիստ վիրավորել է տիկնոջը և նա այդ կապակցությամբ, ըստ սոցցանցերում տեղակայված լուրերի, բողոքել է ամուսնուն։ Բեգլարյանն էլ, ինչպես ոչ պաշտոնապես փոխանցեցին նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին խնդրել է հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ։ Հանդիպումը Կարապետյանը կազմակերպել է՝ թերևս չկասկածելով, թե ինչ հետևանք այն կարող է ունենալ։ Բեգլարյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, իր մեքենայի մեջ հարվածել է Կանդայանի դեմքին՝ նետելով՝ «դու ո՞վ ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի»։ Այնուհետև Երևանի քաղաքապետը Արամ Կանդայանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան, որտեղ էլ դաժան ծեծի է ենթարկել նրան։ Մենք տեղեկություններ ունենք, որ Կանդայանի դեմքը «այլանդակված» է։ Ծեծի մասին վերջինս տեղյակ է պահել Սերժ Սարգսյանի փեսային և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանին։ Միջադեպի մասին իմացել է նաև Սերժ Սարգսյանը։ Երևում է, որ տեղեկությունը նրան այնքան է զայրացրել, որ վատ տրամադրությունը զգացել են անգամ նախօրեին նրա հետ հանդիպման գնացած Հանրային խորհրդի անդամները։ Սարգսյանը, նախ, լուտանքներ է տեղացել Կարեն Կարապետյանի հասցեին՝ իր աշխատակազմի անդամին պաշտպանել չկարողանալու համար։ Կարապետյանը ներողություն է խնդրել և ասել, թե պատրաստ է հրաժարական տալ իր այդ սխալի պատճառով։ Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե Կարեն Կարապետյանն արդեն հրաժարականի դիմումը գրել է։ Ս. Սարգսյանի լրատվական ծառայությունից, սակայն, մեզ փոխանցեցին, թե նման փաստաթուղթ նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման թղթաշրջանառության մեջ չկա։ Իրականում, ինչպես մեզ հայտնի դարձավ, երեկ մինչև ուշ երեկո սույն թեմայով քննարկում էր տեղի ունենում Բաղրամյան 26-ում։ Կարապետյանը կարծես թե հրաժարական չի տա։ Ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանին, նա արդեն մի քանի օր է, սարսափելի անհարմար վիճակում է։ Նախագահական նստավայրից կրկին ոչ պաշտոնապես հաստատեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել և լսել Բեգլարյանին, քանի որ խիստ վիրավորված և վրդովված է։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից երեկ հերքում էին, որ Բեգլարյանը ծեծի է ենթարկել Կանդայանին։ Նշենք նաև, որ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակիցներն էլ, ըստ մեր ստացած տեղեկությունների, իրենց հերթին են գնացել Կարեն Կարապետյանի մոտ և իրենց դժգոհությունը հայտնել, թե՝ «այս ինչ վիճակ է, մեր ընկերոջը գողացել, տարել են, բա դուք ինչի համար եք ստեղ» և այլն։ Սեր տեղեկություններով, նաև հենց նրանց այդ միասնությունն ու վրդովմունքն է Սերժ Սարգսյանին ստիպել Գագիկ Բեգլարյանին ընտրության հնարավորություն տալ։ Ու մինչ Բեգլարյանը կմտածի, թե ինչպես է վարվելու, սոցիալական ցանցերում երեկ բուռն խոսվում էր, թե նա, այդուհանդերձ, ներողություն չի խնդրի։ Ենթադրվում է, սակայն, որ նրան պարզապես կստիպեն այդ տարբերակն ընտրել. համենայնդեպս, աղմուկն այդ դեպքում թերևս համեմատաբար փոքր կլինի։
    Աղբյուր`http://www.tert.am/am/news/2010/12/08/hzh/
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 09.12.2010, 22:06:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.12.2010), Askalaf (08.12.2010), Chilly (09.12.2010), Malxas (08.12.2010), Mark Pauler (09.12.2010), Moonwalker (08.12.2010), Morg (08.12.2010), V!k (09.12.2010), Արևածագ (08.12.2010), Դարք (08.12.2010), Հայուհի (09.12.2010), Պոզիտրոն (08.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2010, 17:34
  2. Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.12.2008, 19:09
  3. Գրառումներ: 90
    Վերջինը: 19.11.2008, 16:45
  4. Ծեծկռտուք 32ատամ ակումբում
    Հեղինակ՝ Universe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 11.07.2008, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •