Գոմոր / Gomorrah
Իտալիա, 2008
Ռեժիսոր՝ Մատեո Գարրոնե
Դերերում՝ Տոնի Սերվիլյո և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.0
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 91%
Ֆիլմը Կամարրոյի մասին է, իսկ Կամարրոն մաֆիայի նման կառույց է Նեապոլում: Չգիտեմ, թե ֆիլմում նկարահանած դեպքերը ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն վեպի հեղինակ Ռոբերտո Սավիանոն բազմաթիվ անգամներ ահաբեկվել է Նեապոլյան մաֆիայի կողմից և հիմա գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նեապոլի հարավային թաղամասերից մեկում՝ Շամպիայում, որ Կամարրոյի որջն է: Ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ, նրանք բոլորն էլ ինչ-որ չափով առընչվում են Կամարրոյի հետ, թե տարիքով հաշվապահը, ով բանտարկյալների ընտանիքներին ամեն շաբաթ մաֆիայի շեֆերի կողմից տրամադրվող փող է բաժանում, թե մթերային խանութում աշխատող 13ամյա տղան, ով որոշում է միանալ մաֆիայի կլաններից մեկին, թե համալսարանավարտ ու փայլուն ապագա ունեցող երիտասարդը, ով իր կամքին հակառակ խառնվում է մաֆիայի կեղտոտ բիզնեսին, թե երկու դեռահասները, ովքեր զենք գտնելով որոշում են ստեղծել իրենց կլանը, թե հասարակ դերձակը, ով գիշերները իր ֆիրմայի գաղտնիքներն է վաճառում թշնամի կլանի դերձակներին...
Իսկ Շամպիայում ամեն օր եղբայրասպան պատերազմ է, ամեն օր մարդ է սպանվում....
Մի խոսքով Գոմորը չափից դուրս ռեալիստական ու դաժան ֆիլմ է, որը ոչ բոլորին դուր կգա իր ռեալիզմի պատճառով...
Համ էլ ֆիլմում առաջին անգամ իտալական ռաբիզ երաժշտություն լսեցի Բարեբախտաբար վերջում Massive Attack-ի Herculaneum-ը ռաբիզը չեզոքացրեց:
Էջանիշներ