User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Գոմոր / Gomorrah

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գոմոր / Gomorrah

    Գոմոր / Gomorrah


    Իտալիա, 2008
    Ռեժիսոր՝ Մատեո Գարրոնե
    Դերերում՝ Տոնի Սերվիլյո և ուրիշներ
    Ժանրը՝ դրամա
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.0
    RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 91%

    Ֆիլմը Կամարրոյի մասին է, իսկ Կամարրոն մաֆիայի նման կառույց է Նեապոլում: Չգիտեմ, թե ֆիլմում նկարահանած դեպքերը ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն վեպի հեղինակ Ռոբերտո Սավիանոն բազմաթիվ անգամներ ահաբեկվել է Նեապոլյան մաֆիայի կողմից և հիմա գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ:

    Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նեապոլի հարավային թաղամասերից մեկում՝ Շամպիայում, որ Կամարրոյի որջն է: Ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ, նրանք բոլորն էլ ինչ-որ չափով առընչվում են Կամարրոյի հետ, թե տարիքով հաշվապահը, ով բանտարկյալների ընտանիքներին ամեն շաբաթ մաֆիայի շեֆերի կողմից տրամադրվող փող է բաժանում, թե մթերային խանութում աշխատող 13ամյա տղան, ով որոշում է միանալ մաֆիայի կլաններից մեկին, թե համալսարանավարտ ու փայլուն ապագա ունեցող երիտասարդը, ով իր կամքին հակառակ խառնվում է մաֆիայի կեղտոտ բիզնեսին, թե երկու դեռահասները, ովքեր զենք գտնելով որոշում են ստեղծել իրենց կլանը, թե հասարակ դերձակը, ով գիշերները իր ֆիրմայի գաղտնիքներն է վաճառում թշնամի կլանի դերձակներին...

    Իսկ Շամպիայում ամեն օր եղբայրասպան պատերազմ է, ամեն օր մարդ է սպանվում....

    Մի խոսքով Գոմորը չափից դուրս ռեալիստական ու դաժան ֆիլմ է, որը ոչ բոլորին դուր կգա իր ռեալիզմի պատճառով...

    Համ էլ ֆիլմում առաջին անգամ իտալական ռաբիզ երաժշտություն լսեցի Բարեբախտաբար վերջում Massive Attack-ի Herculaneum-ը ռաբիզը չեզոքացրեց:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.06.2014), insider (11.06.2014), Դարք (07.12.2010), Տրիբուն (10.06.2014)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ էս տարի արդեն դուրս է եկել Գոմորի սերիալը: Ոչ մի տեղ տոռենտ չկար, վերջը մի տեղ ստրիմինգով գտա, պարզվեց ծերից ծեր նապոլիտաներեն ա, ու քֆուրներից բացի ոչ մի բան չեմ հասկանում Հույս ունենանք, նորմալ տիտրեր կդնեն շուտով: Էս էլ թրեյլերը.

    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (11.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն արժեքավոր տեղեկատվության համար, ֆիլմն անկասկած կնայեմ, բայց կարծեմ նեապոլական մաֆիան կոչվում է ոչ թե կամարրո այլ կամորա: Այդպիսի ֆիլմ էլ կա՝ «Կամորիստ» Il Camorrista
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (09.06.2014)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն արժեքավոր տեղեկատվության համար, ֆիլմն անկասկած կնայեմ, բայց կարծեմ նեապոլական մաֆիան կոչվում է ոչ թե կամարրո այլ կամորա: Այդպիսի ֆիլմ էլ կա՝ «Կամորիստ» Il Camorrista
    Ճիշտ ես, Կամորրա է անունը, սխալ էի գրել։
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.06.2014)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմը բավականին պատկերալից ներկայացվեց, ու ուզում եմ լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչ կտա ֆիլմը հասարակության կարևորագույն շերտին? Որոնք դեռ ինքնորույն մտածել չգիտեն քիչ չի միհատ էլ պաշպանված չեն նմանատիպ ֆիլմերց:

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը բավականին պատկերալից ներկայացվեց, ու ուզում եմ լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչ կտա ֆիլմը հասարակության կարևորագույն շերտին? Որոնք դեռ ինքնորույն մտածել չգիտեն քիչ չի միհատ էլ պաշպանված չեն նմանատիպ ֆիլմերց:
    Հարցդ չհասկացա, ի՞նչ կարևորագույն շերտ, ի՞նչ պաշտպանվածություն։ Կմանրամասնե՞ս
    I may be paranoid but no android!

  11. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցդ չհասկացա, ի՞նչ կարևորագույն շերտ, ի՞նչ պաշտպանվածություն։ Կմանրամասնե՞ս
    Նկատում եմ, որ բավականին տեղեկացված եք ֆիլմից, այդ պատճառով էլ ուզում եմ լսել ձեր կարծիքը ֆիլմի մասին

    Ըստ ձեզ ֆիլմն ինչ է տալիս մարդուն ու երեխային? Երեխային, որն ինքնորույն դեռ չի կարողանում մտածել.

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատում եմ, որ բավականին տեղեկացված եք ֆիլմից, այդ պատճառով էլ ուզում եմ լսել ձեր կարծիքը ֆիլմի մասին

    Ըստ ձեզ ֆիլմն ինչ է տալիս մարդուն ու երեխային? Երեխային, որն ինքնորույն դեռ չի կարողանում մտածել.
    Բայց էս ֆիլմը երեխաների համար նախատեսված չէ, ընդհակառակը հասուն լսարանին է ուղղված։ Իսկ ընդհանուր ասած հոյակապ ֆիլմ է իտալական մաֆիայի, կոռուպցիայի ու բազմաթիվ կյանքեր կործանած կազմակերպված համցախմբերի մասին։
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (10.06.2014)

  14. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ֆիլմը երեխաների համար նախատեսված չէ, ընդհակառակը հասուն լսարանին է ուղղված։ Իսկ ընդհանուր ասած հոյակապ ֆիլմ է իտալական մաֆիայի, կոռուպցիայի ու բազմաթիվ կյանքեր կործանած կազմակերպված համցախմբերի մասին։
    Ֆիլմը նախատեսած չի փոքրերի համար ճիշտ եք, բայց մեր փոքրերն էլ այս դարում ապահովված չեն նմանատիպ ֆիլմերից, ուստի այն կարող է կործանում լինել նրանց համար, մի բան էլ ասեմ ծանոթ լինելով նմանատիպ երևույթներին, սակայն ոչ ֆիլմերից, ոչ լրագրերից ու ոչ էլ կլաններից դուրս քցվածներից, որոնց տեղեկությունների վրա են ստեղծվում նմանատիպ ֆիլմերը մի բան կարող եմ ասել ես ֆիլմերը նման կլանների գովածդ է լոկ, որը ծածկված է որոշակի բարոյական արժեքներով ու որի իրական ստեծողները հենց կլանի մարդիկ են: Գուցե գրածս դժվար ըմբռնվի, բայց ասեմ, որ դա այդպես է Ռուֆուս ջան:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գոմոր / Gomorrah
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2018, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •