Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն:
<<Ես հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում, արդեն շատ բան է նշանակում: Տա Աստված, որ դա կրկնվի: Կարևորը շարունակելն է լավ խաղալ, իսկ մնացածը վերահսկել հնարավոր չէ>>, - ասում է Ինյեստան:
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ Ոսկե Գնդակը, Ինյեստան ասել է. <<Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին: Եթե ընտրել են նրան, ապա նա արժանի էր: Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին, բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան>>, - ասել է Ինյեստան:
Հղում
Մոդերատորական. Մեսսի ջան, հղումները պարտադիր են:
Էջանիշներ