Արևածագ ջան, բավականին թեթև ես վերաբերվում «էս» հարցերին, հավանաբար դա ՌԴ-ում երկրար տարիներ ապրելու հետևանք է: Անկեղծ ասած, հայաստանյան մտածելակերպը ինձ քույլ չի տալիս էդ թեթև վերաբերմունքին դրական գնահատական տալ: Հայաստանի պայմաններում դեռ մարդիկ պատրաստ չեն աչքերը փակել ««կուսություն- չկուսություն» հարցի վերաբերյալ»:Չեմ ասում, որ Հայաստանում չկան «բանից բեխաբար» աջուձախ հարաբերություններ հաստատողներ, բայց, համենայն դեպս, Հայաստանում բավականին քիչ են հազար ու մի սեռավարակներով ու ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ՝ համեմատած Ռուսաստանի վիճակագրության հետ:/Էլ չեմասում ապօրինի երեխաների ու քանդվող ընտանիքների մասին:/ Եթե խոսքը վերաբերում է անվտանգ սեռական հարաբերություններին, ապա կարծում եմ՝ ժողովորդը ճիշտ է: Աղջիկների՝ միայն ամուսնանալուց հետո սեռական հարաբերություններ ունենալը կարող է զերծ պահել հազար ու մի գլխացավանքներից: Իսկ տղաների դեպքում ամեն ինչ այլ է, թող սա որպես սեռական խտրականություն չհնչի, բայց Հայաստանում տղաների և աղջիկների՝ սեռական կյանքով ապրելու միջև մեծ տարբերություն է դրված… Համենայն դեպս եթե «երեխան» արդեն ինտիմ կյանքով ապրելու շեմին է, ապա ծնողը պետք է լրջագույնս տեղեկացնի երեխային «անվտանգության կանոններին», իսկ դա անել քետք է դեռ վաղ հասակից, և ոչ այն ժամանակ երբ արդեն «բանը բանից անցած» է լինում:![]()
Էջանիշներ