User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների սեռական կյանքի նկատմամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ես էսպես հարց եմ ուզում տալ չգիտեմ էլ ում, որովհետև ակումբում համապատասխան տարիքային խմբի մարդիկ (հատկապես՝ ակտիվ անդամների շարքում) քիչ կան: Դրա համար «ենթադրենք»-ով կձևակերպեմ.

    Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան» և այլն...
    Տղաս. Ինչքան էլ սեռական հարաբերությունների մասի խոսք գնա, խնդրում եմ, բացատրում եմ, որ չի կարելի ոչ մի անգամ, ո'չ մի անգամ առանց պահպանակի «գործ» սկսել: Ինչքան էլ որ աղջիկը երդվի, թե ինքը առաջինն է, անփոխարինելի ու վերջինը: Չի կարելի մի երկու րոպեի հաճույքի համար կյանքը վտանգել: Անցանկալի հղիությունը դեռ մի կողմ, սեռավարակներն ի նկատի ունեմ: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի երկրում, ուր աղջիկներն առանց ավելորդ սեթևեթանքի ամենը կանեն իրենց ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, իմ դարդուցավը տղայիս հիվանդություններից զերծ պահելն է:
    Աղջիկս դեռ փոքր է, բայց նա հաստատ տղայիս ազատությունները չի ունենալու: Կձգտեմ ամեն ինչ անել, համոզել, որ մարմինը պիտի ամաղարտ պահել, միայն մի հոգու՝ օրինական ամուսնու համար: Իսկ եթե հանկարծ իմանամ, որ հարաբերություններն արդեն կա՞ն...

    Մի սկեսուր հարսին ջրի ճամփելիս ամեն անգամ զգուշացնում է.
    - Զգույշ, տե'ս հա, կուլան չջարդես: Ոտքերիդ տակը նայիր, խոսքի մի ընկի'ր:
    Ամեն օր նույն պատմությունը՝ կուլան չջարդելու վերաբերյալ:
    Մի անգամ էլ այնպես է պատահում, ջրից հետ դառնալիս հարսի ոտքը սոթ է տալիս, ձեռքիցը գցում է կուլան: Հարսը շատ է վախենում. եթե ամեն օր գլխին քարոզ են կարդացել, թե՝ կուլան չջարդես, բա հիմա իրեն ի՞նչ են անելու: Վայ թե ծեծեն: Դատարկաձեռն գալիս է տուն, սկեսուրը լուռումունջ նայում է նրան ու ամեն ինչ հասկանում: Բայց հանդիմանանքի ոչ մի խոսք: Անցնում է մի քանի օր, էս հարսը չի համբերում, սկեսրոջն ասում է.
    -Քանի ջրի էի գնում, ամեն օր վրաս խոսում էիր, թե՝ կուլան չջարդես: Բա երբ կուլան ջարդեցի, ինչու՞ ոչ մի բան չասիր:
    - Է՜... Այ բալա, ասում էի, որ կուլան չջարդես: Ջարդելուց հետո իմ խոսքերով կուլան պիտի թազանա՞:

    Ամեն օր կխոսեմ, որ կուլան չջարդի աղջիկս:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2010), erexa (06.12.2010), Interdenominational (06.12.2010), paniaG (06.12.2010), Smokie (06.12.2010), Surveyr (07.12.2010), Tig (07.12.2010), Yellow Raven (06.12.2010), zanazan (06.12.2010), Հայուհի (06.12.2010), Հարդ (06.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծնողների համախտանիշ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 27.12.2016, 14:23
  2. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  3. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.02.2010, 11:37
  4. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.11.2007, 14:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •