User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների սեռական կյանքի նկատմամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների սեռական կյանքի նկատմամբ

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ես էսպես հարց եմ ուզում տալ չգիտեմ էլ ում, որովհետև ակումբում համապատասխան տարիքային խմբի մարդիկ (հատկապես՝ ակտիվ անդամների շարքում) քիչ կան: Դրա համար «ենթադրենք»-ով կձևակերպեմ.

    Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան» և այլն...
    Այս գրառումից հետո որոշեցի, որ արժի այնուամենայնիվ առանձին թեմա բացել սրա մասին:

    Հարցադրումը մի փոքր ավելի գլոբալացնելով՝ կխնդրեի հայտնեիք ձեր կարծիքները ոչ միայն սուբյեկտիվ տեսանկյունից, այլ նաև առհասարակ հոգեբանության տեսակետից վերլուծել թե՛ ծնողի, թե՛ երեխայի դիրքորոշումները և միգուցե ասել, թե ինչպե՞ս է ճիշտ վարվել տվյալ իրավիճակում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.12.2010), Rhayader (07.12.2010), Yellow Raven (06.12.2010), Ապե Ջան (22.04.2011), Գանգրահեր (07.12.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ինչ թեմաներ ենք քննարկում ով կհամարձակվի ստեղ իրական բան գրի՞
    Ես մի բան ասեմ ,հիմա ծնողների մեծ մասը պատկերացում չունի իրանց երախաների ........ կյանքի մասին:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  4. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ինչ թեմաներ ենք քննարկում ով կհամարձակվի ստեղ իրական բան գրի՞
    Ես մի բան ասեմ ,հիմա ծնողների մեծ մասը պատկերացում չունի իրանց երախաների ........ կյանքի մասին:
    Անուններ նշելը բնավ պարտադիր չէ: Հարցը տեսականորեն ենք քննարկում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (05.12.2010)

  6. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան» և այլն...
    Պարզ չի՞, մի տեղը կկարկատեմ, որ էլ տենց բաներ չանի:

    Եթե լուրջ, ապա կխնդրեմ, որ պաշտպանվի տարատեսակ հիվանդություններից ու անցանկալի հղիությունից ու հակառակը համոզողների խոսքերը հալած յուղի տեղ չընդունի: Մեկ էլ կբացատրեմ, որ ցանկալի է վաղ թե ուշ էդ բոլոր զուգընկերներին փոխարինել մեկով, այն է` ամուսնանալ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.12.2010), Quyr Qery (07.04.2011)

  8. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ես էսպես հարց եմ ուզում տալ չգիտեմ էլ ում, որովհետև ակումբում համապատասխան տարիքային խմբի մարդիկ (հատկապես՝ ակտիվ անդամների շարքում) քիչ կան: Դրա համար «ենթադրենք»-ով կձևակերպեմ.

    Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան» և այլն...
    Տղաս. Ինչքան էլ սեռական հարաբերությունների մասի խոսք գնա, խնդրում եմ, բացատրում եմ, որ չի կարելի ոչ մի անգամ, ո'չ մի անգամ առանց պահպանակի «գործ» սկսել: Ինչքան էլ որ աղջիկը երդվի, թե ինքը առաջինն է, անփոխարինելի ու վերջինը: Չի կարելի մի երկու րոպեի հաճույքի համար կյանքը վտանգել: Անցանկալի հղիությունը դեռ մի կողմ, սեռավարակներն ի նկատի ունեմ: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի երկրում, ուր աղջիկներն առանց ավելորդ սեթևեթանքի ամենը կանեն իրենց ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, իմ դարդուցավը տղայիս հիվանդություններից զերծ պահելն է:
    Աղջիկս դեռ փոքր է, բայց նա հաստատ տղայիս ազատությունները չի ունենալու: Կձգտեմ ամեն ինչ անել, համոզել, որ մարմինը պիտի ամաղարտ պահել, միայն մի հոգու՝ օրինական ամուսնու համար: Իսկ եթե հանկարծ իմանամ, որ հարաբերություններն արդեն կա՞ն...

    Մի սկեսուր հարսին ջրի ճամփելիս ամեն անգամ զգուշացնում է.
    - Զգույշ, տե'ս հա, կուլան չջարդես: Ոտքերիդ տակը նայիր, խոսքի մի ընկի'ր:
    Ամեն օր նույն պատմությունը՝ կուլան չջարդելու վերաբերյալ:
    Մի անգամ էլ այնպես է պատահում, ջրից հետ դառնալիս հարսի ոտքը սոթ է տալիս, ձեռքիցը գցում է կուլան: Հարսը շատ է վախենում. եթե ամեն օր գլխին քարոզ են կարդացել, թե՝ կուլան չջարդես, բա հիմա իրեն ի՞նչ են անելու: Վայ թե ծեծեն: Դատարկաձեռն գալիս է տուն, սկեսուրը լուռումունջ նայում է նրան ու ամեն ինչ հասկանում: Բայց հանդիմանանքի ոչ մի խոսք: Անցնում է մի քանի օր, էս հարսը չի համբերում, սկեսրոջն ասում է.
    -Քանի ջրի էի գնում, ամեն օր վրաս խոսում էիր, թե՝ կուլան չջարդես: Բա երբ կուլան ջարդեցի, ինչու՞ ոչ մի բան չասիր:
    - Է՜... Այ բալա, ասում էի, որ կուլան չջարդես: Ջարդելուց հետո իմ խոսքերով կուլան պիտի թազանա՞:

    Ամեն օր կխոսեմ, որ կուլան չջարդի աղջիկս:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2010), erexa (06.12.2010), Interdenominational (06.12.2010), paniaG (06.12.2010), Smokie (06.12.2010), Surveyr (07.12.2010), Tig (07.12.2010), Yellow Raven (06.12.2010), zanazan (06.12.2010), Հայուհի (06.12.2010), Հարդ (06.12.2010)

  10. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղաս. Ինչքան էլ սեռական հարաբերությունների մասի խոսք գնա, խնդրում եմ, բացատրում եմ, որ չի կարելի ոչ մի անգամ, ո'չ մի անգամ առանց պահպանակի «գործ» սկսել: Ինչքան էլ որ աղջիկը երդվի, թե ինքը առաջինն է, անփոխարինելի ու վերջինը: Չի կարելի մի երկու րոպեի հաճույքի համար կյանքը վտանգել: Անցանկալի հղիությունը դեռ մի կողմ, սեռավարակներն ի նկատի ունեմ: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի երկրում, ուր աղջիկներն առանց ավելորդ սեթևեթանքի ամենը կանեն իրենց ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, իմ դարդուցավը տղայիս հիվանդություններից զերծ պահելն է:
    Աղջիկս դեռ փոքր է, բայց նա հաստատ տղայիս ազատությունները չի ունենալու: Կձգտեմ ամեն ինչ անել, համոզել, որ մարմինը պիտի ամաղարտ պահել, միայն մի հոգու՝ օրինական ամուսնու համար: Իսկ եթե հանկարծ իմանամ, որ հարաբերություններն արդեն կա՞ն...

    Մի սկեսուր հարսին ջրի ճամփելիս ամեն անգամ զգուշացնում է.
    - Զգույշ, տե'ս հա, կուլան չջարդես: Ոտքերիդ տակը նայիր, խոսքի մի ընկի'ր:
    Ամեն օր նույն պատմությունը՝ կուլան չջարդելու վերաբերյալ:
    Մի անգամ էլ այնպես է պատահում, ջրից հետ դառնալիս հարսի ոտքը սոթ է տալիս, ձեռքիցը գցում է կուլան: Հարսը շատ է վախենում. եթե ամեն օր գլխին քարոզ են կարդացել, թե՝ կուլան չջարդես, բա հիմա իրեն ի՞նչ են անելու: Վայ թե ծեծեն: Դատարկաձեռն գալիս է տուն, սկեսուրը լուռումունջ նայում է նրան ու ամեն ինչ հասկանում: Բայց հանդիմանանքի ոչ մի խոսք: Անցնում է մի քանի օր, էս հարսը չի համբերում, սկեսրոջն ասում է.
    -Քանի ջրի էի գնում, ամեն օր վրաս խոսում էիր, թե՝ կուլան չջարդես: Բա երբ կուլան ջարդեցի, ինչու՞ ոչ մի բան չասիր:
    - Է՜... Այ բալա, ասում էի, որ կուլան չջարդես: Ջարդելուց հետո իմ խոսքերով կուլան պիտի թազանա՞:

    Ամեն օր կխոսեմ, որ կուլան չջարդի աղջիկս:
    Արևածագ, իսկ եթե, քո խոսքերով ասած, կուլան այնուամենայնիվ ջարդվու՞մ է: Ի՞նչ կանես: Օրինակ, չե՞ս սկսի հարցաքննել, թե ով է եղել կոնկրետ, իրենից ի՞նչ է ներկայացնում, կամ օրինակ պահանջել, որ «մեղսագործը» ամուսնանա աղջկադ հետ և այլն:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ չի՞, մի տեղը կկարկատեմ, որ էլ տենց բաներ չանի:
    Մի անեկդոտ հիշեցի.

    Ժամանակին մի շատ առաքինի և հրաշագործ վանական է լինում, որը ապրած է լինում կուսակրոն կյանքով ու կին երբևէ «տեսած» չի լինում։ Վանականի աշակերտները որոշում են իրենց ուսուցչին օր ծերույթան մի նվեր մատուցեն, այն է՝ կին։

    Կիրակնօրյա պատարագի ժամանակ, ինչպես միշտ, վանականս իր համար պատարագ է կարդում դատարկ եկեղեցում, այդ պահին աշակերտները մի մերկ կին են մտցնում եկեղեցի, ու դուռը պինդ փակում։
    Անցնում է մի քանի րոպե, և այդ մերկ կինը, լեղապատառ, դուռը ջարդելով փախչում է եկեղեցուց։
    Աշակերտները անհանգստացած ներս են մտնում.
    - Տեր հայր, ի՞նչ է պատահել։
    - Մի արտասովոր դեպք պատահեց քիչ առաջ, որդյակս։ Ես սովորականի նման պատարագ էի կարդում, մեկ էլ այդ միջոցին մի մեղսավոր արարած ներս եկավ ու պառկեց դիմացս՝ խորանի վրա։ Ինձ թվաց, թե այդ էակը վիրավոր է, և բուժման կարիք ունի։ Եվ ես չէի սխալվում։ Առաջին իսկ հայացքից նկատեցի, որ նրա ոտքերի արանքում մի մեծ վերք կա։ Ձեռքս դրեցի, և բժշկեցի....



    Հ.Գ. Եթե մինչև ամուսնանալը (խոսքը աղջիկների մասին է) մի երկու անգամ ունեցել են սեռական հարաբերություններ, էդ ոչինչ։ Կարևորը շարունակական բնույթ չկրի։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (06.12.2010), Quyr Qery (07.04.2011), Rammstein (06.12.2010)

  13. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գրառումից հետո որոշեցի, որ արժի այնուամենայնիվ առանձին թեմա բացել սրա մասին:

    Հարցադրումը մի փոքր ավելի գլոբալացնելով՝ կխնդրեի հայտնեիք ձեր կարծիքները ոչ միայն սուբյեկտիվ տեսանկյունից, այլ նաև առհասարակ հոգեբանության տեսակետից վերլուծել թե՛ ծնողի, թե՛ երեխայի դիրքորոշումները և միգուցե ասել, թե ինչպե՞ս է ճիշտ վարվել տվյալ իրավիճակում:
    Դեռ ծնող չեմ, հետևապես նման հարցերում որևէ փորձ չունեմ: Ասում են քանի դեռ բուն խնդրի մեջ մտած չես, փորձ չունես , պատասխանն էլ կարող է բավականին , այսպես կոչված ամպագորգոռ լինել: Օրինակ ծնողներս երբևէ ինձ հետ չեն խոսել նման թեմաներով: Ամբողջը իմացել եմ ընկերներից, տարբեր ռեսւրսներից: Սակայն հասկանալով ծնողների դերը, իմ հարգանքը նրանց նկատմամբ, ես երբևէ չեմ դատում և ասում չէ սխալ են արել, չէ ճիշտ են արել: Դե ծնողներ են, ինչ իմանանք ինչպես է եղել այն ժամանակ, ինչով պայմանավորած չեն ցանկացել խոսել ինձ հետ, դա այսպես ասած անցած բան է և չի քննարկվում: Սակայն ես գտնում եմ, որ այնուամենայնիվ, որևէ ձևով երեխաներին սեռական կյանքի պատրաստելը ուղղակի անհրաժեշտություն է: Մարդկանց անհրաժեշտ է ուղիղ կամ անուղղակի, տարբեր խոսքերի, թեմաների տակով, հասկացնել այն կարևոր փաստերը, որոնք նախնական գիտելիքներ, պատկերացումներ կտան սեռական կյանքի մասին: Սա իհարկե թույլ կտա խուսափել հազար ու մի բարդույթներից, ինչ էլ չլինի մոտիկ մարդու մասնագիտական, տեսեք ծնողներն էլ պետք է լավ տեղեկացված լինեն,խորհուրդները ավելի էական են: Սա հնարավորություն կտա խուսափել տարբեր այլասերվածություններից, հիվանդություններից և այլն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (06.12.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան:
    Դուրս իմ տանից, սևերես,
    Ետ չնայես դեպի մեզ,
    Ոտ չդնես էլ տունս,
    Մրոտեցիր անունս…(c)

    Դե, իսկ եթե տղա ա`

    Անհաղթ հերոս Քաջն Նազար,
    Որ մին զարկի` ջարդի հազար:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.12.2010), Jarre (07.12.2010), min-mak (07.01.2011), Rhayader (07.12.2010), Tig (07.12.2010), Արշակ (07.12.2010), Արևածագ (07.12.2010), Գանգրահեր (07.12.2010), Հայկօ (07.12.2010)

  17. #10
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխաներին պետք է նորմալ դաստիարակել, իհարկե նորմալը ամեն մեկի մոտ մի ձևի է հասկացվում, անձամբ ես, գտնում եմ, որ երեխայի մեջ պետք է մտցնել էդ արժեքները ծնված օրից՝ բարություն, սիրելու ունակություն, գեղեցիկը զգալու ու գնահատելու ունակություն, ազնվություն, բարոյականություն....։ Երբ էդ ամեն ինչը կա, կարող ես երեխայիդ համար հանգիստ լինել։ Տղա ունենալու դեպքում, շատ կուզեմ, որ տղաս ունենա իր կողքին ընկերուհի, որին սիրի, որի հետ նաև սեքս անի (սեքսով զբաղվել արտահայտությունից զզվում եմ), ոչ թե մեկին սիրի, ուրիշի հետ սեքս անի, մինչև կամուսնանա նրա հետ, ում սիրում էր։ Աղջկա դեպքում մի քիչ ավելի բարդ է, բայց եթե էդ բոլոր արժեքները ներարկել ես երեխայիդ մեջ, այդ թվում մեծ քանակությամբ խելք, ապա էլի կարող ես հանգիստ լինել, եթե սիրում է, դիմացինը նորմալ տղա է, ուրեմն նաև սեքս կանի, անկախ էն հանգամանքից հետո էդ տղայի հետ կամուսնանա թե չէ։ Կարևորը, որ ունենա բարոյական արժեքներ։ Բայց իհարկե, աղջկաս դեպքում, կուզեմ, որ դա լինի գոնե 20 տարեկանից հետո։ Բայց դե ով ա իմ ուզելուն նայելու
    When life gives you lemons, make lemonade

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.12.2010), murmushka (07.12.2010), Rhayader (07.12.2010), Tig (07.12.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե սիրում է, դիմացինը նորմալ տղա է
    Այ ստեղ գալիս ա մի հատ մեծ բայց: Ինչո՞վ ա որոշվում դիմացինի նորմալ տղությունը: Կարող ա արտաքինից նորմալ տղա ա, իսկ իրականում աղջկան օգտագործում ա, որ հետո սաղի մոտ ասի էս աղջիկը սենց ա, նենց ա:
    Անձամբ ես Հայաստանի պայմաններում (եթե մինչև ամուսնանալ-աղջիկ մեծացնելը դատապարտվեմ ստեղ ապրելուն) շատ զգույշ կլնեմ տենց հարցերում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծնողների համախտանիշ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 27.12.2016, 14:23
  2. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  3. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.02.2010, 11:37
  4. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.11.2007, 14:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •