User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 193 հատից

Թեմա: «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Marina85-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեք նկատել տեղեկացնեմ, որ գիրքը բաժանված է երկու մասի, մի մասում երկիր մոլորակի կյանքն է նկարագրվում, մյուս մասում հորինված մոլորակի, իսկ եթե ձեզ համար այդ հորինված մոլորակի կյանքն իրական է ու կապ չունի ֆանթզիի հետ, դա արդեն ծիծաղելի է...
    Մարինա, դու «ծիծաղելի է»-ից բացի ուրիշ արգումենտացիա չունե՞ս:
    Հարց. Թոմաս Մորի «Ուտոպիան» ֆե՞նտեզի է: Իսկ Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի Ճանապարհորդություննե՞րը»: Երկու գրքում էլ գործողությունները տեղի են ունենում երևակայական վայրերում: Ու երկուսն էլ ֆենտեզիի հետ կապ չունեն:
    Բացի այդ եթե Անինայի գիրքը իրոք վատը լիներ, մի օրում չէիք վերջացնի ու այսքան վրդովված չէիք լինի...
    Փոքրիկ ճշտում: Եթե Անինայի գիրքն այդքան փոքր ու բարակ չլիներ, մի օրում չէինք վերջացնի: Վրդովվելն էլ լավ գրքի նշան չի սովորաբար: Ասենք, ես կարող եմ ոչ միայն պարունակության հիման վրա սուբյեկտիվ քննադատություն ներկայացնել, այլ նաև տեխնիկական տեսանկյունից բոլոր թերացումները, և այլն:
    Բայց սա գիրք չի ախր: Սա թյուրիմացություն է:
    Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային...
    Հույս տուր քեզ: Իսկ չե՞ս զգացել, որ բոլոր ժամանակներում եղել են հազարավոր հեղինակներ, ու նրանց մեծ մասն այսքան խայտառակ գրքեր չի գրել:
    Արդյունքում, անկախ ամեն ինչից, մեզ հասել է նրանց մի խիստ փոքր մասը:
    Ինչևէ, բոլոր ժամանակներում էլ եղել են գրքեր, որոնք ծաղրից բացի ոչ մի բանի արժանի չեն եղել: Ո՞վ է հիշում նրանց:
    Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը..
    Քավ լիցի, ոչ մի դեպքում:
    Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...
    Համոզվա՞ծ ես: Իսկ որ, ասենք, Շեքսպիրը թագուհու, կարելի է ասել, անձնական դրամատուրգն էր, կամ որ կյանքի օրոք էլ եղել է խիստ հայտնի ու սիրված, երևի հաշիվ չի: Չարենցի ու Սևակի կյանքից առանձնապես տեղյակ չեմ:
    Եթե այս մեկնաբանությունս ջնջեք, ես կհամոզվեմ, որ այս սայթը ուղղակի ձեր ընկերական սայթն է և թողոնում եք միայն այն գրվածները, որոնք ձեզ են հաճելի...
    Ինչպես նաև ջնջվեցին իմ մի քանի գրառումներ, որտեղ ես բավականին տեղին մեկնաբանել էի ձեր բրիգադի վարքը:
    Մարինա, մտածիր էլի, եթե գրում ես՝ դուք անասուն եք, դուք հիմար եք, դուք ճղճիմ եք և այլն, դա արդյո՞ք չի որակվում որպես վիրավորանք, այն էլ՝ բավականին մերկապարանոց: Եթե ես հենց հիմա քեզ ուղղեմ նույն խոսքերը, որ դու ես մնացածին ուղղում, երաշխավորում եմ՝ իմ գրառումն էլ կջնջվի:
    Ուստի իմաստ չունի ձեզ հետ վիճեմ, որ դուք սխալ եք..բլա..բլա..բլա...
    Պետք չի վիճել: Ապացուցիր:
    ուղղակի կասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզ, եթե այն ժամանակ սիրում էին Անինայի արվեստը, հիմա ուղղակի պաշտում եմ նրան...
    փաստորեն, Անինայի գրածի նկատմամբ քո վերաբերմունքը կախված է ոչ թե Անինայի գրածից, այլ Անինայի գրածի նկատմամբ մեր վերաբերմունքից:
    Քանի որ համոզված եմ կգա այն օրը, երբ հպարտությամբ կասեմ, որ ճանաչել եմ նրան...Դուք դա ապացուցեցիք, ուրիշ ոչինչ...
    Եթե մենք դա ենք ապացուցել... ես փորձ եմ արել՝ ցույց եմ տվել գիրքը 30 ադեկվատ մարդկանց, առանց նախապես կարծիք հայտնելու: Արձագանքը եղել է միանշանակ:
    Ու չեմ կարծում ,որ մարդիկ ձեր ոչինչ չասող մեկնաբանությունները կարդալուց հետո, կփոխեն իրենց դրական կարծիքն Անինայի մասին...Ու մի բան էլ, նա որ գեղեցիկ է ծնվել, պետք չէ նրան նախանձեք, ուղղակի դուք էլ մի քիչ հոգով հարուստ եղեք, նախանձն ու չարությունը հանեք ձեր միջից, դուք էլ կսիրունանաք...Սա ուղղակի բարի խորհուրդ...
    Դե, եթե դու ես բարի խորհուրդ տալիս, ես էլ քեզ բարի խորհուրդ տամ.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (29.01.2011), Malxas (29.01.2011), Moonwalker (30.01.2011), Skeptic (29.01.2011), Yellow Raven (29.01.2011), Ամմէ (17.12.2012), Հայկօ (29.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. Գրառումներ: 7
    Վերջինը: 03.03.2020, 09:52
  3. Fantasy Football
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 175
    Վերջինը: 13.09.2012, 18:33
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 15.02.2011, 15:28
  5. Հայ ծրագրավորողի առաջին գիրքը
    Հեղինակ՝ Pchuk, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 29
    Վերջինը: 19.08.2010, 22:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •