Ադելան արդեն գաղությում էր: Այստեղ գայլային օրենքներ էին գործում: Դատի օրվանից անցել էր ընդամենը մի տարի:
- Լսի, սիրունիկ, եթե ուզում ես էստեղ լավ ապրել, ուրեմն իմացի, որ երկու ձև ունես՝ կամ իմ ծիտն ես դառնում, կամ էլ փող ես մուծվում:
- Դու ո՞վ ես,- անտարբեր հարցրեց Ադելան իրեն մոտեցած անճոռնի էակին:
- Ես էս «գաղութ» կոչվող դղյակի էսպես ասած թագուհին եմ: Մի տարիդ արդեն անցել ա, մեր օրենքով պտի ապրես, ուզես, թե չուզես:
- Կորի՛ աչքիցս, հավեսդ չունեմ, եթե չես ուզում քեզ թագուհուց սպասուհի դարձնեմ,- նույն հանգիստ տոնով պատասխանեց Ադելան:
- Լավ ձև ես ընտրել հետս խոսելու համար, բայց քո նմանները դուրս գալիս են, չեմ սիրում, երբ շուտ են հանձնվում: Բայց զգույշ եղի, մանավանդ գիշերը, թե չէ ինչ ասես կարողա լինի: Պետք չի թուլանալ կամ երազներով տարվել: Հասկացա՞ր:
Էջանիշներ