User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
    ոչ միայն կարելի է, այլև պետք է

    ու, ինչքան էլ ասովոր չհնչի, որքան շուտ դա փոխվի, այնքան ավելի կմոտենա Հայ ազգի գաղափարական վերածննդի ժամանակաշրջանը..

    իմ համեստ կարծիքով, այստեղ խնդրի առարկան շատ ավելի խորն է, քան այսօրվա օլիգարխների նկատմամբ տածած «վախը»..

    կատակ բան չի՝ հազարամյակով ազգիդ ճնշող մեծամասնությունը Հայազգի ու Հայեցի ղեկավարի երես չի տեսել.. օտարազգի դրածոն էլ իր նվիրական պարտքն է համարել ստորացնել ու ամենահասու ու անմարդկային միջոցներով ճնշել տեղաբնակներին, որ արժանապատվության զգացողություն չունենալով՝ ի զորու չլինեն ապստամբել այն պետության դեմ, որի կազմի մեջ մտնում են..
    զավթիչի տարրական մտածելակերպ..
    ով էլ փորձել է սրա դեմ խոսել՝ լավագույն դեպքում գլխատվել է

    ու այսպես էլ մենք սերնդե սերունդ դաստիարակվել ենք՝ եթե դժգոհել՝ ապա լուռ..

    այսպիսով այսօրվա Հայ իրականության մեջ իրական պատվախնդրությունն ու ազատամտությունը գեղեցիկ լեգենդներ են, որոնք լրիվ պատահական կարող են հանդիպել 1 Հայի մոտ 10000-ից..

    ասածիս վառ օրինակ.
    եթե չեչենը իր երեխային կսովորացնի՝ «ընտանիքիդ կամ ազգիդ պատվին մեկը կպավ՝ կյանքիդ գնով էլ լինի վրեժ պիտի հանես», ապա Հայ ծնողն իր երեխային կխրատի՝ «վայ բալա ջան, փորձանքից հեռու մնա, գործ չունես», ..
    և թերևս հենց դա էլ պատճառն է, որ բազում Հայ նախարարներ օտար բանակներին ընդդեմ աղ ու հացով էին դուրս գալիս..


    հիմա մեր գլխավոր կոմպլեքսներից.
    - եթե ղեկավար է, ուրեմն իրեն ամենազոր պիտի զգա ու ինչ ուզի անի.. (ինչի էդ օլիգարխ ասածը Հայի ծնունդ չի՞.. ուղղակի նա էլ է մտածում, որ իրեն հենց էդպես պիտի պահի, որ վախենան, չէ՞ որ ղեկավար է..)
    - ինչ ուզում է լինի՝ քանի բանը քեզ չի հասել՝ գործ չունես.. գնա նստի սեղանին ճոխ-ճոխ բաժակաճառեր ասա.. տաք-տաք սրան նրան հայհոյի քո ընկերների ներկայությամբ.. բայց վտանգի պահին փորձանքից հեռու մնա..


    հիմա ասածս ինչ էր.
    եթե ուզում ենք սա փոխել՝ կարող ենք նաև սեփական օրինակներով ցույց տալ շրջապատողներին, որ անարդարության դեմ կարելի է նաև չլռել..
    չէ՞ որ բազում մարդիկ գաղտնի կուրախանային տեսնելով դա, բայց երբ իրենց հարցնես՝ իսկ դո՞ւ ինչի ես լռում, կասեր՝ բոլորը լռեցին՝ ես էլ լռեցի..

    բայց սրա տված ծիլերը, իհարկե, չեն կարողանա համեմատվել համազգային կամ, գոնե, համապետական ծրագրի հետ, որը իրականացնելու լծակներ ունեն միայն ՀՀ իշխանությունները..
    հրավիրեն բանիմաց հոգեբանների խորհուրդ ու ամենատարբեր ծրագրեր ու ագիտացիաներ մշակել, որոնք, ժամանակի հետ, ի զորու կլինեն վերականգնել Հայ մարդու կորցրած ինքնասիրությունը ու կօգնեն նրան ազատվել ստրկամտությունից..
    ու, ամենաամենակարևորը, պայմաններ ստեղծել, որ ՀՀ քաղաքացին ինքն իրեն պաշտպանված զգա գոնե սեփական երկրում..
    թող էլի քերթեն.. «զարգացած» երկրներում ավելի դաժան են քերթուն սեփական քաղաքացուն.. բայց թող գոնե չստորացնեն..


    ահա սա էլ ի նկատի ունեյի գրառմանս սկզբում՝ գաղափարական վերածնունդ ասելով..
    եթե, հանկարծ, Հայազգիների մեծ մասը վերսկսի հպարտանալ իր ազգային պատկանելիությամբ, ամենահնարավոր ու անհնարին հրաշքներ կգործեն հանուն Հայաստանի ու Հայ ազգի՝ ծառայեցնելով այդ նպատակին յուրաքանչյուրիս ներուժն ու ռեսուրսը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2010), Mark Pauler (07.12.2010), Tig (16.12.2010), Անտիգոնե (07.12.2010)

  3. #2
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հիմա ասածս ինչ էր.
    եթե ուզում ենք սա փոխել՝ կարող ենք նաև սեփական օրինակներով ցույց տալ շրջապատողներին, որ անարդարության դեմ կարելի է նաև չլռել..
    չէ՞ որ բազում մարդիկ գաղտնի կուրախանային տեսնելով դա, բայց երբ իրենց հարցնես՝ իսկ դո՞ւ ինչի ես լռում, կասեր՝ բոլորը լռեցին՝ ես էլ լռեցի..

    բայց սրա տված ծիլերը, իհարկե, չեն կարողանա համեմատվել համազգային կամ, գոնե, համապետական ծրագրի հետ, որը իրականացնելու լծակներ ունեն միայն ՀՀ իշխանությունները..
    հրավիրեն բանիմաց հոգեբանների խորհուրդ ու ամենատարբեր ծրագրեր ու ագիտացիաներ մշակել, որոնք, ժամանակի հետ, ի զորու կլինեն վերականգնել Հայ մարդու կորցրած ինքնասիրությունը ու կօգնեն նրան ազատվել ստրկամտությունից..
    Բավական ա հույսներս դնենք մի բանի վրա, որ մոտ ապագայում չի լինելու:
    ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում համընդհանուր մի գաղափար գտնեն ու դրա շուրջ համախմբեն ազգին կամ չեն ուզում... ուր մնաց հոգեբանների խորհուրդ.... ծրագրեր.... Ու որպեսզի թեման չքաղաքականացնեմ այլ էլի դնեմ իր ուղղու վրա մի հայտարարություն կանեմ: Եթե կա մեկը, որ ունի լուրջ խնդիրներ` կլինի դա առողջական, հոգեբանական, իրավունքի ոտնահարման կամ մի այլ ոլորտի, թող կիսվի մեր բոլորի հետ, իսկ մենք համախմբվենք ու փորձենք ապացուցենք, որ պատրաստ ենք իրար օգնենլ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.12.2010), Tig (16.12.2010), յոգի (16.12.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկ ջան, նախ շնորհակալություն թեմայի համար:

    Խնդիրը իրոք որ խորը հոգեբանականա: Որը գալիսա դեռ շատ վաղուց ու գենետիկ խորությամբա նստած մեր մեջ: Տասնյակ սերունդներ են դաստիարակվել այս հոգեբանությամբ ու մեկ կամ երկու սերնդի շրջանակներում դա վերականգնելը երևիթե անհնարա: Պատճառները շատ են, թե կրոնական, թե սոցիալական, թե հասարակակարգային...

    Բայց հիմա ոնց առնել դրա դեմը: Շատ դեպքերա լինում, երբ մտքով հասկանում ես, թե ինչ պիտի անես, բայց իրակաում չես կարողանում ծպտուն հանել: Որովհետև էդ վախերը շատ խորն են նստած մեջդ… Կարծում եմ ամեն ինչ պիտի սկսել դաստիարակությունից: Եթե էսօր մենք հասկանում ենք, որ պիտի պայքարենք մեր իրավունքների համար, բայց շատ դեպքերում վախը ու կոմպլեքսները դա թույլ չեն տալիս, ապա գոնե պիտի աշխատենք հնարավորինս այդ ամենը չփոխանցել մեր երեխաներին ու նրանց մեջ լրիվ ուրիշ որակներ դաստիարոկել: Իհարկե ամենալավ դաստիարակման միջոցը սեփական օրինակնա ու հնարավորինս պիտի դա էլ ցուցադրվի, բայց դե եթե շատ դեպքերում անհնարա հաղթահարել ներքին վախերդ, գոնե պիտի հնարավորինս դա չցուցադրել ու գոնե գաղափարապես ճիշտ ուղղորդել երեխաներին: Կարծում եմ այս գործընթացը արդեն իսկ սկսվելա, քանի որ արդեն ընդունում ենք այս խնդիրը և խոսում դրա մասին… Մնումա այս շրջանակները ավելի ու ավելի լայնացնել ու ֆորումային քննարկումներից դուրս հանել…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.12.2010), Jarre (17.12.2010), Mark Pauler (16.12.2010), Գաղթական (23.01.2011), յոգի (16.12.2010)

  7. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկ ջան, նախ շնորհակալություն թեմայի համար:

    Խնդիրը իրոք որ խորը հոգեբանականա: Որը գալիսա դեռ շատ վաղուց ու գենետիկ խորությամբա նստած մեր մեջ: Տասնյակ սերունդներ են դաստիարակվել այս հոգեբանությամբ ու մեկ կամ երկու սերնդի շրջանակներում դա վերականգնելը երևիթե անհնարա: Պատճառները շատ են, թե կրոնական, թե սոցիալական, թե հասարակակարգային...

    Բայց հիմա ոնց առնել դրա դեմը: Շատ դեպքերա լինում, երբ մտքով հասկանում ես, թե ինչ պիտի անես, բայց իրակաում չես կարողանում ծպտուն հանել: Որովհետև էդ վախերը շատ խորն են նստած մեջդ… Կարծում եմ ամեն ինչ պիտի սկսել դաստիարակությունից: Եթե էսօր մենք հասկանում ենք, որ պիտի պայքարենք մեր իրավունքների համար, բայց շատ դեպքերում վախը ու կոմպլեքսները դա թույլ չեն տալիս, ապա գոնե պիտի աշխատենք հնարավորինս այդ ամենը չփոխանցել մեր երեխաներին ու նրանց մեջ լրիվ ուրիշ որակներ դաստիարոկել: Իհարկե ամենալավ դաստիարակման միջոցը սեփական օրինակնա ու հնարավորինս պիտի դա էլ ցուցադրվի, բայց դե եթե շատ դեպքերում անհնարա հաղթահարել ներքին վախերդ, գոնե պիտի հնարավորինս դա չցուցադրել ու գոնե գաղափարապես ճիշտ ուղղորդել երեխաներին: Կարծում եմ այս գործընթացը արդեն իսկ սկսվելա, քանի որ արդեն ընդունում ենք այս խնդիրը և խոսում դրա մասին… Մնումա այս շրջանակները ավելի ու ավելի լայնացնել ու ֆորումային քննարկումներից դուրս հանել…
    Եթե ենթադրենք, որ այս խնդիրը գենետիկ խորությամբ ա նստած մեր մեջ, ուրեմն բացասական երևույթը պետք է դիտարկել, որպես ազգի առանձնահատուկ բնորոշ գիծ, իսկ ես համոզված եմ, որ դա այդպես չի:
    Մենք ընդունակ ենք համախմբվելու, իրար նեցուկ կանգնելու, մեկս մյուսի ինքնասիրությունը պաշտպանելու... Համաձայն եմ, որ պատերազմները, արհավիրքները ու ծանր օրերին նվիրյալների ինքնազոհողությանը ազգի գենոֆոնդի վրա կարող էին թողնել սպի, ինչպես նաև սրիկաների անջնջելի հետքն ա դրոշմվել մեր մեջ, բայց դա բավական չի որ հասարակության ժամանակավոր հիվանդությունը դարձնենք ազգային առանձնահատկություն:

    իսկ գրածդ երկրորդ պարբերության հետ երկու ձեռքով կողմ եմ: Միայն մի բան կավելացնեմ: Սկսել է պետք ինքնադաստիրակումից:
    Ես կարծում եմ, երբ հարցը վերաբերվում է սեփական անձի դաստիրակման հարցին "Չեմ կարող" արտահայտությունը քիչ ա պետք օգտագործել կամ ընդհանրապես չի կարելի օգտագործել: Մեր երեխաների համար մենք ամենամեծ հեղինակություններն ենք: նրանք մեզ են փորձում նմանվել ու մեզանից շատ բաներ են ընդօրինակում, իսկ երեխաներից դժվար թե մի բան կարողանանք թաքցնենլ:

    Ինչպես դու ես ասում "Մնումա այս շրջանակները ավելի ու ավելի լայնացնել ու ֆորումային քննարկումներից դուրս հանել…"
    Արի դեռ Ակումբի արձագանքները մարսենք, իսկ հետո կարելի է և գործնական քայլերի անցնել ինչ-որ մի ուղղությամբ: Ու համոզված եմ այդ ուղղությունը հնարավորինս չքաղաքականացված պիտի լինի:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.12.2010), Jarre (17.12.2010), Tig (17.12.2010), յոգի (18.12.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատեցի, որ շեշտը դրվում է Հայաստանի և հայ ազգի վրա։

    Թույլ տվեք ասել, որ սա տարածաշրջանային կամ ազգային խնդիր չէ, սա համամարդկային պրոբլեմ է, ուղղակի մարդկային ու ազգային տարբեր խմբերում էտ անտարբերությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Օրինակ.

    Ռուսաստանում սկինխեդները կարող են մարդաշատ վայրերում քացու տակ գցել ու սատկացնել իմ ու քո նման «սևերին» ու շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի խառնվի նման կռվի։ Չեն մտածի անգամ, որ կարելի է բոլորով հարձակվել ու դադարեցնել այդ կռիվը ու մի լավ սատկացնել նացիոնալիստներին։ Չկա համախմբվածություն ու որ ավելի ցավալի է շատերը անգամ թքած ունեն այդ արարքների վրա։ Իսկ օրինակ Հայաստանում, եթե մի խումբ փորձի նման բան անել շատ շատերը կխառնվեն և չեն թողնի։ Ես չեմ խոսում առհասարակն վիճաբանությունների մասին, այլ խոսում եմ ազգային ու ռասայական հողի վրա կատարվող ծեծկռտուքների մասին։

    Բայց օրինակ նույն ձևով ռուսը երբեք թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, իսկ մենք ձայն չենք հանում նման դեպքերում։

    Փաստորեն ստացվում է, որ բոլոր ազգերում էլ, բոլոր երկրներում էլ տարածված է հանցավոր անտարբերությունը, ուղղակի այն ունի տարբեր դրսևորումներ։ Ու եթե մի տեղ չկա նման անտարբերություն մարդու իրավունքների հարցում, ապա հաստատ կա այլ հարցում։

    Կարելի է ասել, որ հանցավոր անտարբերությունը մարդ արարածի գենետիկ բագաժն է, որ ուր որ գնա հետը տանում է, ուղղակի պայմանների տարբերության պատճառով տարբեր ձևերով է դրսևորվում

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), E-la Via (17.12.2010), erexa (17.12.2010), Mark Pauler (18.12.2010), Tig (17.12.2010), Գաղթական (23.01.2011), յոգի (18.12.2010)

  11. #6
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատեցի, որ շեշտը դրվում է Հայաստանի և հայ ազգի վրա։

    Թույլ տվեք ասել, որ սա տարածաշրջանային կամ ազգային խնդիր չէ, սա համամարդկային պրոբլեմ է, ուղղակի մարդկային ու ազգային տարբեր խմբերում էտ անտարբերությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Օրինակ.

    Ռուսաստանում սկինխեդները կարող են մարդաշատ վայրերում քացու տակ գցել ու սատկացնել իմ ու քո նման «սևերին» ու շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի խառնվի նման կռվի։ Չեն մտածի անգամ, որ կարելի է բոլորով հարձակվել ու դադարեցնել այդ կռիվը ու մի լավ սատկացնել նացիոնալիստներին։ Չկա համախմբվածություն ու որ ավելի ցավալի է շատերը անգամ թքած ունեն այդ արարքների վրա։ Իսկ օրինակ Հայաստանում, եթե մի խումբ փորձի նման բան անել շատ շատերը կխառնվեն և չեն թողնի։ Ես չեմ խոսում առհասարակն վիճաբանությունների մասին, այլ խոսում եմ ազգային ու ռասայական հողի վրա կատարվող ծեծկռտուքների մասին։

    Բայց օրինակ նույն ձևով ռուսը երբեք թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, իսկ մենք ձայն չենք հանում նման դեպքերում։

    Փաստորեն ստացվում է, որ բոլոր ազգերում էլ, բոլոր երկրներում էլ տարածված է հանցավոր անտարբերությունը, ուղղակի այն ունի տարբեր դրսևորումներ։ Ու եթե մի տեղ չկա նման անտարբերություն մարդու իրավունքների հարցում, ապա հաստատ կա այլ հարցում։

    Կարելի է ասել, որ հանցավոր անտարբերությունը մարդ արարածի գենետիկ բագաժն է, որ ուր որ գնա հետը տանում է, ուղղակի պայմանների տարբերության պատճառով տարբեր ձևերով է դրսևորվում
    Հարգելի Jarre, թեման բացելու նպատակը համամարդկային ինչ-որ պրոբլեմի առկայության արձանագրումը չի:
    Դա անհերքելի իրականություն է և ինչ ասում ես ճիշտ է, բացի նրանից, որ հանցավոր լռությունը աչքերի, մազերի կամ մաշկի գույնի պես հստակ գենետիկ հիմք ունեցող հատկանիշ է:
    Մարդու բնավորության շատ գծեր իսկապես պայմանավորված են ժառանգված գեներով: Օրինակ` սադիզմը ու մազոխիզմը: Բայց դրանք անպայման հակակշիռներ ունեն: Ինչպես ցանկացած կենդանի արարածի, այնպես էլ մարդու արտաքին հատկանիշների դրսևորումը կախված է ինչպես գենոտիպից, այնպես էլ ֆենոտիպից, այսինքն` արտաքին միջավայրից ստացված ինֆորմացիայից: Այդ ինֆորմացիան կարող է լինել սնունդը, օդը... ինչպես նաև դաստիրակությունը և պրոպագանդան: Եթե ես ու դու շարունակենք լռել դա մի հանցանք ա, իսկ եթե մարդկանց համոզենք, որ դա նստած ա իրանց մեջ ու հնարավոր չի ոչինչ փոխել` դա արդեն ծանրագույն հանցանք ա:
    Բոլորս հասկանում ենք, որ խնդիրը առկա է, բայց դա ազգային առանձնահատուկ ժառանգականությամբ չի պայմանավորված այլ ընդամենը ծանր տարիներ ապրած մարդկանց բնորոշ հոգեբանական վիճակ ա: Հասարակության մեջ ցանկացած դրական լուրջ քայլ կարելի է անել, սխալ կամ ժամանակին ոչ համահունչ կարծրատիպերը կոտրելով:
    Երբ գրագետ մարդիկ հանցավոր լռությունը դիտարկում են, որպես մարդու գեներով պայմանավորված հստակ հատկանիշ կամ ազգային առանձնահատկություն, ինձ թվում ա ես մի մեծ, պինդ ու ողորկ ժայռից մատներով ու եղունգներով փորցում եմ մի կտոր պոկեմ...
    Իրականում էտ ժայռը կմաշացնեմ ինչքան կկարողանամ, իսկ եթե ինձ օգնողները շատանան, գուցե և կարողանանք փշրել այն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.12.2010), Tig (19.12.2010), Գեա (19.12.2010), յոգի (19.12.2010)

  13. #7
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմային մի նոր ուղղություն եմ ուզում տալ: Ու եթե այն չանտեսվի, ժամանակառժամանակ կանդրադառնանք հանցավոր լռության տարբեր դրսևվորումների:
    Ուզում եմ խոսենք անտեսված զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին:
    Երևի սա իմ համար ամենացավոտ թեմաներից է: Մարդկային կորստին ու հարազատների ցավին գումարվում է մի համահայկական վախ: Այդ վախը շատերի մտքում արտահայտվում է այսպես` "Եթե վաղը պատերազմ սկսվի, կամավոր չեմ գրվի, նույնիսկ կփախնեմ Հայաստանից, հակառակ դեպքում, եթե իմ հետ ինչ-որ բան պատահի ընտանիքս սովի կմատնվի":
    Երանի սխալ լինի էս կարծիքս, բայց ավաղ...
    Ուզում եմ հարց ուղղեմ Ակումբի տղամարդկանց`
    Ո՞Վ ԿԱՄԱՎՈՐ ԿԳՐՎԻ ՈՒ ԿԳՆԱ ԿՌՎԻ, ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.01.2011), Գաղթական (23.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •