User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

  1. #1
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանցավոր անտարբերություն

    Հանցավոր անտարբերություն կամ հանցավոր լռություն...
    Այս հանցանքը գործել ենք բոլորս: Բացարձակապես բոլորս: Ասածս մեղադրանքի պես է հնչում և դա այդպես էլ կա: Ամենահասարակ վիճակներում` փողոցային կռիվ, վթար, փողոցում անտեր երեխաներ և ավելի բարդ, բազմաշերտ իրավիճակներ` նախընտրական կաշառք, պետական ծառայողների լկտի պահվածք, քաղաքական պոռնկություն, ազգի նկատմամբ տնտեսական դավադրություն պետություն ներկայացնող այրերի կողմից և այլն, մենք մեզ ասում ենք հիմնականում երկու արտահայտություն` "իմ գործը չի, որ խառնվեմ" կամ "ես բան էլ չեմ կարող փոխել":
    Իրականում այս երկու ու սրա նման մյուս արտահայտությունները մարդկային թուլության դրսևորումներից են:
    Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.12.2013), E-la Via (05.12.2010), Jarre (06.12.2010), paniaG (16.12.2010), Tianshi (20.01.2011), Tig (15.12.2010), Ապե Ջան (05.12.2010), Արևածագ (05.12.2010), Գաղթական (07.12.2010), Գանգրահեր (08.12.2010), Գեա (05.12.2010), յոգի (06.12.2010)

  3. #2
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ կարելի է թեմային կցել հարցում:
    Իսկ կոնկրետ թեմայի մասին ասեմ, որ մարդիկ այսօր մտածում են իրենց վաղվա օրվա մասին, այդ իսկ պատճառով լռւոմ բազմաթիվ, բազմապիսի հարցերում, շատ լավ պատկերացնելով, որ խոսեն վերջները լավ չի լինի. քանի որ իրենց չունեն այնքան փող ու իշխանություն որ պաշտպանվեն: Իսկ այդ իշխանավորները որոնք որ ունեն փող ու կարողություն հետզհետե միանում այդ վոհմակին ու արդյունքում տուժումա ազգը: Ի՞նչ անի ազգը, լռի...

    Հայաստանում միայն փող ու իշխանություն է տիրում, ու դժվար կլինի այն վերացնելը, անգամ անհնարին:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.12.2010), Mark Pauler (05.12.2010), Արևածագ (05.12.2010)

  5. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապե Ջան, դու մի անգամից անցար ամենաբարդ իրավիճակներին: Չնայած համոզված եմ, որ անլուծելի խնդիր չկա ցանկացած ասպարեզում: վառ օրինակ ա անցած դարի ութսունականների վերջին ազգային համախմբումը, բայց արի սկզբից գոնե քննարկենք էն հասարակ երևույթները, որ հանդիպում ենք փողոցում: Թուրքական երգեր բարձրաձայն հասարակական վայրերում լսող կերպարներից սկսած մինչև էն, որ մարդկանց կարող են աշխատացնեն ու չվճարեն, բայց անպատիժ մնան: Ու դա անում են ոչ թե հանրահայտ օլիգարխները, այլ մանր մունր իրանցից բան չներկայացնող դեմքեր: Օրինակները բազմաթիվ են: ԲԱԶՄԱՀԱԶԱՐ!!! Հարցը մեր լռելու ու մեր խիղճը լռեցնելու մեջ է!!!
    Ես չեմ առաջարկում ուղղակի խոսել: Ես առաջարկում եմ, որ ամեն մեկը մի քիչ հեռու վանի իրենից էդ անտարբերությունը ու թեկուզ փողոցում ու աշխատավայրում անարդարություն տեսնելուց գործի գոնե իր հնարավորության չափով: Թե չե մինչև սեփական մաշկի վրա չենք զգում, սկի չենք էլ ուզում խոսանք էդպիսի երևույթների մասին:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (15.12.2010)

  7. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ կարելի է թեմային կցել հարցում: :
    Կոնկրետ հարցում պատրաստվում եմ կցեմ, Բայց նախ ուզում եմ տեսնեմ, թե ինչքանով ա հետաքրքրում այս թեման ակումբի անդամներին:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանցավոր անտարբերություն կամ հանցավոր լռություն...
    Այս հանցանքը գործել ենք բոլորս: Բացարձակապես բոլորս: Ասածս մեղադրանքի պես է հնչում և դա այդպես էլ կա: Ամենահասարակ վիճակներում` փողոցային կռիվ, վթար, փողոցում անտեր երեխաներ և ավելի բարդ, բազմաշերտ իրավիճակներ` նախընտրական կաշառք, պետական ծառայողների լկտի պահվածք, քաղաքական պոռնկություն, ազգի նկատմամբ տնտեսական դավադրություն պետություն ներկայացնող այրերի կողմից և այլն, մենք մեզ ասում ենք հիմնականում երկու արտահայտություն` "իմ գործը չի, որ խառնվեմ" կամ "ես բան էլ չեմ կարող փոխել":
    Իրականում այս երկու ու սրա նման մյուս արտահայտությունները մարդկային թուլության դրսևորումներից են:
    Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
    Մարկ, հետաքրքիր թեմա է…
    Համաձայն եմ՝ հանցավոր անտարբերության ու լռության մասնկիցներ ենք բոլորս: Այո, նախ սովորում ենք լռել, որն էլ ժամանակի ընթացքում անտարբերություն է ծնում:
    Մեզ լռել են սովորեցնում մեր ընանիքներում փոքր տարիքից,որևէ անարդարություն տեսնելով /խաղերի, հենց ծնողների դաստիարկության մեջ, դպրոցում..../՝ այդ մասին ասում էինք, մեզ կամ պատասխանում էին դու սխալ ես,կամ համաձայնում էին, որ էդպես է ու ասում՝ միևնույնն է այլ բան չես կարող անել, համակերպվիր, դա քեզ չի վերաբերվում: Երեխան էլ չի համակերպվում,չի լռում այնքան ժամանակ քանի դեռ չի հասունանում ու ընկնում լռողների ու անտարբերների աշխարհ: եթե լռում են բոլորը, վաղ թե ուշ սկսում ես լռել և դու: Այս պրոցեսն էլ հանգեցնում է նրան, որ մենք սկզբում լռեցնում, իսկ հետո էլ սպանում ենք խիղճը: Խիղճը սպանելուց հետո էլ ամեն ինչ կարելի է անել, լռությունն էլ, անտարբերությունն էլ էլ հանցանք չեն համարվում:

    Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:
    Կարծում եմ ընդհանուր հասարակության մասին խոսելն ավելորդ է: Նախ ամեն մեկս պետք է փորձենք ինքներս մեր մեջ փոխենք այդ սովորությունը: Իսկ մինչ փոխելը հարկավոր է խոստովանել, որ մենք այդպիսին ենք: Մենք անտարբեր ենք լինում շատ հարցելում, բայց չենք սիրում, որ մեր հանդեպ են անտարբեր լինում:
    Հա, շատ հարցերում, երբ ցանկացել եմ խոսել, արձագանքել, լռել եմ՝ մտածելով, որ սխալ կհասկանան ինձ կամ չեն ընդունի ասածս ու տարիներ անց փոշմանել եմ, որովհետև տեսնելով իմ ու մյուսների լռության արդյունքները, հասկացել եմ, որ չպետք է լռեի, թեկուզև այդքան էլ համոզված չեմ որ իմ ասլով, քայլով որևէ բան կփոխվեր: Անտարբեր էլ եմ եղել ու երևի կամ …

    Բայց այստեղ մի նուրբ բան էլ կա: Նախ չպետք է անտարբեր չլինենք ինքներս մեր հանդեպ: Եթե դու քեզ մարդ ես համարում, դու քեզ գնահատում ես, հարգանք ունես ինքդ քո հանդեպ, մարդկային արժանապատվություն, չես կարող լինել անտարբեր նաև դիմացինի ու կատարվող երևույթների հանդեպ: Ես դրանում խորին համոզված եմ:

    Սկսենք մեզանից ու կտեսնենք, թե հասարակությունը անկախ ամեն ինչից ինչպես է փոխվում:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 05.12.2010, 20:34:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.12.2010), Mark Pauler (05.12.2010), Tig (15.12.2010), Անտիգոնե (05.12.2010), Արևածագ (05.12.2010), յոգի (06.12.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ հարցում պատրաստվում եմ կցեմ, Բայց նախ ուզում եմ տեսնեմ, թե ինչքանով ա հետաքրքրում այս թեման ակումբի անդամներին:
    Հետաքրքիր է, կցիր:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.12.2010), Mark Pauler (05.12.2010), Ապե Ջան (05.12.2010)

  12. #7
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսենք մեզանից ու կտեսնենք, թե հասարակությունը անկախ ամեն ինչից ինչպես է փոխվում:
    Սա հենց իմ հիմնական նպատակն է: Որ ամեն մեկս խորհենք էս թեմայի վերնագրի մասին ու փորձենք ինչ-որ բան փոխենք մեր շուրջ դեպի լավը:
    Ես համոզված եմ, որ գործընկերոջ կամ թեկուզ փողոցի անծանոթի նկատմամբ կարիքի դեպքում օգնության ու ուշադրության ցուցաբերումը դա հերոսություն չի, այլ անհրածեշտոըթյուն ա, առողջ հասարակությամ մեջ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.12.2010), Jarre (06.12.2010), Tig (15.12.2010), յոգի (06.12.2010)

  14. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, կցիր:
    Լավ.. Մի հասարակ, բայց տարածված երևույթ հայկական հիմնարկներում: Մասնավոր հիմնարկներում հաճախ հանդիպում ենք մի այսպիսի երևույթի: Ղեկավարը կամ նաև հենց հիմնադիրը, իրենց դիրքը չարաշահելով վիրավորում են աշխատակցին և նույնիսկ ազատում աշխատանքից անձնական ծառայություն չմատուցելու համար: Մյուս գործընկերները լռում են հույս ունենալով վոր իրանք երբեք չեն հայտնվի այդ "խեղճի" վիճակում: Բայց արի ու տես , որ անպայման հայտնվում են և բնականաբար կամ հեռացվում են աշխատանքից կամ էլ իրանց համար ստորացուցիչ "գորրծն" անում են:
    Ես հասկանում եմ, թե ինչու են բոլորը լռում, բայց եթե մարդիկ կարողանան հասկանան, որ հիմնարկի կարևոր ռեսուրսներից է հենց մարդկային ռեսուրսը և նույնիսկ ձևավորված մեծ հիմնարկներում գոնե մի քանի առաջատար մասնագետներ ըմբոստանան, հնարավոր է փոխել ոչ միայն աշխատանքի պայմանները, այլև "շեֆի" վերաբերմունքը աշխատակիցների նկատմամբ:
    Ինձ հետաքրքիր է երբևիցե, որևէ մեկը Հայաստանում ըմբոստացել ա իր ղեկավարության դեմ իր կոլեգային անտեղի վիրավորելու կամ աշխատանքից ազատելու պատճառով? Կամ գոնե լսել ա ըմբոստանալու դեպքի մասին?
    Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 05.12.2010, 21:03:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (05.12.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկ, դու հարցում կցելու ե՞ս, թե՞ ոչ: Քանի որ թեման բացել ես «հոգեբանություն» բաժնում, ապա լավ կլինի հարցերը փոքր-ինչ կոռեկտ ձևակերպել, թե չէ, օրինակ քո վերջին հարցադրումից կարելի է կարծել, թե խնդիրը մարդուս անհասկացող լինելու մեջ է և միայն:
    Si vis pacem, para bellum

  17. #10
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ.. Մի հասարակ, բայց տարածված երևույթ հայկական հիմնարկներում: Մասնավոր հիմնարկներում հաճախ հանդիպում ենք մի այսպիսի երևույթի: Ղեկավարը կամ նաև հենց հիմնադիրը, իրենց դիրքը չարաշահելով վիրավորում են աշխատակցին և նույնիսկ ազատում աշխատանքից անձնական ծառայություն չմատուցելու համար: Մյուս գործընկերները լռում են հույս ունենալով վոր իրանք երբեք չեն հայտնվի այդ "խեղճի" վիճակում: Բայց արի ու տես , որ անպայման հայտնվում են և բնականաբար կամ հեռացվում են աշխատանքից կամ էլ իրանց համար ստորացուցիչ "գորրծն" անում են:
    Ես հասկանում եմ, թե ինչու են բոլորը լռում, բայց եթե մարդիկ կարողանան հասկանան, որ հիմնարկի կարևոր ռեսուրսներից է հենց մարդկային ռեսուրսը և նույնիսկ ձևավորված մեծ հիմնարկներում գոնե մի քանի առաջատար մասնագետներ ըմբոստանան, հնարավոր է փոխել ոչ միայն աշխատանքի պայմանները, այլև "շեֆի" վերաբերմունքը աշխատակիցների նկատմամբ:
    Ինձ հետաքրքիր է երբևիցե, որևէ մեկը Հայաստանում ըմբոստացել ա իր ղեկավարության դեմ իր կոլեգային անտեղի վիրավորելու կամ աշխատանքից ազատելու պատճառով? Կամ գոնե լսել ա ըմբոստանալու դեպքի մասին?
    Mark ջան իրոք որ դա այդպես է ինչպես դու նկարագրեցիր, աշխատող "շեֆ" հարաբերությունները:

    Հայաստանում համատարած գործազրկություն է, մարդիկ չունեն աշխատանք, որպեսզի ընտանիք պահեն, երեխա. հո՞ իր երեխան սովաց չի մնալու, ինչոր տեղել կարանք մեր բերանները փակ պահենք ու դա հետզհետե դառնումա սովորական, նա սովորական է նայում արդեն դրան քանի որ իրեն պետք է աշխատանք ու չունի ուրիշ տարբերակ: Խոսելու դեպքում աշխատանքից հեռացում, լռելու դեպքում գալիս հասնում ենք հենց այն երևույթին ինչի մասին որ դու թեմա էս բացել:

    Եկեք նախ փնտրենք ու գտնենք այն աղբյուրնը թ՞ե ինչու են մարդիկ լռում, ի՞նչու չէն խոսում ու մինչև երբ է դա համատարած երևույթ լինելու Հայասատանում, շեշտում եմ Հայաստանում, քանի որ Եվրոպական ոչ մի զարգացած երկրում այսպիսի բան չկա: Միանգմից դատի կտա առանց մի վայրկյան մտածելու:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.12.2010), Mark Pauler (06.12.2010)

  19. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքական երգեր բարձրաձայն հասարակական վայրերում լսող կերպարներից սկսած:
    ցավոք արդիական թեմա է :թուրքական երգերի պահով ուզում եմ մի բան գրել ,բոլորս գիտենք որ նմանատիպ երգեր լսում են մեր հասարակության ամենաքարթու կերպարները:այս տարի Սևանի լողափերց մեկում հանգստանում էինք,երբ նմանատիպ համերկրացիներից մեկը ամբողջ ուժով միացրեց նման թուրքազզվելիախառն երաժշտություն ,ու դեռ դա էլ քիչ էր սկսեց իր մի տարեկան թոռնիկին պարեցնել:Ես ազնվորեն մեկ ժամ դիմացա` հաշվի առնելով էդ մարդու ճաշակը, հետո երբ համբերությանս պաշարները հյուծվեցին, որոշեցի մոտենալ ու մի քանի խոսք ասել...Ինձ հետ պահեց փոքր եղբայրս `պատճառաբանելով որ դա մեծ կռվի պատճառ կարող է դառնալ...Ասածս այն ,որ շատ անգամ լռում ենք ստիպված`ավելի մեծ գլխացավանքից խուսափելու համար:
    Սիրելի Mark Pauler ինչ կարծիքի ես այս դեպքը հանցավոր անտարբերություն էր թե սովորական զգուշավորություն
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.12.2010), Mark Pauler (06.12.2010)

  21. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Mark ջան իրոք որ դա այդպես է ինչպես դու նկարագրեցիր, աշխատող "շեֆ" հարաբերությունները:

    Հայաստանում համատարած գործազրկություն է, մարդիկ չունեն աշխատանք, որպեսզի ընտանիք պահեն, երեխա. հո՞ իր երեխան սովաց չի մնալու, ինչոր տեղել կարանք մեր բերանները փակ պահենք ու դա հետզհետե դառնումա սովորական, նա սովորական է նայում արդեն դրան քանի որ իրեն պետք է աշխատանք ու չունի ուրիշ տարբերակ: Խոսելու դեպքում աշխատանքից հեռացում, լռելու դեպքում գալիս հասնում ենք հենց այն երևույթին ինչի մասին որ դու թեմա էս բացել:

    Եկեք նախ փնտրենք ու գտնենք այն աղբյուրնը թ՞ե ինչու են մարդիկ լռում, ի՞նչու չէն խոսում ու մինչև երբ է դա համատարած երևույթ լինելու Հայասատանում, շեշտում եմ Հայաստանում, քանի որ Եվրոպական ոչ մի զարգացած երկրում այսպիսի բան չկա: Միանգմից դատի կտա առանց մի վայրկյան մտածելու:
    Իհարկե սա համատարած երևույթ չի իմ կարծիքով, բայց բավական տարածված ա:
    ինչ անենք???
    Համաշխարհային փորձը ցույց ա տալիս, որ դրա լուծումները կան ու բավական իրական: Դրա համար ընդամենը պետք ա ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որը կկարողանա ներգրավի սովորական մարդկանց իր շարքերը, որպես ոչ ակտիվ անդամների և հարկ եղած դեպքում կպաշտպանի նրանց իրավունքները: Որպեսզի այդպիսի կազմակերպությունները գոյատևեն ու գործեն պետք է, որ շատ չնչին անդամավճար մուծի աշխատողը: Իհարկե դա կարող է և արվել պետական մակարդակով, բայց դե պետության վրա դեռ հույս դնել չի կարելի:
    ինչպես ասում են - ՀԱՅՐԵՆԻՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ԻՍԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄԷ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ:
    Այսպիսի հասարակական կազմակերպություն կարող է ստեղծել ցանկացած մարդ - միայն դրա համար պետք է հավատ ու աշխատասիրություն, բայց ամենակարևորը արդարության իրական զգացողություն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (06.12.2010)

  23. #13
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկ, դու հարցում կցելու ե՞ս, թե՞ ոչ: Քանի որ թեման բացել ես «հոգեբանություն» բաժնում, ապա լավ կլինի հարցերը փոքր-ինչ կոռեկտ ձևակերպել, թե չէ, օրինակ քո վերջին հարցադրումից կարելի է կարծել, թե խնդիրը մարդուս անհասկացող լինելու մեջ է և միայն:
    Էստեղ դու որտեղ ոչ կոռեկտ հարց տեսար???

    Ինձ հետաքրքիր է երբևիցե, որևէ մեկը Հայաստանում ըմբոստացել ա իր ղեկավարության դեմ իր կոլեգային անտեղի վիրավորելու կամ աշխատանքից ազատելու պատճառով? Կամ գոնե լսել ա ըմբոստանալու դեպքի մասին?
    Երբ լռում ես քանի քո սեփական մաշկի վրա չես զգացել, դա էլ ա հանցավոր անտարբերություն: Ճիշտ ա, դա քրեական օրենսգրքի 142 հոդվածը չի, բայց օրենքները մենակ իրավական չեն լինում այլ նաև բարոյական:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  24. #14
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավոք արդիական թեմա է :թուրքական երգերի պահով ուզում եմ մի բան գրել ,բոլորս գիտենք որ նմանատիպ երգեր լսում են մեր հասարակության ամենաքարթու կերպարները:այս տարի Սևանի լողափերց մեկում հանգստանում էինք,երբ նմանատիպ համերկրացիներից մեկը ամբողջ ուժով միացրեց նման թուրքազզվելիախառն երաժշտություն ,ու դեռ դա էլ քիչ էր սկսեց իր մի տարեկան թոռնիկին պարեցնել:Ես ազնվորեն մեկ ժամ դիմացա` հաշվի առնելով էդ մարդու ճաշակը, հետո երբ համբերությանս պաշարները հյուծվեցին, որոշեցի մոտենալ ու մի քանի խոսք ասել...Ինձ հետ պահեց փոքր եղբայրս `պատճառաբանելով որ դա մեծ կռվի պատճառ կարող է դառնալ...Ասածս այն ,որ շատ անգամ լռում ենք ստիպված`ավելի մեծ գլխացավանքից խուսափելու համար:
    Սիրելի Mark Pauler ինչ կարծիքի ես այս դեպքը հանցավոր անտարբերություն էր թե սովորական զգուշավորություն
    Հաստատ ճիշտ ա արել ախպերդ: Ձեռնամարտով էդպիսի հարց չեն լուծում, իսկ բառերով բացատրել 60 անց բացահայտ կարծրացած ուղեղով մարդուն, որ ինքն անճաշակ ա հերիք չի հետն էլ, ամոթալի բան ա անում, էդ պարագայում անիմաստ ա: Եղբայրդ ինքնաբավարարման համար թոռան ներկայությամբ հարբած բիձա-մարդ ծեծելու կարիք չունի երևի:
    Համոզված եմ եղբայրդ էլ անտարբեր չի եղել, բայց չի կարելի նրան մեղադրել եթե ուղղակի պահի տակ հարցին սպառիչ ու բարոյադաստիրակչական լուծումներ չի տվել:
    Բայց դու էդ ձեր հանգստի օրը, որոշ կարևոր մանրամասներ մոռացել ես Ախպորդ կհարցնես կհիշացնի
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  25. #15
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե սա համատարած երևույթ չի իմ կարծիքով, բայց բավական տարածված ա:
    ինչ անենք???
    Համաշխարհային փորձը ցույց ա տալիս, որ դրա լուծումները կան ու բավական իրական: Դրա համար ընդամենը պետք ա ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որը կկարողանա ներգրավի սովորական մարդկանց իր շարքերը, որպես ոչ ակտիվ անդամների և հարկ եղած դեպքում կպաշտպանի նրանց իրավունքները: Որպեսզի այդպիսի կազմակերպությունները գոյատևեն ու գործեն պետք է, որ շատ չնչին անդամավճար մուծի աշխատողը: Իհարկե դա կարող է և արվել պետական մակարդակով, բայց դե պետության վրա դեռ հույս դնել չի կարելի:
    ինչպես ասում են - ՀԱՅՐԵՆԻՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ԻՍԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄԷ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ:
    Այսպիսի հասարակական կազմակերպություն կարող է ստեղծել ցանկացած մարդ - միայն դրա համար պետք է հավատ ու աշխատասիրություն, բայց ամենակարևորը արդարության իրական զգացողություն:
    Հասարակական կազմակերպություն բացելու փորձեր համոզված եմ բազմիցս եղել են, բայց դրանք շուտափույթ փակվել են, քանի որ դա իշխանությունների կարծիքով ոչ մի օգտակար գործով չի զբաղվում:

    Քո խոսքում դու նշեցիր սովորական մարդկանց իրավունքների մասին և խոսեցիր նրանց պաշտպանման մասին, ի՞սկ դու մտածել ֆիզիկապես պաշտպանման մասին, երբ մարդը այդ պահին նաև մտածում է իր կյանքի մասին: Քանի քանի այդպիսի կազմակերություններ ու մարդիկ են եկել ու անցել: Էհ... բարդա

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (06.12.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •