Ժողովուրդ, մի դեպք պատմեմ, ինձ օգնեք հասկանալ, թե կոնկրետ ով էր տվյալ դեպքում հանցավոր անտարբեր, լա՞վՈր մեկնումեկը կամ մի քանիսն այդպիսին էին(ք), կասկած չի հարուցում…
Ամանորից մի 2 օր առաջ "Սթար"-ից մոմակալներ գնեցի: Հասա դրամարկղի մոտ, սպասեցի, մինչև դիմացիս տիկինը վճարի իր գնման համար: Ու մինչ ես քարտով վճարում էի մոմակալների համար (երևի մեկ րոպեի չափ տևեց), տիկինը վերցրեց գնումներն ու գնաց: Վերջապես ստորագրեցի համապատասխան տեղում, ուզում էի ապրանքս վերցնել-գնալ, տեսնում եմ՝ չկա: Հարցնում եմ՝ բա մոմակալներն ուր են, դրամարկղի մոտի աղջիկն ուսերն է թոթվում, իսկ «տոպրակի մեջ դնող» աղջիկը, որ այդ պահին ինչ-որ բամբասանքով էր զբաղված կողքի դրամարկղի վաճառողուհու հետ, շրջվեց ու. «Վա՞՜յ, բա էն կինը տարավ…» ու մի տեսակ ապուշ հետաքրքրության ժպիտ դեմքին: Ասում եմ՝ «բա ո՞նց թե տարավ, բա դուք չէիք նայո՞ւմ», - «Չէ, ես մենակ տոպրակի մեջ դնելու համար եմ պատասխանատու (), ձեր ապրանքին դուք պիտի հետևեք: Այ որ ես ձեր ապրանքը ուրիշի տոպրակի մեջ դնեի, դա իմ մեղքը կլիներ, բայց էս դեպքում ես պատասխանատու չեմ»: Ապշել էի. մտածում եմ՝ եթե հանկարծ նույն աշխատանքն իմը լիներ, եթե նույնիսկ ինձ ասած լինեին, որ իմ պատասխանատվությունը միայն «տոպրակի մեջ դնելն» է, ես արդյո՞ք չէի ամաչի դրա մասին բարձրաձայնել
…
Մի խոսքով, ես կորցրի 2500-2600 դրամ, ինչ-որ կին «շահեց» 2 հատ մոմակալ: Ի միջի այլոց, ըստ «տոպրակի մեջ դնող» աղջկա՝ նա նայել է տոպրակի պարունակությունը, մի թեթև զարմացել, բայց այնուամենայնիվ վերցրել ու գնացել, «Ես իմացա, թե Ձեր մայրն է…»(թե ես ու մայրս ինչո՞ւ պիտի իրարից առանձին առևտուր անեինք, հետո առանձին վճարեինք ու հետո ինքն առանց ինձ սպասելու ու նույնիսկ առանց հրաժեշտի դուրս գար խանութից, ուղեղումս չի տեղավորվում
):
Խանութի աշխատողների ռեակցիան կատարվածին, ներառյալ մենեջերուհուն, միայն ժպիտն էր, ուրիշ ոչինչ: Նույնիսկ «ցավակցության» ոչ մի նշույլ:
Ու հիմա չեմ հասկանում. «տոպրակի մեջ դնո՞ղն» էր հանցավոր անտարբեր, էդ տիկի՞ը, որ առանց խղճի խայթի վերցրել էր ուրիշի ապրանքն ու գնացել, մենեջե՞րը, որ բոլորովին չանհանգստացավ կատարվածից, վաճառողուհի՞ն, որի աչքերը մի տեսակ սկսել էին փայլել (երևի քանի որ սովորական առօրյայից տարբեր մի բան տեղի ունեցավ), թե՞ այնուամենայնիվ ես, որ հենց ինձ հետ սա տեղի ունեցավ:
Ախր քանի դեռ չեմ վճարել, ապրանքն իմը չի, չէ՞: Իսկ քանի որ էդ անտեր թղթի վրա դեռ չէի ստորագրել, ուրեմն չէի էլ վճարել, հետևաբար ապրանքը խանութինն էր, ոչ թե իմըՀամ էլ սպասում էի, որ թուղթը տան ստորագրելու, հո չէի՞ գնալու ապրանքս վերցնեի ձեռքս, հետո վերադառնայի, որ ստորագրեի…
Թե՞ ուղղակի մեղքս ուրիշների վրա եմ բարդում:
Էջանիշներ