User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատեցի, որ շեշտը դրվում է Հայաստանի և հայ ազգի վրա։

    Թույլ տվեք ասել, որ սա տարածաշրջանային կամ ազգային խնդիր չէ, սա համամարդկային պրոբլեմ է, ուղղակի մարդկային ու ազգային տարբեր խմբերում էտ անտարբերությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Օրինակ.

    Ռուսաստանում սկինխեդները կարող են մարդաշատ վայրերում քացու տակ գցել ու սատկացնել իմ ու քո նման «սևերին» ու շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի խառնվի նման կռվի։ Չեն մտածի անգամ, որ կարելի է բոլորով հարձակվել ու դադարեցնել այդ կռիվը ու մի լավ սատկացնել նացիոնալիստներին։ Չկա համախմբվածություն ու որ ավելի ցավալի է շատերը անգամ թքած ունեն այդ արարքների վրա։ Իսկ օրինակ Հայաստանում, եթե մի խումբ փորձի նման բան անել շատ շատերը կխառնվեն և չեն թողնի։ Ես չեմ խոսում առհասարակն վիճաբանությունների մասին, այլ խոսում եմ ազգային ու ռասայական հողի վրա կատարվող ծեծկռտուքների մասին։

    Բայց օրինակ նույն ձևով ռուսը երբեք թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, իսկ մենք ձայն չենք հանում նման դեպքերում։

    Փաստորեն ստացվում է, որ բոլոր ազգերում էլ, բոլոր երկրներում էլ տարածված է հանցավոր անտարբերությունը, ուղղակի այն ունի տարբեր դրսևորումներ։ Ու եթե մի տեղ չկա նման անտարբերություն մարդու իրավունքների հարցում, ապա հաստատ կա այլ հարցում։

    Կարելի է ասել, որ հանցավոր անտարբերությունը մարդ արարածի գենետիկ բագաժն է, որ ուր որ գնա հետը տանում է, ուղղակի պայմանների տարբերության պատճառով տարբեր ձևերով է դրսևորվում
    Հարգելի Jarre, թեման բացելու նպատակը համամարդկային ինչ-որ պրոբլեմի առկայության արձանագրումը չի:
    Դա անհերքելի իրականություն է և ինչ ասում ես ճիշտ է, բացի նրանից, որ հանցավոր լռությունը աչքերի, մազերի կամ մաշկի գույնի պես հստակ գենետիկ հիմք ունեցող հատկանիշ է:
    Մարդու բնավորության շատ գծեր իսկապես պայմանավորված են ժառանգված գեներով: Օրինակ` սադիզմը ու մազոխիզմը: Բայց դրանք անպայման հակակշիռներ ունեն: Ինչպես ցանկացած կենդանի արարածի, այնպես էլ մարդու արտաքին հատկանիշների դրսևորումը կախված է ինչպես գենոտիպից, այնպես էլ ֆենոտիպից, այսինքն` արտաքին միջավայրից ստացված ինֆորմացիայից: Այդ ինֆորմացիան կարող է լինել սնունդը, օդը... ինչպես նաև դաստիրակությունը և պրոպագանդան: Եթե ես ու դու շարունակենք լռել դա մի հանցանք ա, իսկ եթե մարդկանց համոզենք, որ դա նստած ա իրանց մեջ ու հնարավոր չի ոչինչ փոխել` դա արդեն ծանրագույն հանցանք ա:
    Բոլորս հասկանում ենք, որ խնդիրը առկա է, բայց դա ազգային առանձնահատուկ ժառանգականությամբ չի պայմանավորված այլ ընդամենը ծանր տարիներ ապրած մարդկանց բնորոշ հոգեբանական վիճակ ա: Հասարակության մեջ ցանկացած դրական լուրջ քայլ կարելի է անել, սխալ կամ ժամանակին ոչ համահունչ կարծրատիպերը կոտրելով:
    Երբ գրագետ մարդիկ հանցավոր լռությունը դիտարկում են, որպես մարդու գեներով պայմանավորված հստակ հատկանիշ կամ ազգային առանձնահատկություն, ինձ թվում ա ես մի մեծ, պինդ ու ողորկ ժայռից մատներով ու եղունգներով փորցում եմ մի կտոր պոկեմ...
    Իրականում էտ ժայռը կմաշացնեմ ինչքան կկարողանամ, իսկ եթե ինձ օգնողները շատանան, գուցե և կարողանանք փշրել այն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.12.2010), Tig (19.12.2010), Գեա (19.12.2010), յոգի (19.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •