Ես իդեալիստ չեմ: Հակառակը գործի մարդ եմ:
Անհնար բաներ չկան: Ամենաբարդ բանը կոտրված մարդու մտածելակերպը փոխելն ա: Ես ներկայումս չեմ առաջարկում նմանատիպ հասարակական կառույց ստեղծենք ես ու դու, բայց ուզում եմ, որ մարդիկ իրար նկատմամբ ավելի ուշադիր լինեն, հասկանան մեկը մյուսի խնդիրները ու երբ ընտրության առաջ կլինեն իրենց խիղճը լռեցնելու պատճառներ փնտրելուց առաջ, փորձեն գոնե ինչ որ չափով հակակշիռ վիճակ ստեղծեն:
Ախր շատ հարցերում ենք լռում: Լռել ասելով ես բացարձակապես չխոսալը ի նկատի չունեմ, այլ իրական գործնական քայլերի բացակայությունը:
Քանի որ թեման բացվել է "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում ես ուզում եմ, շեշտը դնեմ մեր հասարակության անդամների անտարբերության ու ինչ-որ բան փոխելու անկարողությունը վերացնելու վրա:
ԵՐԲ ՄԵՐ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿՈՒԶԵՆԱՆՔ ՏԵՍՆԵՆՔ` ԿԳՏՆԵՆՔ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ, ԻՍԿ ԵՐԲ ՆԱՅԵԼՈՒ ՈՒ ՏԵՍՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ` ԿՎԵՐԱՆԱ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ:
Էջանիշներ