User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հանցավոր անտարբերություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, մի դեպք պատմեմ, ինձ օգնեք հասկանալ, թե կոնկրետ ով էր տվյալ դեպքում հանցավոր անտարբեր, լա՞վ Որ մեկնումեկը կամ մի քանիսն այդպիսին էին(ք), կասկած չի հարուցում…

    Ամանորից մի 2 օր առաջ "Սթար"-ից մոմակալներ գնեցի: Հասա դրամարկղի մոտ, սպասեցի, մինչև դիմացիս տիկինը վճարի իր գնման համար: Ու մինչ ես քարտով վճարում էի մոմակալների համար (երևի մեկ րոպեի չափ տևեց), տիկինը վերցրեց գնումներն ու գնաց: Վերջապես ստորագրեցի համապատասխան տեղում, ուզում էի ապրանքս վերցնել-գնալ, տեսնում եմ՝ չկա: Հարցնում եմ՝ բա մոմակալներն ուր են, դրամարկղի մոտի աղջիկն ուսերն է թոթվում, իսկ «տոպրակի մեջ դնող» աղջիկը, որ այդ պահին ինչ-որ բամբասանքով էր զբաղված կողքի դրամարկղի վաճառողուհու հետ, շրջվեց ու. «Վա՞՜յ, բա էն կինը տարավ…» ու մի տեսակ ապուշ հետաքրքրության ժպիտ դեմքին: Ասում եմ՝ «բա ո՞նց թե տարավ, բա դուք չէիք նայո՞ւմ», - «Չէ, ես մենակ տոպրակի մեջ դնելու համար եմ պատասխանատու (), ձեր ապրանքին դուք պիտի հետևեք: Այ որ ես ձեր ապրանքը ուրիշի տոպրակի մեջ դնեի, դա իմ մեղքը կլիներ, բայց էս դեպքում ես պատասխանատու չեմ»: Ապշել էի. մտածում եմ՝ եթե հանկարծ նույն աշխատանքն իմը լիներ, եթե նույնիսկ ինձ ասած լինեին, որ իմ պատասխանատվությունը միայն «տոպրակի մեջ դնելն» է, ես արդյո՞ք չէի ամաչի դրա մասին բարձրաձայնել
    Մի խոսքով, ես կորցրի 2500-2600 դրամ, ինչ-որ կին «շահեց» 2 հատ մոմակալ: Ի միջի այլոց, ըստ «տոպրակի մեջ դնող» աղջկա՝ նա նայել է տոպրակի պարունակությունը, մի թեթև զարմացել, բայց այնուամենայնիվ վերցրել ու գնացել, «Ես իմացա, թե Ձեր մայրն է…»(թե ես ու մայրս ինչո՞ւ պիտի իրարից առանձին առևտուր անեինք, հետո առանձին վճարեինք ու հետո ինքն առանց ինձ սպասելու ու նույնիսկ առանց հրաժեշտի դուրս գար խանութից, ուղեղումս չի տեղավորվում):
    Խանութի աշխատողների ռեակցիան կատարվածին, ներառյալ մենեջերուհուն, միայն ժպիտն էր, ուրիշ ոչինչ: Նույնիսկ «ցավակցության» ոչ մի նշույլ:
    Ու հիմա չեմ հասկանում. «տոպրակի մեջ դնո՞ղն» էր հանցավոր անտարբեր, էդ տիկի՞ը, որ առանց խղճի խայթի վերցրել էր ուրիշի ապրանքն ու գնացել, մենեջե՞րը, որ բոլորովին չանհանգստացավ կատարվածից, վաճառողուհի՞ն, որի աչքերը մի տեսակ սկսել էին փայլել (երևի քանի որ սովորական առօրյայից տարբեր մի բան տեղի ունեցավ), թե՞ այնուամենայնիվ ես, որ հենց ինձ հետ սա տեղի ունեցավ:

    Ախր քանի դեռ չեմ վճարել, ապրանքն իմը չի, չէ՞: Իսկ քանի որ էդ անտեր թղթի վրա դեռ չէի ստորագրել, ուրեմն չէի էլ վճարել, հետևաբար ապրանքը խանութինն էր, ոչ թե իմը Համ էլ սպասում էի, որ թուղթը տան ստորագրելու, հո չէի՞ գնալու ապրանքս վերցնեի ձեռքս, հետո վերադառնայի, որ ստորագրեի…
    Թե՞ ուղղակի մեղքս ուրիշների վրա եմ բարդում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.02.2011), Mark Pauler (01.02.2011), Tig (01.02.2011)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե՞ ուղղակի մեղքս ուրիշների վրա եմ բարդում:
    Երևի ես էի, որ հավես չարեցի «ղալմաղալ» անել
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ես էի, որ հավես չարեցի «ղալմաղալ» անել
    Ղալմաղալ... ինչ ղալմաղալ - ուղղակի պիտի մի քիչ ավելի կոպիտ լինեիր ու պահանջեիր մոմակալներդ:
    Եթե դիմացիդ կինը նկատել ա ու վերցրել մոմակալներդ` ընդամենը սովորական, ազնիվ գրպանահատի գործ ա արել:
    Տոպրակների մեջ դնողը սովորական էշ ա եղել, որ իր գործին էլ ա վերաբերվում, որպես էշության: (iիրականում ցանկացած աշխատանքի պետք ա հարգանքով վերաբերվել ու պատասղանատվություն զգալ):
    Դու էլ լուռ կուլ տվողն ես եղել:
    Սթարում մի քանի անգամ պատահել ա, որ մեծ գնումների դեպքում, ապրանքների արանքը իմ չվերցրածն էլ են խցկել գնի մեջ:
    Ասենք 20000-ի առևտուր ես անում մի հատ գինի ավել են գրում ու էդ 1000-2000 դրամը սկի չես էլ նկատում եթե ուշադիր չես նայում ապրանքացուցակին:
    Զզվում եմ էդ ցանցից ու մենակ իրանց սպասարկման թերությունների համար չէ: "Սթար դիվայդ" սպը-ի տնտեսական քաղաքկանությունը վնասակար ա Հայաստանի տնտեսության համար: Չնայած մյուս մեծ ցանցերինն էլ պակաս վանսատու չի: Էնքան խորն ա թաքնված դրանց վնասները, որ երբ ճիշտ կետից ես նայում ու հասկանում ինչ ա կատարվում սկի չես էլ ուզում դրանցից առևտուր անես:
    Թքած, որ մի երկու կոպեկ ավել եմ ծախսում ու տարբեր բաներ առնելու համար մի քանի խանութ ավել եմ մտնում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2011), E-la Via (01.02.2011), Գեա (01.02.2011)

  6. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ «տոպրակի մեջ դնող» աղջիկը
    ինչ անհեթեթ բան ասես՝ Հայաստանից կլսես.. նամանավանդ եթե դա վերաբերվում է լրիվ անիմաստ ու հասարակությանը ոչ պիտանի «մասնագիտություններին»..



    «Չէ, ես մենակ տոպրակի մեջ դնելու համար եմ պատասխանատու (), ձեր ապրանքին դուք պիտի հետևեք: Այ որ ես ձեր ապրանքը ուրիշի տոպրակի մեջ դնեի, դա իմ մեղքը կլիներ, բայց էս դեպքում ես պատասխանատու չեմ»:
    իսկ, հետաքրքիրա, եթե ինքը հասցներ ապրանքը տոպրակի մեջ դնել ու դրանից հետո միանգամից ընկներ կոտրվեր, դրա համա՞ր ով էր պատասխանատու լինելու..


    եթե նույնիսկ ինձ ասած լինեին, որ իմ պատասխանատվությունը միայն «տոպրակի մեջ դնելն» է,
    նման «աշխատանք» չի կարող գոյություն ունենալ..
    եթե պայմանագրով էր աշխատում, ու էդ պայմանագրի մեջ հենց էդպես էլ նշված լիներ՝ «կանգնի կասսայի կողքին ու ապրանքը դնի փաթեթի մեջ» - դա արդեն ուրիշ, իսկ այսպես՝ իր գործն է փաթեթավորել ու հանձնելը..
    մեղավոր է 2-ից մեկը՝ կամ այդ մասնագետ աղջիկը, կամ էլ խանութի մենեջերը.
    ա. մենեջերը բացատրել է աղջկան, որ խանութի սպասարկման պայմանների մեջ է մտնում գնված ապրանքը փաթեթավորել ու նոր միայն հանձնել գնորդին --- մեղավոր է մասնագետ աղջիկը, քանի որ թերացել է աշխատանքում..
    բ. մենեջերը այդ աղջկան միայն փաթեթավորելու պահանջ է ներկայացրել --- մեղավոր է մենեջերը, քանի որ առք ու վաճառքն իրականացվում է հետևյալ կերպ - վճարում ես ու ստանում.. եթե իրենք որոշել են «վճարելու» ու «ստանալու» արանքում «փաթեթավորել» մտցնել, դա այստեղ դեր չի խաղում, քանի դեռ գնորդը չի ստացել իր վճարի դիմաց ապրանք՝ խանութը պարտավորություն է կրում գնորդի առջև..


    ըստ «տոպրակի մեջ դնող» աղջկա՝ նա նայել է տոպրակի պարունակությունը, մի թեթև զարմացել, բայց այնուամենայնիվ վերցրել ու գնացել
    իսկ սա արդեն աշխատանքային պարտականությունների թերակատարում է ու գնորդի իրավունքների ոտնահարում է..
    ենթադրենք ինքը պատասխանատու չէր ապրանքը գնորդին առձեռն փոխանցելու, բայց հոմ, որպես շխատող, բարոյական պատասխանատվություն էր կրում զգուշացող միջոցներ ձեռք առնելու, երբ մեկը կասկածի տեղիք էր տվել, Թե իրենց խանութի մեջ իրեն չպատկանող ապրանք է վերցնում.. զարմանալով..


    Ու հիմա չեմ հասկանում. «տոպրակի մեջ դնո՞ղն» էր հանցավոր անտարբեր, էդ տիկի՞ը, որ առանց խղճի խայթի վերցրել էր ուրիշի ապրանքն ու գնացել, մենեջե՞րը, որ բոլորովին չանհանգստացավ կատարվածից, վաճառողուհի՞ն, որի աչքերը մի տեսակ սկսել էին փայլել (երևի քանի որ սովորական առօրյայից տարբեր մի բան տեղի ունեցավ), թե՞ այնուամենայնիվ ես, որ հենց ինձ հետ սա տեղի ունեցավ:
    եթե խոսքը զուտ «հանցավոր անտարբերություն» տերմինի մասին է, ապա, ես կասեյի, հանցավոր անտարբեր էին 2-ը՝ դրամարկղի մոտ նստած աշխատողը և Դուք..
    -- մասնագետ աղջիկը իր կաշին է պրծացրել..
    -- մենեջերն էլ, ոչ այնքան սեփական, որքան հիշատակված մասնագետի մորթու մասին է հոգացել..
    -- մոմակալների նոր տերն էլ ոչ մի անտարբերություն էլ չի արել.. ես կասյի, ավելի շուտ, «հանցավոր աչքաբացություն» է արել.. նա, սզկզբունքորեն, բան չի գողացել.. վճարել է իր ապրանքի դիմաց ու իրեն ավել տոպրակ են դեմ տվել.. քիչ է՞ լինում, որ զեղչերի ժամանակ, այն էլ՝ ամանորյա, մի բան գնում ես ու մի այլ բան նվեր ստանում..

    «հանցավոր անտարբեր».
    -- այ վաճառողուհին կարող էր բողոք բարձրացնել անարդարության դեմ.. ռիսկի դիմելով կորցնել իր աշխատանքը.. դրա դիմաց մի չոր շնորհակալության էլ չարժանանալով..
    -- Դուք, որ, հետները գլուխ չդնելով, թույլ եք տվել, որ ձեզ հետ նման կերպ վարվեն..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.02.2011), E-la Via (01.02.2011), Mark Pauler (01.02.2011), Գեա (01.02.2011)

  8. #5
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ շատ հետաքրքիր ա, եթե ինչ-որ մեկը օրանժին դատի տա այդ կազմակերպության կողմից կատարվող տնտեսական հանցագործությունների համար, կլինե՞ն արդյոք մարդիկ որոնք կցանկանան միանալ:
    Օրանժը ստորաբար մարդկանց խաբելով 12 ամսով պայմագիր կնքել էր համոզում: Ես կցանկանայի ասել "առաջակում էր", բայց անբարեխիխճ գովազդի ու սպասարկման կետերում համոզելու կուրսեր անցած աշխատողների դեպքում դա դառնում ա ուղղակի համոզել: Բնականաբար հետո կապի որակը օգտագործելու երկրորդ ամսվանից սկսած ահավոր վատանում էր` պատճառն էլ այն էր, որ առանց հաշվի առնելու, իր կապի տեխնիկական հագեցվածության հնարավորությունները աջ ու ձախ մոդեմներ էր շարունակում վաճառել 1 դրամով, որը վերջում առնվազն հարյուր ութ հազար դրամ էր նստում:
    Նույնիսկ պայմանագիրը ավարտվելուց հետո Էտ կազմակերպությունը մարդկանց խաբեյությամբ ասում ա, որ իրանք պարտավոր են գնան ծառայության դադարեցման դիմում տան: Տո դրան էլ մի կերպ դիմացանք, չնայած ըստ պայմանագրի, 12 ամիս հետո, հաճախորդը ոչ մի պարտավորություն էլ չունեի, բայց բանից պարզվում ա, որ էտ կազմակերպությունում դադարեցման դիմումը ու բողոք դիմումը իրարից չեն տարբերում: Սրանք Էշ-Էշ դադարեցման դիմումները պատահաբար կարող են կցել բողոքների իրանց բազմաթիվ տրցակի հետ ու հիմա էլ կասեն, որ իրանք դադարեցման դիմում չեն ստացել, քանի որ ոմն պարոն անգրագետ էշ` "խնդրում եմ սուն թվականի ..... դադարեցնել "ինտերնետի հիմա" ծառայությունը...." պարունակությամբ գրությունը դիտարկել ա, որպես բողոք այլ ոչ որպես դադարեցման դիմում:
    Շարունակությունը ավելի հետքրքիր ա դառնում` հիմա էլ ասում են, քանի որ մենք էշ-էշ չենք անջատել ու արդեն անցել ա մուծված գումարով ժամանակահատվածը, տարեք մի հատ էլ փող մուծեք ձեր չօգտագործած ժամանակահատվածի համար, որ թույլ տանք դադարեցման դիմում նորից տաք:
    Հարցը արդեն գումարը չի: Հարցը նրանում ա, որ էս անհասկանալի պարունակությամբ, անբարոյական ղեկավարներով, ստոր կամակատարներով ծնված, սնված ու լավ էլ աճող կազմակերպությունից ահավոր շատ մարդիկ են դժգոհ: Դժգոհությունների մեջ շատ կան իրավական հիմքեր ունեցող դեպքեր:
    Արձագանքեք խնդրոիւմ եմ: Ովքեր պատճառներ ու դժգոհություններ ունեն, գրեք այս թեմայում կամ էլ ինձ PM ուղարկեք:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  2. Անտարբերություն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 04.10.2008, 20:09
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •