Հանցավոր անտարբերություն կամ հանցավոր լռություն...
Այս հանցանքը գործել ենք բոլորս: Բացարձակապես բոլորս: Ասածս մեղադրանքի պես է հնչում և դա այդպես էլ կա: Ամենահասարակ վիճակներում` փողոցային կռիվ, վթար, փողոցում անտեր երեխաներ և ավելի բարդ, բազմաշերտ իրավիճակներ` նախընտրական կաշառք, պետական ծառայողների լկտի պահվածք, քաղաքական պոռնկություն, ազգի նկատմամբ տնտեսական դավադրություն պետություն ներկայացնող այրերի կողմից և այլն, մենք մեզ ասում ենք հիմնականում երկու արտահայտություն` "իմ գործը չի, որ խառնվեմ" կամ "ես բան էլ չեմ կարող փոխել":
Իրականում այս երկու ու սրա նման մյուս արտահայտությունները մարդկային թուլության դրսևորումներից են:
Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ կարելի է փոխել լռելու ու անտարբեր անցնելու հանցավոր սովորությունը:


Մեջբերել

երաժշտություն ,ու դեռ դա էլ քիչ էր սկսեց իր մի տարեկան թոռնիկին պարեցնել:Ես ազնվորեն մեկ ժամ դիմացա` հաշվի առնելով էդ մարդու ճաշակը, հետո երբ համբերությանս պաշարները հյուծվեցին, որոշեցի մոտենալ ու մի քանի խոսք ասել...Ինձ հետ պահեց փոքր եղբայրս `պատճառաբանելով որ դա մեծ կռվի պատճառ կարող է դառնալ...Ասածս այն ,որ շատ անգամ լռում ենք ստիպված`ավելի մեծ գլխացավանքից խուսափելու համար:


Էջանիշներ