Էկա ասեմ որ վատ չենք խաղացել:
Էկա ասեմ որ վատ չենք խաղացել:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ungrateful (11.12.2010), Yellow Raven (12.12.2010), Ձայնալար (12.12.2010), ՆանՍ (13.12.2010), Ռուֆուս (12.12.2010)
Ավելի կոնկրետ` պարտվել ենք: 11:2
Հակարակորդ թիմը իրոք ուժեղ էր` թե ֆիզիկապես, թե տեխնիկապես: Խաղի ժամանակ մի քանի տեսակ տակտիկա ենք փոխել` ոչ մեկը արդյունք չտվեց: Հայկոն ճիշտ ա ասում, մենք նորմալ խաղացինք, ուղղակի դեռ «խակ» ենք նման մակարդակի թիմերի դեմ խաղալու համար:
Մեր առաջին գոլը 11 մետրանոցից խփեց Էդոն (Taurus), երկրորդն էլ խաղի վերջնամասերում խփեցի ես:
Շնորհակալություն բոլորին:
Կապ չունի տղերք, մենք մեկա հպարտանում ենք ձեզանով![]()
Moonwalker (11.12.2010), Ungrateful (11.12.2010)
Եթե կարելի է ավելի մանրամասն գրեմ:
1. Չկար հատուկ մշակված ծրագիր:
2. Ուրվական մանավանդ երկրորդ խաղակեսից թույլ չտվեցիր որոշ խաղացողներ «զգան» խաղը: Հինգ րոպեն մեկ փոխարինում էր կատարվում, այսինքն պաշտպանը կամ հարձակվողը հնարավորություն չէր ստանում խաղը զգալու, չէր կարողանում հասկանալ մրցակցի թույլ և ուժեղ կողմերը, եթե չեմ սխալվում Արսենը գոլ խփեց և փոխարինվեց:
3. Օրինակ Taurus ը լավ պաշտպան էր, բայց սկզբից մրցակցից խլում էր գնդակը և հետո պաս տալով հանձնում էր մրցակցին և այդպես մի քանի անգամ, ինձ սկզբից թվաց, որ պասեր շատ վատ ես տալիս ու պետք է փոխարինվես, բայց հետո նկատեցի, որ կարողանում ես լավ պասեր տաս, այսինքն ստացվում է, որ ոչ թե դու ես վատ պաս տալիս, այլ չես գտնում թիմակցիդ, որպեսզի գնդակը փոխանցես իրան, հետևաբար պասը մնում էր հակառակորդինը, ստացվում է ոչ մի ձև չէիք կարողանում բացվել:
4. Տիկոն խաղում էր պաշտպանի դիրքում, բայց խաղը ընդհանրապես չէր զգում, չգիտեր ի՞նչ դիրք գրավեր, իսկ դա շատ լուրջ խնդիր ա:
5. Ուրվականը պաշտպանի պարտականությունները լավ էր կատարում, բայց ափսոս շատ շուտ էր հոգնում և հեռանում:
6. Երբ մրցակիցը հարձակվում էր, բոլորով հետ էիք քաշվում, անգամ միակ հարձակվողը, իհարկե պետք է լինեն դեպքեր, որ հարձակվողը հետ խաղա, սակայն, եթե միակ հարձակվողը մնար մրցակցի կիսադաշտում ապա հավատացեք, որ հակառակորդից կգտնվեր մեկը ով առաջ չէր գա, ստացվում է հակառակորդը հարձակվում է երեք հոգով, իսկ մենք պաշտպանվում ենք երեք հոգով, իսկ այս տակտիկայի գլխավոր առավելությունը այն է, որ կոնտր ատտակի դեպքում մենք կկարողանանք բացվել միակ հարձակվողի շնորհիվ, բայց տղերքը սաղովի պաշտպան էին դառնում ու խուճապ էր սկսվում, մի փոքր տարածքում իրար էին խանգարում և հակառակորդի պրեսսինգի շնորհիվ չէին թողում կոնտր ատտակ անեիք: Նույն պատմությունը կրկնվում էր անկյունայինների ժամանակ, հակառակորդը անկյունայինի իրավունք էր ստանում, իսկ մեր ամբողջ թիմը գնում էր խաղը «փրկելու» և երբ գնդակ էին ստանում նորից չէին կարողանում բացվեին, իսկ մոտ տարածությունից պասերը չէին ստացվում հակառակորդի պրեսսինգի շնորհիվ:
.............
Ես շատ էի զարմացել, երբ տեսա որ Դարքի և Ungrateful ի խաղը ընդհանրապես չի ստացվում, պատճառը վերը նշած սխալ տակտիկան էր և որ նրանց թույլ չտվեցին խաղը մինչև վերջ զգան:
tikopx (12.12.2010), Ungrateful (12.12.2010), Yellow Raven (12.12.2010), Դարք (12.12.2010)
Համաձայն եմ, ապեր: Ես իմ տեղը չգտա խաղում: Երբ 2 րոպե խաղում ես, 7 րոպե նստում ես, հետո նույնը մինչև խաղի վերջ... Դժվար ա քեզ գտնել դաշտում: Երբ խաղի մեծ մասը նստած ես պահեստում, տեսնում ես հակարակորդի մեկից մեկ անցնող գրոհները` խաղ մտնելուց դժվար ա սառնասրտորեն առաջ քաշված հարձակվող խաղալ` ինչքան էլ, որ դա քո ամպլուան ա:
Գոլիցս հետո մոտս 2-րդ շնչառություն էր բացվել, իհարկե` ուշ էր, բայց չէի ուզում փոխարնվել հենց էդ պահին: Հենց գոլից հետո 1 գրոհ էլ եմ եղել դաշտում, երբ առաջին անգամ ամբողջ խաղի ընթացքում մոտս ստացվեց 2 հոգու միայնակ շրջանցել` էդ էր 2-րդ շնչառությունս... Դուխս տեղն էր եկել: Սակայն` ուշ էր: Խաղի վերջնամասն էր` իհարկե ճիշտ չեմ գտնում էդ ժամանակ իմ փոխարինումը, սակայն մեկա, էլ ոչ մի բան հետ բերել չէր լինի:
tikopx (12.12.2010)
Խաղի վերջում՝ տեսնելով որ արդեն պարտվում ենք, խաղալու հնարավորություն եմ տվել ինչքան հնարավոր ա շատ մարդու: Դրա համար էլ պետք ա թիմում քիչ խաղացողներ լինեն, 10 հոգին շատ ա ու հնարավոր չի, որ մեկը ամբողջ խաղը խաղա, մյուսը` 3 րոպե: Ես գիտեի, որ սենց թե նենց էս դժգոհությունները փոխարինումների հետ կապված լինելու են, սպասում էի: Բայց ամեն մարդ թող իրա մեջ մտածի, ինքը օբյեկտիվ ա փոխարինվել, թե ոչ: Ու մի բան էլ, քանի որ թիմում 10 հոգի կա, բոլորն էլ պետք ա խաղան: Ու որ պահին էլ ես փոխարինումն անեի, մեկ ա խաղացողին թվալու էր, որ ինքը չի զգում խաղը: Էլի եմ ասում, թող ամեն մարդ ինքն իրա մեջ մտածի՝ օբյեկտիվ ա փոխարինվել, թե ոչ: Խաղը ուզում եք զգա՞ք: Եկեք երկուշաբթի օրերին ֆուտբոլ խաղալու:
Лучше Гор могут быть только Горы.
tikopx (12.12.2010), Ungrateful (12.12.2010), Yellow Raven (12.12.2010)
Лучше Гор могут быть только Горы.
Այո իհարկե, խաղից հետո ամեն մեկը մի քանի բան ասում էր, դրա համար էլ էտ խառը իրավիճակին չխառնվեցի:
Բայց հակառակորդի խաղից հստակ երևում էր, որ ունի մշակված ծրագիր, գիտեր ինչպես պրեսսինգի ենթարկել հակառակորդին: Խոսքս տակտիկա ստեղծելու մասին է, իսկ մենք ոչ մի տակտիկա չունեինքկամ էլ խուճապը խանգարեց:
Երևի, վերջ:
Մեզ մնացել է 1 խաղ, խմբի ուժեղագույն թիմի հետ: Իհարկե, այդ վերջին խաղում, ոչ մի արդյունք մեզ փրկել չի կարող: Փլեյ օֆֆ չանցանք:
Առաջնությունը վերջացած է մեզ համար: Մերը չէր, երևի պատրաստ չէինք: Ակումբի թիմի շնորհիվ` շատերս ծանոթացանք միմիանց հետ, մտերմացանք, ընկերացանք... Ու հույս ունեմ, որ սա մեր վերջին առաջնությունը չէ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, խաղալու, աջակցելու և օգնելու համար: Շնորհակալություն թիմի տղերքին, որոնք այս խաղում պայքարեցին մինչև վերջին սուլիչը: Թիմի ավագին` Գոռին (Ուրվական), իր պարտականությունները լավ կատարելու համար, առաջնության կազմնակերպչական հարցերում ակտիվ օգնության ու ուղղակի նրա համար, որ մեր ավագն է:
Չուկին... Մեծ աջակցության և բանների համար: Ակումբցիներին, որոնք եկել են մեզ ակտիվ երկրպագելու և ոգևորելու: Ներսեսին` ամբողջ խաղի ընթացքում չալարելու և լուսանկարելու համար (2-րդ խաղի լուսանկարները` շուտով...): Թիմի տղերքին, որոնք ակտիվ զբաղվել են կազմակերպչական հարցերով: Բոլոր նրանց, ովքեր ներկա չեն եղել, բայց հոգով երկրպագել ու հետևել են առաջնությանը, մեր խաղին ու արդյունքներին:
Առաջնության շրջանակներում 1 խաղի եմ մասնակցել: Որոշ պատճառներով չեմ կարողացել օգտակար լինել կազմակերպչական հարցերում, նույն «որոշ պատճառներով», նաև չեմ կարողացել ներկա գտնվել վերջին մի քանի մեր խաղերին: Միգուցե ես այս ամեն ինչի պատճառով «խոսելու տեղ չունեմ», բայց չեմ կարող այս մարդկանց շնորհակալություն չհայտնել:
Ապրեք, ակումբ:
Gayl (12.12.2010), Moonwalker (12.12.2010), Yellow Raven (12.12.2010), Դատարկություն (12.12.2010), ՆանՍ (13.12.2010), Նարե (12.12.2010), Ուրվական (12.12.2010), Ռուֆուս (12.12.2010)
Իրականում, եթե հաղթանակ ես ուզում ուրեմն լավագույն խաղացողները պետք է շատ խաղան, հենց քո ասածով էլ պետք է լինի, լավ խաղացողը հոգնում ա, փոխարինվում ա, իսկ 5 րոպե հետո պետք է նորից խաղա, որ թիմը իրա ուժեղությունը պահի: Ինձ թվաց, որ երկրորդ խաղակեսին ջղայնացել էիր և ով մի հատ սխալվում էր կամ հոգնածություն էր զգացվում միանգամից փոխարինման էիր ենթարկում:
Դե իհարկե պարապունքը կարևոր է, թիմակիցները պետք է կարողանան միմյանց կես քայլից հասկանալ:
Նորմալ ա, էս խաղերը շատ մեծ փորձ ա մեր համար: Ես արդեն զգում եմ, էսօր հանդերձարանում տղեքին էլ ասեցի, որ երկուշաբթի օրվա խաղերի որակը կտրուկ կտարբերվի նախկիններից: Բնական ընթացք ա, պետք ա պարտվենք, որ հետո հաղթենք: Կարևորը, որ բոլորը մինչև վերջ խաղում էին, մնացածը ժամանակի ընթացքում կուղղվի:
Հա, նաև բոլոր խաղացողներս շատ շնորհակալ ենք մեզ աջակցողներին: Ձեր ներկայությունը իրոք շատ կարևոր ա մեր համար:
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ