Այլ բան չասեցի Մեֆ: Որպես օրինակ. մի ծանոթ մարդ կա, ինքը սիրում ա բոլոր էն նկարները, որոնցում տկլոր կնիկ կա: Նույն Ռայի էս թեմայում բերած էս նկարն ինքը հավանաբար կսիրեր.
Չնայած իրան տեսականորեն կարող ա տկլոր տղամարդիկ խանգարեին, բայց կարծում եմ կսիրեր: Բայց հաստատ դրանից բացի ոչինչ նկարում չէր նկատի:
Փոխարենը չէր սիրի նույն Ռայի բերած էս նկարը.
Որտև ստեղ տկլոր կնանիք լավ չեն ուրվագծվում, կհամարեր անտաղանդ նկարչի խզբզբանք:
Հիմա մեր մեծ մասը ցանկացած արվեստի գործ էդ պրիզմայով ա նայում: Գործի մեջ փնտրում ա էն, ինչ իրան դուր ա գալիս: Դպրոցահասակ աշակերտին դուր ա գալիս Դոն Կիխոտի մեջ արկածները, ճիշտ էնպես, ինչպես Գանձերի կղզու մեջի արկածները, Ինդիանա Ջոնս կինոյի մեջի արկածները և այլն: Ես ուրիշ բան եմ փնտրում, էդ գտնում եմ, տվյալ գործը դուրս գալիս ա: Բայց էդ բացարձակ չի նշանակում, որ ես գործն իր ուղնուծուծով հասկացա, ու առավել ևս չի նշանակում, որ եթե չհավանեցի, ուրեմն ինքն անարժեք ա, քանի դեռ գիտելիքներս էնքան չեն եղել, որ դնեմ կոնտեքստի մեջ, ու հասկանամ բուն ասելիքը: Ընդ որում նաև հասկանում եմ, որ ասելիքի մի մասը կարող ա հեղինակն ինքն ակամա դրած լինի, դրա մասին իսկի մտածած էլ չլինի, ուղղակի երբ ես ասենք գրում եմ հիմիկվա մասին, անկախ ինձնից քաղաքականությունից ինչ-որ բան մտնում ա գործիս մեջ: Սա որպես օրինակ: Նույն կերպ ցանկացած գործի մեջ իր ժամանակից, իր միջավայրից լիքը բան ա մտնում:
Էջանիշներ