Թեև գրել ես մի փոքր չափազանցված ու կոպիտ, բայց քեզ հետ մոտավորապես կարելի է համաձայնել: Ի պաշտպանություն Րաֆֆիի կարող եմ միայն ասել, որ նա ապրել է հարաբերականորեն շատ քիչ, կարծեմ 50 տարի, իսկ գրողները այդ տարիքից հետո են ետադարձ հայացք գցում իրենց գրածների վրա, խմբագրում և որակավորում: Րաֆիի ստեղծագործություններն իրոք լուրջ խմբագրման կարիք ունեն, դրանք կարելի է կրճատել մոտ 40-50 տոկոսով ու ավելի որակյալ դարձնել: Ի դեպ Դյումայի որոշ գործերի հետ ներկայիս գրականագետները հենց այդպես էլ վարվել են:
Էջանիշներ