Դե հենց էդ ա, հայեցի դաստիարակությունը ես չգիտեմ ինչ ա, եթե հայերեն խոսել չի սովորեցնում: Հետևաբար, դա բացթողում ա: Հա, էրեխեքն ասում են, որ պիտի սովորեն: Բայց ու՞ր էին էդքան ժամանակ, մինչև էդ պիտի սովորեին, կրիտիկական տարիքը բաց էին թողել, հայերենն էլ երբեք մայրենիի կարգավիճակ չէր ունենալու:
Բյուր, ուղղակի չեմ կարողանում պատկերացնեմ, ոնց կարա բացթողում լինի։ Կամ շտապել ա ավարտի վեպը, տենց չի խորացել![]()
Հայեցի դաստիրակության մեջ մտնում ա նաև լեզուն (ու իմ համար շատ ավելի կարևոր ա մարդ իմանա հայոց պատմություն, տիրապետի հայոց լեզվին, բայց չունենա հայկական արմատներ։ Ես էտ մարդուն ավելի շատ հայ կհամարեմ, քան շատ շատերին)։
Զզվելիության աստիճանի էժանագին, պարազիտային բառերով ծանրաբեռնված նկարագրություն է: Ոչ մի իրեն հարգող գրող չի օգտագործի լուսապայծառ, սպիտակափառ, սքողել, կանաչազարդ բառերը, «ծաղիկները ժպտում էին», «մեղմ հովիկը» արտահայտությունները: Գրականության մեջ գոյություն ունի կլիշե հասկացությունը՝ ուժեղ թվացող, բայց իրականում ընդամենը շաբլոն պատկերներ կամ արտահայտություններ, որոնք ծույլ, ոճից զուրկ գրողներն օգտագործում են՝ իրենց աշխատանքն ավելի տպավորիչ դարձնելու համար: Արևմտյան գրականության մեջ կլիշեն անթույլատրելի է: Րաֆֆիի պատկերները ծայրից ծայր կլիշե են: Դատելով ձեր ավատարից, իզուր եմ ձեզ այս մասին ասում: Վարդագույն վարդեր, վարդագույն ստորագրություն, և այլն:
Բայց գրականությանն ավելի լուրջ ընկալող մարդիկ միանգամից կհասկանան, թե ես ինչ ի նկատի ունեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mephistopheles (06.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Տրիբուն (06.06.2014)
Rhayader, փորձիր ավելի գունեղ նկարագրել քեզ համար էտքան զզվելիություն առաջացնող պատկերը, եթե իհարկե կարող ես։ Րաֆֆին ժողովրդին հասանելի լեզվով գրող ա էղել, ավելի պարզ՝ բառապաշարով ու մտքերով հանդերձ։ Եթե ուսումնասիրած լինեիր Րաֆֆու հատորները, կզգայիր, որ պարզությունը գերակշռում ա, ոչ խոհափիլիսոփայական մտքեր ա արտահայտել, ոչ էլ փորձել ա։ Հասարակ ժողովրդին հասանելի լեզուն չեմ կարծում, որ սրանից ավելի ընկալելի կարող ա լինի։ Առօրյան ճոռոմաբանություններով չեն նկարագրում։ Գրականությանը ոչ միայն պիտի լուրջ նայես, այլև թեթև ու հաճելի։ Եթե դու վաղորդյանը փորձես նկարագրել գրական եսիմ ինչ արտահայտություններով, քեզ քչերը կհասկանան ու կզգան, իսկ ժողովրդին համախմբող, ժողովրդի վիճակը նկարագրող արտահայտությունները վերամբարձ չեն կարող լինել՝ ի օգուտ ժաղովրդի, նրանք էտ պիտի կարողանան հասկանալ, իսկ 19-20-րդ դարերում ոչ բոլորն էին քո նման Գրականագետ ու Քննադատ
Հարգելիս, իսկ ինչ վերաբերվում ա իմ ավատարին ու ստորագրությանը, ինձնից քեզ խորհուրդ՝ աբլոժկային երբեք չխաբնվես... Նկատի ունեմ (ոչ թե Ի նկատի), գրականությանը լուրջ վերաբերվող մարդիկ տենց սուտի բաներից կարծիք, անտեղի մեկնաբանություններ ու և այլններ իրենց թույլ չեն տալիս։
Վերջին խմբագրող՝ Մ Մ: 09.06.2014, 14:01:
Զաքար (09.06.2014)
Թեև գրել ես մի փոքր չափազանցված ու կոպիտ, բայց քեզ հետ մոտավորապես կարելի է համաձայնել: Ի պաշտպանություն Րաֆֆիի կարող եմ միայն ասել, որ նա ապրել է հարաբերականորեն շատ քիչ, կարծեմ 50 տարի, իսկ գրողները այդ տարիքից հետո են ետադարձ հայացք գցում իրենց գրածների վրա, խմբագրում և որակավորում: Րաֆիի ստեղծագործություններն իրոք լուրջ խմբագրման կարիք ունեն, դրանք կարելի է կրճատել մոտ 40-50 տոկոսով ու ավելի որակյալ դարձնել: Ի դեպ Դյումայի որոշ գործերի հետ ներկայիս գրականագետները հենց այդպես էլ վարվել են:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Աթեիստ (09.06.2014)
Չեմ կարծում, որ ինքը Սամվելը 14-17 տարեկաններում է գրել, որ հետադարձ հայացքի կարիք լինի:
Ի պաշտպանություն Դյումայի ասեմ (Դյումա-հոր, ոչ թե որդու), որ Օգյուստ Մակեի հետ իր համագործակցությունները գրական ոճի տեսանկյունից անթերի են (չնայած ֆրանսերենին այնքան լավ չեմ տիրապետում, որ կարողանամ լուրջ վերլուծություն իրականացնել ու վստահում եմ, ասենք, Արտուրո Պերես-Ռևերտեի ու նման մասնագետների կարծիքներին):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Նկատի ունեի, որ արձակագիրների մեծ մասը 40-50 տարեկանում է սկսում լավ գրել: Կան հազվադեպ բացառություններ: Թոմաս Մանը 25 տարեկանում գրել է Բուդենբրոկները, Հյուգոն` 28 - ում, Փարիզի աստվածամոր տաճարը:
Դյումայի մասով. Մասնավորապես ինձ հայտնի է Թագուհու Վզնոցը վեպի 2 հրատարակություն: Առաջինը` ավելի հինը, չափից ավելի երկար է ու շատ ավելորդություններ է իր մեջ պարունակում, իսկ ավելի ուշ հրատարակվածը սեղմ է, մոտ 40 տոկոս կրճատված և շատ ավելի որակյալ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Մար ջան, ստեղ ամեն մեկը իրա կարծիքն ա ասում, որը կարողա շատ խորթ թվա քեզ ու դու փորձես պարզել ինչն իչոցա. հնարավոր ա, որ քո հարցերին ոչ լիարժեք կամ քեզ համար անհասկանալի, գուցե թվացյալ վիրավորական պատասխաններ կլսես, բայց չնեղանաս, որտև ստեղ զուտ քննարկում ա:
Ռայ, լավ էլի, դպրոցականա էս աղջիկը ոնց որ, էս մարդու հետ ակումբային ոճով մի խոսա, ինչ որ մտածում ես գրի, թող կարդա, դու էիր ասում չէ, որ ուզում ես մարդկանց մտածելակերպը փոխես, ազատություն լինի մարդկանց մեջ, հիմա դու հիանալի շանոս ունես դպրոցականին սեփական կարծիքն ու մոտեցումները ավելի լայնացնլու ու ազատ մտածելու կարողության գործում, դե քեզ տեսնեմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ