Մ Մ-ի խոսքերից
Իմ կարծիքում վեպում հիմնական շեշտը դրված է կրթության վրա։ Ծնողները երեխաներին հանձնում էին տեր թոդիկների ձեռքը, ասում էին մսացուն քեզ, ոսկորները մեզ, ուսում տուր, գիր ու գրականություն սովորեցրու, չի սովորում՝ մի լավ քոթակի, մարդ դարձրու։ Սխալը սկսել ա ստեղից։ Նոր, աճող սերնդին ստրուկ են մեծացրել՝ վախկոտ, սեփական կարծիք չունեցող, Ավետարանն անգիր արած։ Ավետարանը, կրոնը կարևոր ա ազգի գոյատևման, համախմբան համար, բայց առանց ազգի պատմության զրոյա։ Երեխաներին չէին սովորեցնում էն, ինչ կարևոր էր, պատմություն, որը գոյատևման հիմքն ա։ Սովորեցնում էին հնազանդ լինել, եթե քուրդը/թուրքը քեզ քարկոծում են, գլուղդ կախի, ունեցվածքդ խլում են, գնա թաքցրածդ էլ բեր, խելոք հանձնի իրանց, իրանք են քո տերը։ Վառ օրինակ, երբ որ ծեծել էին քրդերի էեխեքին։
Էջանիշներ