գուցե թեմաս չափից դուրս ռոմանտիկ թվա, բայց հետաքրքիր է
հրաշքներ լինու՞մ են կյանքում, պե՞տք է հավատալ հրաշքներին:
գուցե թեմաս չափից դուրս ռոմանտիկ թվա, բայց հետաքրքիր է
հրաշքներ լինու՞մ են կյանքում, պե՞տք է հավատալ հրաշքներին:
Կյանքն ինքնին հրաշք է… Այն, որ մենք ապրում ենք, արդեն գալիս է ապացուցելու այդ հրաշքը…
Այս հարցին պատասխանելու համար երևի նախ ճիշտ կլինի պարզել, թե ինչ ենք հասկանում հրաշք ասելով, որովհետև այն, ինչը մեկի համար հրաշք է, մյուսի համար կարող է պարզապես բնական ու օրինաչափ երևույթ լինել։ Ընդհանուր առմամբ մենք սովոր ենք հրաշք անվանել այն ամենը, ինչը վեր է մեր հասկացողությունից, չի տեղավորվում կյանքի ու աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումների սահմաններում, կարծես թե չի ենթարկվում տրամաբանության, ինչը, մեր կարծիքով, հակասում է բնության մեզ հայտնի օրենքներին, մի խոսքով՝ արտառոց, ոչ սովորական երևույթ է։ Սակայն հրաշք համարովող շատ երևույթներ իրականում միանգամայն բնական, օրինաչափ ու բացատրելի երևույթներ են, պարզապես մենք տիեզերքի մասին ունեցած մեր գիտելիքների պակասից ելնելով՝ հակված ենք դրանք հրաշքներ համարել։ Այսինքն՝ ստացվում է, որ այն, ինչի ծագումն ու պատճառը չենք կարողանում բացատրել, հրաշք են համարում։ Իսկ եթե այդպես է, ապա «հրաշքներ» մեր կյանքում շատ հաճախ են պատահում։
Իսկ ընդհանրապես կարելի է նաև ասել, որ կյանքն ինքնին հրաշք է՝ իր բոլոր դրսևորումներով։
Հ. Գ. Վայ, Cassiopeia-ի գրածը չէի տեսել, վերջին գրածովս նրա արտահայտած միտքն եմ կրկնել։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.02.2007, 11:20:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե հրաշքներ ասելով հասկանանք այն երևույթները, որոնք անբացատրելի են, ապա հրաշքներ չկան, քանի որ կարծում եմ անբացատրելի բաներ տիեզերքում չկան։ Ամեն ինչ էլ ենթարկվում է տիեզերական օրենքներին ու բացատրելի է։
Ուրիշ հարց է, եթե մենք դեռ այնքան լավ չգիտենք աշխարհը որպեսզի բացատրենք դրանք։ Ու եթե հրաշք կոչվում են այն երևույթները, որոնց տեղի ունենալու պատճառները մեզ դեռևս հայտնի չեն, ապա պիտի ասեմ, որ հրաշքներ մեր բոլորի կյանքում էլ շատ հաճախ են լինում։![]()
Բայց հրաշք բառն ավելի սիրուն իմաստ էլ ունի։![]()
Հրաշք եմ անվանում այն ամենը, ինչ շա՜տ գեղեցիկ է ու սրտի թրթիռ է առաջացնում։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Սերը տեղով հրաշք է![]()
Մաֆիան անմահ է
Lion (15.06.2009), Magic-Mushroom (30.11.2010)
Միայն կհամաձայնեմ Ուլուանայի և Արշակի ասածների հետ և կմեջբերեմ հետևյալը.
Հրաշք եմ անվանում այն ամենը, ինչ շա՜տ գեղեցիկ է ու սրտի թրթիռ է առաջացնում։![]()
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իսկ Քո կարծիքով սերը գեղեցիկ չի՞ ու սրտի թրթիռ չի՞ առաջացնում։Arisol-ի խոսքերից
Մաֆիան անմահ է
Սերը նունպես մի հրաշք ա, սակայն, որը, բոլորին չի, որ հասանելի ա…Կարեն ջան-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իսկ քո կարծիքով հրաշքները բոլորին հասնելի՞ են:Arisol-ի խոսքերից
Մաֆիան անմահ է
Ամեն ինչ էլ ամենքին էլ հասանելի ա, պարզապես պետք ա թույլ տալ, որ այդ ամենը հասանելի լինի մեզ, չլինել սահմանափակ, ինչպիսիք են մեզնից շատերը…Կարեն ջան-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Համաձայն եմArisol-ի խոսքերից
![]()
Մաֆիան անմահ է
Ես կարծում եմ, որ հրաշքն էլ հարաբերական է; մեկի համար մի երևույթ կարող է հրաշք լինել, այնինչ մյուսի համար` սովորական մի բան: Պարտադիր չէ այն անհասկանալի կամ չբացահայտված լինի, որ համարվի հրաշք: Մանկան ծնունդն օրինակ կենսաբանորեն վերլուծված ու բացատրելի է....Բայց ինձ համար օրինակ այն մի մե~ծ հրաշք է...
Թեմայի հարցադրմանը կպատասխանեմ միանշանակ. լինում են: Վստահ եմ, քանի որ իմ կյանքում դրանք բավականին շատ են եղել:
Իսկ Ուլուանայի և Արշակի բացատրություններին լիովին համաձայն եմ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
մարդու ծնվելը արդեն հրաշք ա: Իմ կարծիքով մարդը ծնվում ա 0.000001% հավանականությամբ:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Իհարկե լինում են հրաշքներ: Չէ՞ որ Աստված ամենակարող է![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ