User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հայաստանն օտարալեզու հրատարակություններում

  1. #1
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանն օտարալեզու հրատարակություններում

    Ոնց փնտրեցի նման թեմա չգտա, հուսով եմ ճիշտ տեղում եմ բացել

    Քիչ առաջ մի նյութ կարդացի ու որպես հայ ինձ շա~տ վատ զգացի....
    մի տեսակ իրոք անպաշտպան մանչուկի նման զգացի ինձ, էն մանչուկի ում ծնողները չգիտես ուր են կորել...

    լավ, բուն նյութին անցնեմ.

    «Большая иллюстрированная энциклопедия географии» ` կոչվող մոտ տասը հազար դրամ արժողությամբ հանրագիտարանում ( լույս է տեսել 2009 թվականին ռուսական «Махаон» հրատարակչության կողմից` բրիտանական «The kingfisher geography encyclopedia» ընկերության հետ համագործակցության շրջանակներում) ներկայացված են Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ:
    Մասնավորապես
    Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև ստահոդ տեղեկություններ` կապված Արցախի հարցի հետ:
    սա դեռ քիչ է, այս հանրագիտաչանը վաճառվում է մեր հայկական գրախանութներում
    http://ankakh.com/2010/09/55607/
    http://ankakh.com/2010/11/68908/
    facebook սոցիալական ցանցում ստեղծվել է բաց խումբ <<"Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի" նախաձեռնություն>>

    կարծում եմ արժե այստեղ էլ քննարկենք ....
    Վերջին խմբագրող՝ Lianik: 02.12.2010, 01:57:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (02.12.2010), Tig (02.12.2010)

  3. #2
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարծիք
    Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»
    http://ankakh.com/2010/11/68919/


    Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին
    http://ankakh.com/2010/12/75302/
    Վերջին խմբագրող՝ Lianik: 02.12.2010, 01:56:

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,847
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պահոոոոո, եթե սա իրականությանը համապատասխանում է, ապա իսկականից մաման ծաղկաման:Եվ այդ գիրքը վաճառվում է Պրոսպեկտի վրա: Հայաստանի Հանրապետության լեզուն հայերենն է և ադրբեջաներենը:

  5. #4
    Սկսնակ անդամ Kna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2010
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    29
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Facebook- ում խումբ է ստեղծվել հենց այս հարցի վերաբերյալ: Դրա դեմ պայքարելու, փոփոխություններ կատարելու ինչ-որ միջոց է, կարող եք այս հղումով գնալ և միանալ խմբին:
    http://www.facebook.com/home.php?sk=...0&notif_t=like
    Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
    "It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."

  6. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Վաղուց էի լսել դրա մասին, կարծեմ հայլուրն էլ ասել էր... ինչ խոսք, երբ հարցը գալիս ա նման կարևորագույն հարցերի, կառավարությունը լռում ա:

  7. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ օտարալեզու դպրոցներ բացենք՝ էս ամենը արդեն շատ մոտ կլինի իրականությանը…
    Կամ մեր իշխանությունները իսկականից էշի ականջում քնած են, կամ էլ փողից բացի ամեն ինչի վրա թքած ունեն…
    Երկրորդ տարբերակը ավելի հավանական եմ համարում:
    Եվ ինչ անե՞լ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #7
    Սկսնակ անդամ Mr. Grom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2010
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    առաջի հերթին ուշադրություն ա պետք դարձնել հարևան եղբայրական պետության պատմության դասագրքերին:
    Պարզվում է որ 1199թ Անին ոչ թե ազատագրվում է օտար տիրապետությունից Զաքարյանների ու տեղի բնակիչների միացյալ բանակի կողմից, այլ վրացիները գրավում են Անին...

  9. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Grom-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջի հերթին ուշադրություն ա պետք դարձնել հարևան եղբայրական պետության պատմության դասագրքերին:
    Պարզվում է որ 1199թ Անին ոչ թե ազատագրվում է օտար տիրապետությունից Զաքարյանների ու տեղի բնակիչների միացյալ բանակի կողմից, այլ վրացիները գրավում են Անին...
    Լավ ես ասում, բայց ի՞նչ էս հասկանում ուշադրություն դարձնել ասելով…
    Բողոքե՞լ տվյալ երկրի դեմ… բայց ո՞ւմ…
    Հակաքարոզչություն տանե՞լ… հա դա պետքա անել, բայց սա անհատների կողմից չպիտի արվի, այլ պետական մակարդակով… Իսկ մենք կարո՞ւմ ենք մեր իշխանավորներին մի բան անել տանք…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianik (18.12.2010)

  11. #9
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kna-ի խոսքերից Նայել գրառումը
    Facebook- ում խումբ է ստեղծվել հենց այս հարցի վերաբերյալ: Դրա դեմ պայքարելու, փոփոխություններ կատարելու ինչ-որ միջոց է, կարող եք այս հղումով գնալ և միանալ խմբին:
    http://www.facebook.com/home.php?sk=...0&notif_t=like
    «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել

    «Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել։ Այս խմբին արդեն ավելի քան 500 մարդ է անդամագրվել։ Նրանք պայքարում են ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի։

    Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հանրագիտարանը հրատարակել են բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունները։ Այնտեղ Հայաստանի մասին տպագրվել է, թե Հայաստանում խոսում են հայերեն և ադրբեջաներեն, իսկ Արցախի քարտեզը բացակայում է և ներառված է Ադրբեջանի տարածքում։ Նշվում է, թե հիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը շիաներ և այլն։ Հանրագիտարանում կեղծ տեղեկություններ են ներկայացված՝ իբր 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով, ընդ որում՝Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված: Հայաստանը ներկայացնող լուսանկարն էլ պատկերում է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացու՝ տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է զուգորդել, քան հայի:

    7or.am
    http://www.7or.am/hy/news/2010-12-02/20429/

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (02.12.2010)

  13. #10
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս մասին նաև http://www.armenianow.com/hy/arts_an...akhaon_armenia


    փնտրտուքների արդյունքում`
    Առաջին հրատարակությունը ինտերնետային տարբերակով հնարավոր եղավ ընթերցել: Այնտեղ Հայաստանը ներկայացված էր առանց այն սխալների, որոնք առկա են ռուսերեն տարբերակում (այստեղ միայն սխալ էր ներկայացված Հայաստանի տարածքը` 12.000 քառակուսի կմ` 29.743-ի փոխարեն), իսկ նոյեմբերին լույս տեսած տարբերակը, որը հենց այն տարբերակն է, որից վերահրատարակել է ռուսական հրատարակչությունը, ոչ մի կերպ ինտերնետում չբացվեց. այնպիսի տպավորություն է, որ այդ տարբերակը գաղտնի է պահվում (կարելի է ենթադրել նաև, որ դա «լևի» հրատարակություն է): Բացի այդ, օնլայն հանրագիտարանում «Հայաստան» բառով որոնում կատարելիս հայտնվում է ոչ թե 236-րդ էջը` Հայաստանի հատվածը, այլ Ադրբեջանինը:
    http://ankakh.com/2010/11/71317/
    Վերջին խմբագրող՝ Lianik: 02.12.2010, 12:08:

  14. #11
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեպտեմբերի 24-ից ի վեր «Անկախը» հետամուտ է «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում պահելուն և հանրագիտարանը հրատարակած բրիտանական և վերահրատարակած` ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու հարցին:

    Խորհրդակցելով մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` թե՛ անկախ, թե՛ պետական կառույցներից, մենք հասկացանք, որ դատական գործընթաց սկսելուց առաջ նախ և առաջ պետք է խնդրին հասարակական լայն հնչեղություն տալ:

    «Անկախի» նախաձեռնությամբ օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես մտահոգված են խնդրով: Քննարկվեց ռուսալեզու հրատարակչության դեմ բողոքի ալիք բարձրացնելու, հերքման պահանջ ներկայացնելու և ապա նաև դատական պատասխանատվության ենթարկելու հարցը:

    Որոշվեց նախ ստեղծել նախաձեռնող խումբ, որը կանվանվի «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» և կհամակարգի ու կիրականացնի այդ աշխատանքները: Ծրագրվեց առաջին քայլը սկսել ինտերնետային արշավից. facebook սոցիալական ցանցում կստեղծվի խումբ, որի միջոցով ցանկացողները նույնպես կարող են միանալ նախաձեռնությանը: Հաջորդ քայլը կլինի պաշտոնական նամակի հղումը՝ արդեն նախաձեռնող խմբի անունից:

    Մյուս քայլը կլինի բողոքի երթը, որի ընթացքում նաև նամակներ կհանձնվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին` հորդորելով, որ վերջիններս միջամտեն հերքման պահանջը հրատարակչություններին հասցնելու և բավարարելու հարցում:

    Այս պահին նախաձեռնող խմբի կազմում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Գնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան», «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, «Սարդարապատ» կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Անկախ» շաբաթաթերթը:
    http://ankakh.com/2010/12/75598/

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.12.2010)

  16. #12
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.12.2010), Tig (08.12.2010)

  18. #13
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց քայլերը՝ ուղղված բրիտանական հանրագիտարաններից մեկում Հայաստանի վերաբերյալ հրապարակված կեղծ տեղեկությունների հերքմանը:

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը ջանք չի խնայելու, որ բրիտանական և ռուսական հրատարակչությունները հերքեն կեղծ տեղեկությունները, և 2011 թ.՝ հանրագիտարանի հաջորդ հրատարակության ժամանակ, հանրագիտարանը լույս տեսնի Հայաստանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությամբ:

    «Մենք համացանցի, նամակների, ցույցերի, ինչպես նաև Սփյուռքի մեր հայկական կառույցների միջոցով կփորձենք պայքարել այս կեղծիքի դեմ»,- ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ հարցը քննարկման կդրվի նաև մի քանի օրից մեկնարկելիք համահայկական երիտասարդական-ուսանողական ամենամյա խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակելու են սփյուռի 40-ից ավելի կազմակերպություններ:

    «Միասին» շարժման նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` խնդիրը կարևոր է նրանով, որ կեղծ տեղեկությունները հրապարակված են ոչ թե համացանցային անհայտ պարբերականներից մեկում, այլ կշիռ ունեցող հանրագիտարանում, ինչը նաև գիտական հիմնավորում է ենթադրում: «Հնարավոր է, որ վաղը արտասահմանյան այլ հրատարակչություններ Հայաստանը ներկայացնեն նույն կերպ՝ հղում անելով այս հանրագիտարանին, ինչն աստիճանաբար Հայաստանի մասին թյուր կարծիք կձևավորի ողջ աշխարհում»-ասաց նա:

    «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանի կարծիքով էլ Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումների առաջ է կանգնած, որը երիտասարդության պասիվության և անգործության հետևանք է: «Մենք արդեն իսկ որոշ միջոցներ ձեռնարկել ենք այս ապատեղեկատվության դեմ,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ համացանցային սոցիալական մի շարք խմբերում արդեն ստեղծվել են խմբեր՝ «Ընդդեմ հանրագիտարնային կեղծիքի» անվանումով, և շուտով կստեղծվի նաև բլոգ՝ անգլերեն և ռուսերեն, որն այս ամենի վերաբերյալ տեղեկություններ կտարածի աշխարհով մեկ:

    Կոստանդյանի խոսքով` միայն Ֆեյսբուքի սոցիալական խմբում այս պահին նախաձեռնությանը միացել է ավելի քան 700 մարդ: «Առաջին փուլի համար հարցը դրված է բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնելու վրա, սակայն հարկ եղած դեպքում մենք հարցը առաջ կքաշենք նաև միջազգային իրավունքի սկզբունքներով»,-ասաց նա:

    Հակոբ Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունը պարտավորություն է ստանձնել ոչ միայն այս տեղեկության տարածումը կանխելու, այլև հետագայում էլ նմանատիպ կեղծիքները բացահայտելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ:

    «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության համակարգող, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը տեղեկացրեց, որ հերքման պահանջով կրկին նամակներ կուղարկվեն բրիտանական և ռուսական հրատարակչություններին, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա բողոքի մեծ երթ: «Մենք մեր բողոքի ձայնը կբարձրացնենք բրիտանական և ռուսական հրատարակչությունների դեմ, ինչպես նաև նամակներ կհանձնենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին` հորդորով, որ վերջիններս միջամտեն բարձրացված հարցի լուծմանը, այլապես հրատարակչությունների կողմից թույլ տրված կոպիտ սխալները մեր կողմից կդիտվեն կա՛մ անգրագիտության, կա՛մ պատվիրված ծառայության հետևանք»,-նշեց նա:

    «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կազմում են «Անկախ» շաբաթաթերը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ու երիտասարդական միությունը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Գնանք միասին» երիտասարդական ՀԿ-ն, Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, ԵՊՃՀ ուսխորհուրդը, Հայազն երիտասարդների միությունը և այլ կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր:
    http://ankakh.com/2010/12/77272/

  19. #14
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի


    Ստեղծվել է նոր նախաձեռնություն

    2003թ. Մեծ Բրիտանիայում լույս է տեսել «Քինգֆիշեր» աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ են տեղ գտել: 2009թ. էլ Ռուսաստանում վերահրատարակվել է այդ հանրագիտարանը: Հանրագիտարանի ռուսերեն տարբերակը վերջերս հայտնվել է Հայաստանի գրախանութներում եւ դրվել վաճառքի 10 000 դրամ արժողությամբ: Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու փաստը մեծ վրդովմունք է առաջացրել երիտասարդության շրջանում:
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության, «Բարգավաճ Հայաստանի», ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միության, «Միասին» երիտասարդական շարժման եւ այլ հ/կ-ների համախմբմամբ ստեղծվել է «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն, որը հանդես է գալիս ընդդեմ բրիտանական եւ ռուսական հրատարակչությունների կողմից հրատարակված հանրագիտարանի: Այս կապակցությամբ նախաձեռնությունը դեկտեմբերի 15-ին անցկացնելու է բողոքի ակցիա-երթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամները:
    «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանի խոսքով. «Հոկտեմբերի 20-ին բրիտանական ու ռուսական հրատարակչություններին նամակ ուղարկեցինք՝ հերքման պահանջով: Բրիտանական հրատարակչությունը ծաղրանքով ասել էր, թե ճիշտ չենք հասկացել իրենց: Օրինակ՝ գրքում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն է: Կամ՝ մեր հիմնական կրոնները հայկական առաքելական օրթոդոքսն է եւ շիա իսլամը: Մտահոգիչն այն է, որ բրիտանական կողմը բացարձակապես չի պատրաստվում ուղղել իր սխալները: Ռուսական կողմն ավելի համեստ պատասխան է տվել մեզ, պատճառաբանելով, թե խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է՝ ուղղակի հին տվյալներ են ներառել գրքի մեջ: Երկու երկրների պատասխաններն էլ մեզ չեն բավարարել, եւ երկուսի դեպքում էլ նկատվում է Հայաստանը խեղաթյուրված ներկայացնելու միտում: Մեր նպատակն է՝ վերահրատարակել հանրագիտարանը Հայաստանի մասին ճիշտ եւ ստույգ տեղեկություններով»:
    «Միասին» երիտասարդական շարժման նախագահ Հակոբ Հակոբյանը ասաց. «Այս գիրքը կարող է դառնալ գիտական շատ աշխատանքների աղբյուր, որին հղումներ կանեն, եւ խեղաթյուրված կներկայացվի Հայաստանը: Փաստորեն միջազգային, եվրոպական շատ կառույցների, ղեկավար մարմինների սեղաններին կարող է հայտնվել մի հանրագիտարան, որը խեղաթյուրված կարծիք կձեւավորի Հայաստանի մասին: Պետք է մասսայաբար ընդվզենք այս խնդրի դեմ եւ հասնենք հերքման»:
    «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանն էլ նշեց. «Սա տեղեկատվական պատերազմ է, ու այս հարցում շատ ենք թերանում՝ պասիվ ենք: Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումներ ունի: Արդեն սկսել ենք ինտերնետային արշավ facebook.com եւ odnoklassniki.ru կայքերում: Շուտով կստեղծվի նաեւ բլոգ, որտեղ կզետեղենք մեր բոլոր միջոցառումները եւ նամակները»:


    ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
    http://www.aravot.am/am/articles/ent...ent/86599/view

  20. #15
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի,, նախաձեռնություն կարդացեք բլոգը`
    http://againstencyclopedicfraud.blogspot.com/

    http://againstencyclopedicfraud.blog...blog-page.html

    http://www.facebook.com/l.php?u=http...6WeuxNj_eWSqBg

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (11.12.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս Հայաստանն ավելի միջազգային դարձնել։
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.11.2016, 03:01
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.06.2008, 22:15
  4. Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 21:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •