Ժողովուրդ ջան, օբյեկտիվորեն ասեմ՝ ինձ ուղղակի հավատացեք, խնդրում եմ. ֆիլմերը լիակատար թարգմանելը իրատեսական չի, իսկ հայերեն սուբտիտրեր ստեղծելը լիովին իրագործելի է: Գովելի է, իհարկե, թարգմանելու ցանկությունը, բայց որպես էդ ողջ խոհանոցին որոշ չափով ծանոթ մարդ պարզապես նշեմ, որ անիրատեսական է: Ինչպես նաև գրեթե համոզված եմ, որ չափազանց բարդ է լինելու պատշաճ որակ ապահովելը, ինչն էլ իր հերթին, ցավոք սրտի, գրեթե զրոյի է հավասարեցնելու ֆիլմը թարգմանելու վրա ծախսված ջանքերը: Ամեն դեպքում՝ էս թեմայի շրջանակներում քննարկում ենք հենց սուբտիտրերը. կառաջարկեի շատ չշեղվել:
DIXIcarpe noctem
impression (02.12.2010), Rhayader (02.12.2010), StrangeLittleGirl (02.12.2010)
prof-de-Francais (01.12.2010), Rhayader (02.12.2010), StrangeLittleGirl (02.12.2010), Աթեիստ (01.12.2010)
Դուբլյաժը հետևյալն է. յուրաքանչյուր դերասանի փոխարեն խոսում է առանձին մարդ. օրիգինալ ձայնը ընդհանրապես չի լսվում և լիովին փոխարինվում է թարգմանությամբ. փորձ է արվում թարգմանիչների ձայնը, առոգանությունը, նույնիսկ ակցենտը և այլն առավելագույնս մոտեցնելու բնօրինակին. մոտ՝ close-up տեսարաններում, ինչպես նաև այն բոլոր տեղերում, որտեղ հստակ երևում է խոսողի դեմքը, (սա շատ կարևոր է) թարգմանված տեքստի համար որպես մեկնարկային կետ ընտրվում են օրիգինալում արտասանված տեքստի՝ արտասանական ապարատի առաջացրած շարժումները (my pleasure - моя прелесть; England prevails - Англиа превыше (всего)). իդեալական տարբերակում թարգմանող դերասանը ձայնագրվելու ժամանակ պիտի նույն շարժումներն անի կամ նույն բանով զբաղվի, ինչ կինոյում խաղացող դերասանը (եթե օրիգինալում խոսողը, ենթադրենք, հավ է ուտում կամ վազում է, թարգմանով դերասանը պիտի այդ պահին նույնպես հավ ուտի կամ վազի), պիտի լինի նույն՝ բաց կամ փակ միջավայրում և այլն: Մի խոսքով՝ իսկական դուբլյաժը շատ դժվար գործ է, բայց եթե հաջողված է, ապա կարող է փոխանցել օրիգինալի համուհոտը՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասմաբ՝ հաստատ:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.12.2010, 22:42:
DIXIcarpe noctem
Amaru (01.02.2011), impression (02.12.2010), Ձայնալար (02.12.2010), Ուլուանա (14.10.2012)
Gayl (01.12.2010), Rhayader (02.12.2010), StrangeLittleGirl (02.12.2010), Աթեիստ (01.12.2010)
Շատ լավ միտք է: Ինչով կկարողանամ, կօժանդակեմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (01.12.2010), Rhayader (02.12.2010), StrangeLittleGirl (02.12.2010)
Սուբտիտրերով կինոն 2 առավելություն ունի, դերասանների օրիգինալ ձայնն ա մնում ու օրիգինալի համ ու հոտը, բացի այդ տվյալ լեզուն էլ ես նայելով սովորում, բա որ անգլերեն կինոն արաբերեն սուբտիտրերով ես նայում, վափշե հրաշք ա, միանգամից 2 լեզու ես սովորում, լավ բան ա, չեմ մասնակցի, որովհետև ոչ փորձ ունեմ, ոչ հավես, բայց հավեսով կնայեմ
prof-de-Francais (01.12.2010), Ձայնալար (02.12.2010)
Gayl, շատ-շատերին ա պետք: Եթե պետք է թարգմանությամբ նայեմ, ապա հազար անգամ գերադասելի է սուբտիտրը՝ նույնիսկ լավորակ, պրոֆեսիոնալ դուբլյաժից: Համ ֆիլմն ես դիտում, համ էլ միաժամանակ լեզու ես սովորում:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
StrangeLittleGirl (02.12.2010)
Շատ էլ սիրուն ա նայվում...
Rhayader (02.12.2010), Yellow Raven (02.12.2010)
Հրաշալի միտք ա Հիմա շատ զբաղված եմ, չեմ կարող օգնել, բայց հենց մի քիչ ազատ ժամանակ ունենամ կմիանամ թարգմանություններին
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ