Միտքը շատ լավն ա, բայց առանց ֆինանսավորման ոչ մի բան չի ստացվի:
Միտքը շատ լավն ա, բայց առանց ֆինանսավորման ոչ մի բան չի ստացվի:
Մի հատը գրեթե պատրաստ է: Մի սուբտիտրը զբաղեցնում է մինչև 50 կիլոբայթ տարածք: Հոսթինգ-տրաֆիկ ծավալային խնդիր չկա, փաստորեն: Մի սուբտիտրը թարգմանվում է մոտ երկու երեկոյում:
Ժողովուրդ, ավելացնեմ, որ այս գործում կարևոր է ոչ միայն թարգմանության մասնակիցների, այլ սպառողի առկայությունը: Ոչ մեկը, ես էլ ներառյալ, չի ցանկանա այդքան ժամանակ ու աշխատանք վատնի մի բանի վրա, որ ոչ մեկին ընդհանրապես պետք չի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (03.12.2010)
Լիովին համաձայն եմ։
Ես ղեկավարել եմ երկու ֆիլմի թարգմանության պրոեկտ և իրականում դա բավականին բարդ աշխատանք է։
- Պրոֆեսիոնալ թարգմանիչներ
- Բավական աշխատանք, որպեսզի տեքստը հնչի բնօրինակի պես բնական և խոսակցական
- Հոգ տանել, որ թարգմանված ռեպլիկաները լինեն այնպիսի երկարության, որ հնարավոր լինի կարդալ կոնկրետ վայրկյանների ընթացքում։
Ասեմ, որ սրա վրա երբեմն ավելի շատ ժամանակ է ծախսվում քան թարգմանության վրա։- Աուդիոստուդիա գոնե մինիմալ տեխնիկայով
- Էս ամենին գումարած բազմաթիվ այլ նյուանսներ, որոնք իմաստ չունի հիմա գրել։
1,5 ժամանոց այդ ֆիլմի թարգմանությունը և ձայնագրությունը մեզանից պահանջեց երեք հոգուց բաղկացած թարգմանչական խումբ և աուդիոձայնագրող մասնագետ։ Թարգմանության վրա ծախսվեց 40 ժամ (մեկ աշխատանքային շաբաթ), իսկ ձայնագրման և ձայնը «նստացնելու» վրա մոտ 160 ժամ։ Պատճառը այն է, որ ձայնագրվողները որոշակի տաղանդ ունեցող մեր աշխատակիցներն էին, որոնք սակայն չունեին նման պրոեկտի մասնակցելու ոչ մի փորձ և երկար ժամանակ ծախսվեց նորմալ և գեղեցիկ ձայնագրություն ստանալու համար։ Արդյունքում ստացանք այնպիսի ֆիլմ, որ շատերին թվում է, թե դա հենց հայերեն լեզովով է նկարահանվել։
Իսկ երբ ես մի ուրիշ կազմակերպության ներկայացրեցի ծախսված ժամանակը, նրանք պարզապես ծիծաղեցին ասելով, որ իրենցից դա խլում է մոտ երկու երեք օր Արդյունքում ստացել են ռուսիզմով լի մի տեքստ, օրինակ՝ «Ռիչարդ ես ինձ զգում իմ ապսեի մեջ» .....
Ասածս էն ա, որ տիտրերը բավական ռեալ են մեզ համար։ Ես էլ եմ պատրաստ օգնել ինչով կարողանամ։ Հարկավոր է հանդիպել, թիմ ստեղծել և բաշխել աշխատանքները։
Ձայի հետ համաձայն եմ:
Միտքն իսկապես լավն է: Բայց առանց որոշակի ֆինանսավորման, ամենայն հավանականությամբ, կարճ կյանք կունենա: Էնտուզիազմով գործի կպնելու դեպքում անելու ենք N կինո (անգամ էական չի N-ը միանիշ, երկնիշ, թե հանկարծ ու եռանիշ թիվ է): Բայց հետո հավեսներս փախնելու ա (ամենայն հավանականությամբ): Այսինքն գուցե նախ պետք ա հաշվարկել, թե արդյո՞ք կարելի ա սա բիզնես նախագիծ սարքել, որը գոնե այնքան գումար բերի, որ իր ծախսերը փակի, երկրորդ հնարավո՞ր է հովանավոր ճարել: Ուղղակի այնքան էլ լավ չի լինի, որ N հատ արվի ու կանգնի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader (02.12.2010), Yellow Raven (02.12.2010), Լեո (02.12.2010)
Չուկ, դե գիտես՝ ես նման բաներից լավ չեմ: Իմ գործը թարգմանելն է:
Ի՞նչ եկամտի մասին է խոսքը ազատ տարածման ենթակա սուբտիտրերի դեպքում (ծառայության վճարովի լինելու դեպքում սա լրիվ անիմաստ է):
Միգուցե գովազդի տեսքով:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մենք իսկի կինոներին փող չենք տալիս, ուր մնաց թե սուբտիտրերին տանք: Բնականաբար խոսք չէր գնում էդ սուբտիտրերը փողով ծախելու մասին, այլ ավելի շուտ ինչ-որ գովազդային ուղղություն մասին: Ուղղակի հայկական կայքերի շուկան քիչ թե շատ իմանալով կարծում եմ, որ դա էլ ռեալ չի:
Չնայած եթե կինոյի ամենաթեժ պահին սուբտիտրերի մեջ գրվի «Կտցած կաքավ, լավագույն ինտերնետային ակումբը քաղաքում», գուցե և «Կտցած կաքավի» տերն ուզի փող տալ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader (02.12.2010)
Պարզ է: Չուկ պատկերացրու օրինակ «Կաքավ» ակումբը քոնն ա, ես էլ գալիս եմ քեզ այդպիսի առաջարկ եմ անում, դե բնականաբար միանգամից մտածում ես, թե քանի հոգի կնայի այդ ֆիլմը, մտածեցի՞ր, ենթադրենք համաձայնվում ես, ինչքան փող կտա՞ս
Բնականաբար չես կարող, օրինակ մի քանի կլուբ գովազդես մեկ ֆիլմի միջոցով, գովազդ կարդան, թե՞ ֆիլմը դիտեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շինարար (02.12.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Chuk (02.12.2010)
Գայլ ջան, ես կարծում էի, որ սմայլիկը կհուշի, որ դա կատակ է: Մի կողմ թողնենք Կաքավի տիրոջը, ես որպես դիտող ամենայն հավանականությամբ կհրաժարվեի նման սուբիտրերից:
Ավելի պարզ ու հստակ ասեմ. ես այս պահին, մեր շուկայի պայմաններում, չեմ տեսնում ռեալ մեխանիզմ, որը կարող է հանել սուբտիտրերը հանելու ծախսերը (ծախս ասելով նկատի ունեմ թարգմանչի փողը, քանի որ մտածում եմ, որ միայն էնտուզիազմի վրա արվող գործը ժամանակավոր բնույթ կկրի, թեև իհարկե թեկուզ 5 կինոյի հայերեն սուբտիտրն ունենալն էլ արժեք է, լավ բան է):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader (02.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ