User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Հայալեզու սուբտիտրերի բազա

  1. #31
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միտքը շատ լավն ա, բայց առանց ֆինանսավորման ոչ մի բան չի ստացվի:

  2. #32
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միտքը շատ լավն ա, բայց առանց ֆինանսավորման ոչ մի բան չի ստացվի:
    Մի հատը գրեթե պատրաստ է: Մի սուբտիտրը զբաղեցնում է մինչև 50 կիլոբայթ տարածք: Հոսթինգ-տրաֆիկ ծավալային խնդիր չկա, փաստորեն: Մի սուբտիտրը թարգմանվում է մոտ երկու երեկոյում:

    Ժողովուրդ, ավելացնեմ, որ այս գործում կարևոր է ոչ միայն թարգմանության մասնակիցների, այլ սպառողի առկայությունը: Ոչ մեկը, ես էլ ներառյալ, չի ցանկանա այդքան ժամանակ ու աշխատանք վատնի մի բանի վրա, որ ոչ մեկին ընդհանրապես պետք չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (03.12.2010)

  4. #33
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը թարգմանելը շա՜տ, շա՜տ ավելի աշխատատար ու դժվար գործ է, քան թե միայն տիտրերը թարգմանելը: Տիտրերը կարելի է բավականին արագ թարգմանել ու պատրաստել, իսկ ֆիլմի լիրաժեք ու քիչ թե շատ նորմալ թարգմանությունը բավականին լուրջ աշխատանք է ենթադրում իր տակ, ու երկխոսությունների թարգմանությունը գործի մի փոքր մասն է ընդամենը: Դեռ չեմ խոսում անհրաժեշտ սարքավորումների ու մասնագետների մասին: Ինչպես նաև՝ եթե թարգմանում ես միայն տիտրերը, կարող ես մասնակիորեն կամ լրիվ անտեսել էնպիսի կարևորագույն գործոններ, ինչպիսիք են դերասանի շուրթերի շարժումները, արտասանվող տեքստի տևողությունը, ժեստիկուլյացիան, արտասանական դադարները և այլն և այլն: Լիակատար թարգմանության ժամանակ էդ ամեն ինչի անտեսումը կհանգեցներ կատաստրոֆայի, իսկ միայն տիտրերի թարգմանության դեպքում դա նույնիսկ կարող է աննկատ մնալ, եթե բուն թարգմանությունը բավարար բարձր մակարդակով է արված:
    Լիովին համաձայն եմ։

    Ես ղեկավարել եմ երկու ֆիլմի թարգմանության պրոեկտ և իրականում դա բավականին բարդ աշխատանք է։

    • Պրոֆեսիոնալ թարգմանիչներ
    • Բավական աշխատանք, որպեսզի տեքստը հնչի բնօրինակի պես բնական և խոսակցական
    • Հոգ տանել, որ թարգմանված ռեպլիկաները լինեն այնպիսի երկարության, որ հնարավոր լինի կարդալ կոնկրետ վայրկյանների ընթացքում։
      Ասեմ, որ սրա վրա երբեմն ավելի շատ ժամանակ է ծախսվում քան թարգմանության վրա։
    • Աուդիոստուդիա գոնե մինիմալ տեխնիկայով
    • Էս ամենին գումարած բազմաթիվ այլ նյուանսներ, որոնք իմաստ չունի հիմա գրել։


    1,5 ժամանոց այդ ֆիլմի թարգմանությունը և ձայնագրությունը մեզանից պահանջեց երեք հոգուց բաղկացած թարգմանչական խումբ և աուդիոձայնագրող մասնագետ։ Թարգմանության վրա ծախսվեց 40 ժամ (մեկ աշխատանքային շաբաթ), իսկ ձայնագրման և ձայնը «նստացնելու» վրա մոտ 160 ժամ։ Պատճառը այն է, որ ձայնագրվողները որոշակի տաղանդ ունեցող մեր աշխատակիցներն էին, որոնք սակայն չունեին նման պրոեկտի մասնակցելու ոչ մի փորձ և երկար ժամանակ ծախսվեց նորմալ և գեղեցիկ ձայնագրություն ստանալու համար։ Արդյունքում ստացանք այնպիսի ֆիլմ, որ շատերին թվում է, թե դա հենց հայերեն լեզովով է նկարահանվել։

    Իսկ երբ ես մի ուրիշ կազմակերպության ներկայացրեցի ծախսված ժամանակը, նրանք պարզապես ծիծաղեցին ասելով, որ իրենցից դա խլում է մոտ երկու երեք օր Արդյունքում ստացել են ռուսիզմով լի մի տեքստ, օրինակ՝ «Ռիչարդ ես ինձ զգում իմ ապսեի մեջ» .....

    Ասածս էն ա, որ տիտրերը բավական ռեալ են մեզ համար։ Ես էլ եմ պատրաստ օգնել ինչով կարողանամ։ Հարկավոր է հանդիպել, թիմ ստեղծել և բաշխել աշխատանքները։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 02.12.2010, 16:49:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (01.02.2011), Rhayader (02.12.2010), Հայկօ (02.12.2010), Ուլուանա (14.10.2012)

  6. #34
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատը գրեթե պատրաստ է: Մի սուբտիտրը զբաղեցնում է մինչև 50 կիլոբայթ տարածք: Հոսթինգ-տրաֆիկ ծավալային խնդիր չկա, փաստորեն: Մի սուբտիտրը թարգմանվում է մոտ երկու երեկոյում:

    Ժողովուրդ, ավելացնեմ, որ այս գործում կարևոր է ոչ միայն թարգմանության մասնակիցների, այլ սպառողի առկայությունը: Ոչ մեկը, ես էլ ներառյալ, չի ցանկանա այդքան ժամանակ ու աշխատանք վատնի մի բանի վրա, որ ոչ մեկին ընդհանրապես պետք չի:
    Գրածս ավելի շատ թարգմանելուն էր վերաբերում: Ես ավելի աշխատատար էի պատկերացնում: Չնայած երկու երեկոն էլ քիչ չի, եթե նպատակ կան մի քանի տասնյակ կամ հարյուր ֆիլմ թարգմանել:

  7. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ձայի հետ համաձայն եմ:
    Միտքն իսկապես լավն է: Բայց առանց որոշակի ֆինանսավորման, ամենայն հավանականությամբ, կարճ կյանք կունենա: Էնտուզիազմով գործի կպնելու դեպքում անելու ենք N կինո (անգամ էական չի N-ը միանիշ, երկնիշ, թե հանկարծ ու եռանիշ թիվ է): Բայց հետո հավեսներս փախնելու ա (ամենայն հավանականությամբ): Այսինքն գուցե նախ պետք ա հաշվարկել, թե արդյո՞ք կարելի ա սա բիզնես նախագիծ սարքել, որը գոնե այնքան գումար բերի, որ իր ծախսերը փակի, երկրորդ հնարավո՞ր է հովանավոր ճարել: Ուղղակի այնքան էլ լավ չի լինի, որ N հատ արվի ու կանգնի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (02.12.2010), Yellow Raven (02.12.2010), Լեո (02.12.2010)

  9. #36
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, դե գիտես՝ ես նման բաներից լավ չեմ: Իմ գործը թարգմանելն է:
    Ի՞նչ եկամտի մասին է խոսքը ազատ տարածման ենթակա սուբտիտրերի դեպքում (ծառայության վճարովի լինելու դեպքում սա լրիվ անիմաստ է):
    Միգուցե գովազդի տեսքով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #37
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, դե գիտես՝ ես նման բաներից լավ չեմ: Իմ գործը թարգմանելն է:
    Ի՞նչ եկամտի մասին է խոսքը ազատ տարածման ենթակա սուբտիտրերի դեպքում (ծառայության վճարովի լինելու դեպքում սա լրիվ անիմաստ է):
    Միգուցե գովազդի տեսքով:
    Rhayader ջան եթե նախագիծը հաջողության հասնի և մարդիկ տենան, որ պահանջարկը մեծանում է, ապա դու կթարգմանես, «մաքուր» սրտով կքցես ինետ, իսկ որոշներն էլ օգտվելով առիթից դիսկերի վրա գրել կտան և փող կաշխատեն, պռակատնոցներ, խանութներ և այլն:

  11. #38
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայի հետ համաձայն եմ:
    Միտքն իսկապես լավն է: Բայց առանց որոշակի ֆինանսավորման, ամենայն հավանականությամբ, կարճ կյանք կունենա: Էնտուզիազմով գործի կպնելու դեպքում անելու ենք N կինո (անգամ էական չի N-ը միանիշ, երկնիշ, թե հանկարծ ու եռանիշ թիվ է): Բայց հետո հավեսներս փախնելու ա (ամենայն հավանականությամբ): Այսինքն գուցե նախ պետք ա հաշվարկել, թե արդյո՞ք կարելի ա սա բիզնես նախագիծ սարքել, որը գոնե այնքան գումար բերի, որ իր ծախսերը փակի, երկրորդ հնարավո՞ր է հովանավոր ճարել: Ուղղակի այնքան էլ լավ չի լինի, որ N հատ արվի ու կանգնի:
    Չուկ ջան, բայց այդ դեպքում արդյո՞ք մարդիկ կվճարեն, կարծում եմ քիչ հավանական է:

  12. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եկամտի մասին է խոսքը ազատ տարածման ենթակա սուբտիտրերի դեպքում (ծառայության վճարովի լինելու դեպքում սա լրիվ անիմաստ է):
    Միգուցե գովազդի տեսքով:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, բայց այդ դեպքում արդյո՞ք մարդիկ կվճարեն, կարծում եմ քիչ հավանական է:
    Մենք իսկի կինոներին փող չենք տալիս, ուր մնաց թե սուբտիտրերին տանք: Բնականաբար խոսք չէր գնում էդ սուբտիտրերը փողով ծախելու մասին, այլ ավելի շուտ ինչ-որ գովազդային ուղղություն մասին: Ուղղակի հայկական կայքերի շուկան քիչ թե շատ իմանալով կարծում եմ, որ դա էլ ռեալ չի:

    Չնայած եթե կինոյի ամենաթեժ պահին սուբտիտրերի մեջ գրվի «Կտցած կաքավ, լավագույն ինտերնետային ակումբը քաղաքում», գուցե և «Կտցած կաքավի» տերն ուզի փող տալ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.12.2010)

  14. #40
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած եթե կինոյի ամենաթեժ պահին սուբտիտրերի մեջ գրվի «Կտցած կաքավ, լավագույն ինտերնետային ակումբը քաղաքում», գուցե և «Կտցած կաքավի» տերն ուզի փող տալ
    Պարզ է: Չուկ պատկերացրու օրինակ «Կաքավ» ակումբը քոնն ա, ես էլ գալիս եմ քեզ այդպիսի առաջարկ եմ անում, դե բնականաբար միանգամից մտածում ես, թե քանի հոգի կնայի այդ ֆիլմը, մտածեցի՞ր, ենթադրենք համաձայնվում ես, ինչքան փող կտա՞ս
    Բնականաբար չես կարող, օրինակ մի քանի կլուբ գովազդես մեկ ֆիլմի միջոցով, գովազդ կարդան, թե՞ ֆիլմը դիտեն:

  15. #41
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader ջան եթե նախագիծը հաջողության հասնի և մարդիկ տենան, որ պահանջարկը մեծանում է, ապա դու կթարգմանես, «մաքուր» սրտով կքցես ինետ, իսկ որոշներն էլ օգտվելով առիթից դիսկերի վրա գրել կտան և փող կաշխատեն, պռակատնոցներ, խանութներ և այլն:
    Ու՞:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (02.12.2010)

  17. #42
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք իսկի կինոներին փող չենք տալիս, ուր մնաց թե սուբտիտրերին տանք: Բնականաբար խոսք չէր գնում էդ սուբտիտրերը փողով ծախելու մասին, այլ ավելի շուտ ինչ-որ գովազդային ուղղություն մասին: Ուղղակի հայկական կայքերի շուկան քիչ թե շատ իմանալով կարծում եմ, որ դա էլ ռեալ չի:

    Չնայած եթե կինոյի ամենաթեժ պահին սուբտիտրերի մեջ գրվի «Կտցած կաքավ, լավագույն ինտերնետային ակումբը քաղաքում», գուցե և «Կտցած կաքավի» տերն ուզի փող տալ
    Բայց լուրջ: Իսկ եթե, ասենք, ցանկացած կազմակերպություն հնարավորություն ունենա ֆինանսավորել կոնկրետ սուբտիտր, ու սկզբում անվանումը նշվի՞: Ասենք՝ «Սուբտիտրի հովանավոր՝ «Կտցրած Կաքավ» ինտերնետ-ակումբ»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (02.12.2010)

  19. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է: Չուկ պատկերացրու օրինակ «Կաքավ» ակումբը քոնն ա, ես էլ գալիս եմ քեզ այդպիսի առաջարկ եմ անում, դե բնականաբար միանգամից մտածում ես, թե քանի հոգի կնայի այդ ֆիլմը, մտածեցի՞ր, ենթադրենք համաձայնվում ես, ինչքան փող կտա՞ս
    Բնականաբար չես կարող, օրինակ մի քանի կլուբ գովազդես մեկ ֆիլմի միջոցով, գովազդ կարդան, թե՞ ֆիլմը դիտեն:
    Գայլ ջան, ես կարծում էի, որ սմայլիկը կհուշի, որ դա կատակ է: Մի կողմ թողնենք Կաքավի տիրոջը, ես որպես դիտող ամենայն հավանականությամբ կհրաժարվեի նման սուբիտրերից:

    Ավելի պարզ ու հստակ ասեմ. ես այս պահին, մեր շուկայի պայմաններում, չեմ տեսնում ռեալ մեխանիզմ, որը կարող է հանել սուբտիտրերը հանելու ծախսերը (ծախս ասելով նկատի ունեմ թարգմանչի փողը, քանի որ մտածում եմ, որ միայն էնտուզիազմի վրա արվող գործը ժամանակավոր բնույթ կկրի, թեև իհարկե թեկուզ 5 կինոյի հայերեն սուբտիտրն ունենալն էլ արժեք է, լավ բան է):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց լուրջ: Իսկ եթե, ասենք, ցանկացած կազմակերպություն հնարավորություն ունենա ֆինանսավորել կոնկրետ սուբտիտր, ու սկզբում անվանումը նշվի՞: Ասենք՝ «Սուբտիտրի հովանավոր՝ «Կտցրած Կաքավ» ինտերնետ-ակումբ»
    Այ էսպես, եթե սկզբում նշվում է, իբրև հովանավոր, գուցե և աշխատի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.12.2010)

  22. #45
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞:
    Անցած լինի, գրելով չի անելով ա:Կամ մենակով ես այդ գործը անելու կամ մենակ ես մնալու և վերջապես ինքդ էլ զզվելու ես, որովհետև չի գտնվի մեկը ով անիմաստ ժամանակը և սեփական գումարը կվատնի ոչնչի համար

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. նախագծում եմ տվյալների բազա
    Հեղինակ՝ Արտո8, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.03.2012, 15:10
  2. Գովազդ հայալեզու կայքում
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.10.2011, 10:22
  3. Հայալեզու կայքեր
    Հեղինակ՝ Tom, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.08.2011, 00:32
  4. Հայալեզու մաթեմատիկական կայք
    Հեղինակ՝ naghekyan, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.10.2010, 20:30
  5. Սուբտիտրերի խնդիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.10.2007, 15:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •