Monk ջան, ես շատ հեռու եմ մասնագետ լինելուց ու նույնսիկ դիլետանտ էլ չեմ, տո իսկի սիրողական վերաբերմունք էլ չունեմ։ Բայց դեմ չես, չէ՞, որ կարծիք եմ արտահայտում, որովհետև դե արի ու էս նեղ մաջալին իսկական մասնագետ ճարի
Իմ թշվառ կարծիքով պետք չի շատ խորանալ այդ զորակոչիկների ներքին, անձնական, այսպես ասած նրբին խնդիրների ու դրանց ելևէջների վրա ու ամեն մի նման զորակոչիկի նկատմամբ առանձնակի քնքուշ վերաբերմունք ցույց տալ, հատուկ հոգեբանական աշխատանք տանել և այլն։ Նախ մի քիչ թույլ բնավորությամբ, «փափուկ բարձի վրա» մեծացած ցանկացած առողջ երիտասարդ ընկնելով համապատասխան ախմախ միջավայր կարող է փսիխոզի դրսևորումներ ունենալ։ Եվ երկորդ՝ բանակը ոչ սանատորիա է, ոչ էլ հոգեբուժարան, իսկ կոնկրետ զինվորների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը կարող է էլ ավելի վատ անդրադառնալ նրանց հոգեվիճակի վրա, նրանց արժանացնել շրջապատի ծաղրին և այլն։ Ուստի ընդհանուր վերաբերմունքն ու մոտեցումներն է պետք փոխել։ Զինվորների մոտ հիմնական խնդիրը վախն է և ճնշվածությունը։ Ինչու՞։ Որովհետև նրանք անինքնավստահ են, նրանք չունեն հենարան և չունեն հավատ իրենց ուժերի նկատմամբ։ Մնացածի մեջ ինչպես ասեցի, կարծում եմ, որ խորանալ չարժի։ Թե ինչու՞ չունեն. Մեկը իր ծնողին է կարոտում, իր փափուկ տեղաշորին է կարոտում, մյուսը վախենում է ծեծվելուց ու ավել անելուց, էն մյուսը դիրքեր բարձրանալուց է վախենում ու ազերի զինվորներ տեսնելուց է վախենում, էն մեկի ծնողը էդքան լավ չէր զգում, էն մյուսը սիրած աղջիկ էր թողել և այլն, ինչքան էլ դաժան բան ասեմ, այ սրանք հեչ կարևոր չեն, որովհետև այս խնդիրները նախ բանակում միևնույն է չեն լուծվելու, և երկրորդ՝ մտնելով այս հարցերի մեջ պարզապես կարելի է թաղվել ու դուրս չգալ։ Ուստի գրողի ծոցը յուրաքանչյուր զինվորի անձնական կյանքը։ :shat_knereq
Ի՞նչ անել.
1. Պետք է զինվորի մոտ ինքնավստահության աստիճանը բարձրացնել և տալ հենարան։
2. Պետք է զինվորին ադապտացնել նոր կյանքին և մոռացնել տալ իր անձնական խնդիրները (ժամանակավոր, երկու տարով)։
Ինչպե՞ս.
1. Բացատրական աշխատանքներ և քարոզչություն. բանակի նշանակությունը, զինվորի արժեքը և նշանակությունը, խնդիրները, նպատակը, կարգապահական կանոնագրքի դրույթները, զինվորը որպես թիմի (ջոկի, դասակի, վաշտի և այլն) մասնիկ, բլա բլա բլա, և գործնականորեն ապացուցել, որ նա պաշտպանված է օրենքով, կանոններով, վերաբերմունքով։ Ծաղրի, ստորացման ցանկացած պատահարի դեպքում պատժել մեղավորներին։
2. Ծանրաբեռնել խնդիրներով (ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական, հոգեբանական) և ուշադիր հետևել յուրաքանչյուր զինվորի առաջընթացին (հետընթացին), նշանակել գնահատականներ, աչքի ընկնողներին խրախուսել, քաջալերել, հետ ընկնողների խնդիրները թուլացնել ու կրկնել այնքան, մինչև նրանք սկսեն լուծել խնդիրները, հետո խրախուսել, քաջալերել, նորից բարդացնել խնդիրները (սա ցիկլ էր)։ Զինվորը բանակում պիտի էվոլյուցիա զգա և ոչ թե բանտային ռեժիմի տակ ճահճացած վիճակ, որ օրերը հաշվի մինչև զորացրվելը։ Զինվորի կյանքը բանակում պետք է անցնի հետաքրքիր և նպատակային։
Էն բանակում, որտեղ կարգապահական կանոնները գործում են, զինվորին էլ վերաբերվում են որպես մարդու, որպես զինված ուժերի ռեսուրսի և ոչ թե ծաղրի առարկայի, էդ բանակում զինվորները չեն ինքնախեղվում, որովհետև ինքնախեղվելու թեմա չկա։
Monk ջան, ինչքան էլ դու հոգեբանություն ուսումնասիրես, մեկ է, գալու ես ու կանգնելու ես բանակի կարգապահական խնդիրների առաջ։![]()
Էջանիշներ