Rhayader, կարող է լավ բան ես ասում, բայց արի մտածենք, զինվորը հանգստի կարիք ունի՞, թե՞ ոչ։ Արդյո՞ք զինվորին պետք է անընդհատ չլել ու աշխատեցնել, որ երեկոյան հոգնած ու սատկած մտածի միայն քնելու մասին ու չինքնախեղվի։ Բրուտագործությունն էլ է աշխատանք, որից հոգնում են, չնայած չի կարելի բացառել, որ ոմանք հոգեպես կարող են և հանգստանալ։ Բայց գերհոգնածությունն էլ կարող է ինքնախեղման շարժառիթ հանդիսանալ, բոլորը չի, որ օրինակ ասենք բրուտագործությունից բավականություն կստանան ու կհանգստանան։
Իմ կարծիքով զինվորները և պիտի մարզվեն ու կրթվեն, և հանգստանան, ոմանք կարող են պասիվ հանգիստ նախընտրել։ Պարզապես պասիվ հանգստի ժամանակ էլ պետք է նրանց զբաղվելիքը տրամադրել։ Էս թեմայում գրել էի, կրկնեմ.
Բանակում եթե գործի նորմալ գրաֆիկ, կանոնադրական ռեժիմ, զինվորը պարապ մնալու ժամանակ չունենա և զբաղվի անընդհատ մարզումներով, դասընթացներին մասնակցելով, զորավարժանքներով, իսկ հանգստի ժամանակ էլ նրանց հնարավորություն տրվի կինո նայել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, բայց ամեն դեպքում պարապ չթողնել, ապա մեր բանակի խնդիրները շեշտակի կպակասեն, իսկ մարտունակությունը շեշտակի կբարձրանա:




Մեջբերել
))
, բայց շատ կուզեի, որ իրոք էդպես լիներ, ոնց որ դու ես ասում։ Ուղղակի ես էդ օրենսգրքերին ու ռազմական ոստիկանություններին չեմ հավատում, ինչպես և դու, կարծում եմ։ Էդ նույնն ա, որ ասում են՝ դատարանը կորոշի քաղբանտարկյալը մեղավոր է թե անմեղ։ Բայց ես ամբողջ սրտով հավատում եմ, որ վերևում 2-3 հոգի ցանկանան, մի ամսում կարող ենք նորմալ ու կարգապահ բանակ ունենալ։ Ինչ որ կա այսօր՝ պարզապես շատ ձեռնտու է մեր ղեկավարությանը, դրա համար էլ էս օրի ենք։ Իսկ երբ ունենանք նորմալ բանակ, էն ժամանակ հաստատ ավելի իմաստ կունենա Մոնքի պես նորմալ մարդկանց աշխատանքը բանակում։




Էջանիշներ