Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը



Մոնկ, ճիշտ կլինի, որ գոնե մի կոմպետենտ հոգեբան ունենաք: Հոգեբույժ չէ, հոգեբան:
Ճիշտ կլինի իհարկե, բայց ու՞ր է, չկա: Հաստիքը կա, մասնագետ չկա: Մեր հոգեբաններն առայժմ ասուլիսներով ու տեսական հրապարակումներով են սահմանափակվում, կամ էլ, լավագույն դեպքում, մայրաքաղաքային զորամասերով բավարարվում:

Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Monk ջան, ես շատ հեռու եմ մասնագետ լինելուց ու նույնսիկ դիլետանտ էլ չեմ, տո իսկի սիրողական վերաբերմունք էլ չունեմ։ Բայց դեմ չես, չէ՞, որ կարծիք եմ արտահայտում, որովհետև դե արի ու էս նեղ մաջալին իսկական մասնագետ ճարի
Վիշապ ջան, ոչ միայն դեմ չեմ, այլև շատ շնորհակալ եմ արժեքավոր խորհուրդների համար: Տարբեր տեսակնկյուններից տրված խորհուրդները միայն նպաստում են սեփական պատկերացմանս ավելի հարստացմանը: Ինձ համար խիստ կարևոր են բոլորի գրածներն էլ: