User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ինքնախեղում

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնախեղում

    Նախ նշեմ թեման բացելուս հիմնական դրդապատճառը. իմ զորամասում ինքնախեղման և ինքնասպանության հակված զինծառայողների հետ աշխատող հանձնաժողովի նախագահն եմ և այս խնդրի առաջ ժամանակ առ ժամանակ կանգնում եմ: Վստահաբար մասնագիտական բավարար գիտելիքներով հիմավորված խորհուրդները օգտակար կարող են լինել: Ուստի ակնկալում եմ նմանատիպ խորհուրդներ, կարծիքներ, համապատասխան ինֆորմացիա: Նախապես շնորհակալ եմ շատ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.12.2010), Գաղթական (02.12.2010), Ժունդիայի (01.12.2010), Վիշապ (01.12.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ նշեմ թեման բացելուս հիմնական դրդապատճառը. իմ զորամասում ինքնախեղման և ինքնասպանության հակված զինծառայողների հետ աշխատող հանձնաժողովի նախագահն եմ և այս խնդրի առաջ ժամանակ առ ժամանակ կանգնում եմ: Վստահաբար մասնագիտական բավարար գիտելիքներով հիմավորված խորհուրդները օգտակար կարող են լինել: Ուստի ակնկալում եմ նմանատիպ խորհուրդներ, կարծիքներ, համապատասխան ինֆորմացիա: Նախապես շնորհակալ եմ շատ
    Կմանրամասնե՞ս: Ի՞նչ տեսակի ինքնախեղում, հիվանդագի՞ն, մազոխիստակա՞ն, թե՞ ծառայությունից խուսափելու նպատակով:

    P.S. Հիմա Մեթյու Լյուիսի «The Monk» վեպն եմ կարդում ու մտորում, մականվանդ հետ կապ ունի՞, թե՞ ոչ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կմանրամասնե՞ս: Ի՞նչ տեսակի ինքնախեղում, հիվանդագի՞ն, մազոխիստակա՞ն, թե՞ ծառայությունից խուսափելու նպատակով:

    P.S. Հիմա Մեթյու Լյուիսի «The Monk» վեպն եմ կարդում ու մտորում, մականվանդ հետ կապ ունի՞, թե՞ ոչ:
    Ավելի լայն տարածում ունի օրինակ ինչ-որ բանից նեղված լինելուց երակներ կտրելը: Հենց այդպես էլ պատասխանում են. «Նեղված էի»: Կա նաև որոշակի նոպաների ազդեցության տակ որևէ ձևով ինքն իրեն վնասելը. ասենք՝ դանակով ոտքին խփել: Ասում է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչու՛ է այդպես արել: Խոսքս էն դեպքերին չի վերաբերում, երբ կարող է «ռազբորկաների» արդյունքում առաջացածը որպես վերոնշյալ ներկայացվել: Ծառայությունից խուսափելու նպատակով էլ են լինում կամ երբ նման ձևով ուզում են «գժի» անուն ձեռք բերել, որ հանկարծ իրեն «ձեռ տվող» չլինի:
    Հ.Գ. Ծանոթ գործ չի, չեմ կարդացել:

  5. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն))

    Հմմ: Պրակտիկայի վրա հաճախ եմ հանդիպել, չկեղծված դեպքում բավականին հաճախ մեղքի զգացողության արտահայտում է: Այսինքն, անձն ինքն իրեն մեղադրում է մի բանի մեջ, ինչի համար իրեն պատժել են, կամ ինչի մեջ իրեն մեղադրել են այլ բաների համար իրեն պատժող մարդիկ (ծնողներ/ուսուցիչներ/կրոնական դաստիարակություն): Այդ դեպքերում սուբյեկտն ենթագիտակցաբար փորձում է պատժել ինքն իրեն: Դեղերի հետ էլ զգույշ եղեք. նման մարդիկ ինքնաձաղկման (ավտոֆլագելյացիա, այս տերմինն ինձ ավելի է դուր գալիս, քանի որ արտահայտում է խնդրի հոգեբանական կոնտեքստը) նոպան կարող են արտահայտել դեղերի չարաշահման միջոցով՝ հաճախ անվնաս դեղերի, բայց նման աննկատ ու չվերահսկվող չարաշահումը կարող է բերել ավելի լուրջ հետևանքների: Առանձնապես զգույշ եղեք դեղերից, որոնց մեծ քանակը կարող է վնասել լյարդին, երիկամներին կամ կենտրոնական նյարդային համակարգին: Ավտոֆլագելյացիան երբեմն արտահայտվում է նույնիսկ ծխելու տեսքով (մարդը ծխում է միայն ինքն իրեն վնասելու նպատակով): Հոգեբանության տեսանկյունից կարող ախտորոշվել նևրոտիկ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումից մինչև շիզոֆրենիայի որևէ ձև:
    Եթե պետք է, կարող եմ պարզաբանել կոնկրետ կետերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2010), Monk (01.12.2010), Tig (01.12.2010), VisTolog (01.12.2010)

  7. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես մտածում եմ,որ բանակում լավ չեն կերակրում,խոնավա,առավոտներն շուտ են վազացնում,չեն դիմանում Զինվորներն....

  8. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում gevorg ghazaryann-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես մտածում եմ,որ բանակում լավ չեն կերակրում,խոնավա,առավոտներն շուտ են վազացնում,չեն դիմանում Զինվորներն....
    Իսկ ես կարծում եմ, որ զինվորներին եթե լավ վազացնեն, իրանք նման հիմարությունների ժամանակ չեն ունենա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gevorg ghazaryann (01.12.2010), Tig (01.12.2010), Ժունդիայի (01.12.2010), Ջուզեպե Բալզամո (01.12.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կարծում եմ, որ զինվորներին եթե լավ վազացնեն, իրանք նման հիմարությունների ժամանակ չեն ունենա:
    Իսկ ես կարծում եմ բանակում մեղքի զգացումից ինքնասպան լինելը գրեթե չհանդիպող դեպք է:
    Էս վերջին դեպքը հիշու՞մ ես, 8 հոգու վրա կրակ էր բացել, իսկ վերջում ինքն իրեն էր վնասել, իսկ ինչու էր 8 հոգու վրա կրակ բացել, որովհետև ինքնասիրությանն էին կպել:Շատ զինվորներ բանակում «տաքսի» են դառնում, ոմանց կյանքը վերածվում է դժողքի և նախընտրում են չապրելը քան ապրելը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.12.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ դեպքի մասին.
    Մեր գումարտակում բավականին ուշ բացահայտեցինք, որ զինվորներից մեկը խոնավությունից առաջացած իր վերքերի վրա դիտավորյալ հող էր քսում, որ ծանրացնի իր վիճակը ու դիրքերից հոսպիտալացվի կենտրոնական հոսպիտալ։ Այսինքն տեղի սանիտարական մասում նա ստանում էր համապատասխան դեղորայք, բայց դրանք օգտագործելու փոխարեն վնաս էր հասնում իրեն։ Հետո հասավ «նպատակին»՝ նրան հոսպիտալացրեցին ծանր վիճակում, ու վերջում իմացանք, որ վերքերի խորացումից փտախտ է առաջացել ու ոտքի մի հատված ստիպված կտրել են։
    Իմ կարծիքով նման ցանկություն առաջացնելու հիմնական պատճառներն են՝ զորամասային լարված մթնոլորտից, օտար միջավայրից, համակերպվելու ուժ չունենալուց առաջացած դեպրեսիան, զինվորի նեղ աշխարհայացքը, դաստիարակության ցածր մակարդակը, պրիմիտիվ կարծրատիպերը, վախը, էմոցիոնալ վիճակը և այլն…
    Իսկ ցանկությունը ի կատար ածելու հնարավորություն բնականաբար տալիս է սպայական անձնակազմի անտարբերությունը։ Պետք չի հույս դնել թե զինվորները իրար նկատմամբ ուշադիր կլինեն, ու մեկը մյուսի խնդրի մասին կբարձրաձայնի, բլա բլա բլա... ճիշտ հակառակը՝ բանակում զինվորները խորը անվստահություն ունեն սպայական կազմի նկատմամբ, սպաները նրանց թշնամիներն են, ու դեմբելները այդ համոզմունքը սերմանում են նորակոչիկների մեջ ու այդպես փոխանցում սերնդեսերունդ։
    Իմ կարծիքով խնդիրը էլի համակարգային է և անմիջականորեն առնչություն ունի զինվորների պատրաստվածության ու բանակի մարտունակության հետ։ Այսինքն ինքն իրեն վնաս հասցնող զինվորին կարելի է համարել աութսայդեր, նա մարտի ժամանակ կենդանի ուժի փոխարեն ավելի շուտ ավելորդ բեռ կներկայացնի իրենից, հուսահատության ու վհատության աղբյուր, պոտենցիալ դասալիք, հանձնվելու պրոպագանդիստ, լավագույն դեպքում մի ծակ մտած ու ինքզինքը փրկած սովորական քաղաքացի, բայց ոչ զինվոր։ Եթե մի պահ մոռանանք ցինիզմի մասին, ապա կնշանակի, որ պետությունը անիմաստ ծախս է անում նման զինվորին պահելու համար։ Չի բացառվում՝ ավելի շուտ օրինաչափություն է, որ նման զինվորները հետագայում լիարժեք կյանքով ապրելու շանսեր էլ են քիչ ունենում։ Հետևաբար յուրաքանչյուր զինվորի մարտունակության, բարձր պատրաստվածության խնիրները հույժ կարևոր են թե տնտեսական, թե սոցիալական և թե ամենակարևորը՝ պետության անվտանգության տեսակետից։
    Ես կարծում եմ, որ զորակոչիկները պիտի զինվորական պատրաստվածություն անցնեն ոչ այնպես, ինչպես հիմա է՝ ամբողջ օրը շարային հիմար վարժություններ, «պադշիվ», «պարտյանկա», թեթև ծանոթացում զենքին, ու հետո միանգամից երդում են տալիս ու դառնում զինվոր։
    Առաջնային ուշադրություն է պետք դարձնել զինվորների հոգեբանական պատրաստվածությանը, որը պետք է ձևավորվի հստակ մշակված զինվորական դաստիարակության մեթոդներ կիառելով, զորակոչիկներին կրթելով, զինվորական փիլիսոփայություն նրանց մեջ սերմանելով ու ֆիզիկական, տեխնիկական պատրաստվածության նվազագույն շեմը հաղթահարելուց հետո նոր (երկու կամ երեք ամսից) անցկացնել զինվորական երդման արարողությունը ու նրանց դարձնել զինվոր։ Աութսայդերներին էլ ժամանակին բացահայտել ու կամ ուղարկել վերապատրաստման, կամ՝ քաղաքացիական ծառայության։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.12.2010), gevorg ghazaryann (01.12.2010), Monk (01.12.2010), Արևածագ (01.12.2010), Գաղթական (02.12.2010), Չամիչ (01.12.2010)

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ, քո մեթոդը կբերի միլիտարիստական հասարակության ստեղծմանը: Ու կիրառելի է, ասենք, եթե երկիրն ունի մշտական, կամավորական, պրոֆեսիոնալ բանակ: Հակառակ դեպքում՝ զիբիլ կստացվի:
    Բայց դե գաղութային մտածելակերպով մեծամասնությամբ մարդկանց բռնել ու փակելը բնական է, որ պիտի բերի միկրոգաղութի ձևավորմանը: Շատ ավելի լավ կլիներ ժառանգականությունը կոտրել՝ արգելելով շփումը հին ու նոր ծառայողների միջև: Դիզօրիենտացիա, ներքին զինվորական կազմավորումների կանխում (խոսքը չի գնում մարդկային ընկերության մասին, խոսքը գնում է խմբավորումների ձևավորման, ուտելիքի, ալկոհոլի ու այլ բաների ընդհատակյա բաշխման ու այլ նման բաների մասին): Հնարավորինս շատ ֆիզպատրաստում՝ հոգնած քուն մտած զինվորից լավ բան չկա, միաժամանակ զինվորների առողջական վիճակի անընդհատ մոնիտորինգ: Կարելի է նույնիսկ մակարդակների բաժանել ու ըսկ մակարդակի մարզումների պլան մշակել: Հաճախակի զորավարժություններ՝ կայուն միավորների բաժանումով: Սպաների ու զինվորների միջև առավել առողջ հաստատությունների հաստատում. ի վերջո, պատկերացրեք սպաների վիճակն էլ, երբ իրենք գիտեն, որ իրենց մեջքի հետևում բ** են ասում՝ անկախ վերաբերմունքից: Երբեք չմղել ու չխրախուսել զինվորների մեջ «ստուկաչությունը», որը սպաների ու զինվորների միջև լարվածության, ինչպես նաև գաղութային մթնոլորտի հիմնական աղբյուրներից է: Վերահսկել ու կանխել թմրադեղերի շրջանառությունը, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ: Դեպքեր են եղել, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները «անաշայի» առևտուր են արել իրար հետ: Եթե ադրբեջանցիների խելքը կտրեր «անաշային» մի երկու ուրիշ բան խառնել՝ կապարի աղեր, այլ ծանր մետաղներ, ցիանային միացություններ և այլն (փաստ չի, թե չեն անում), կարող էր շատ ուժեղ սաբոտաժի բերել: Սահմանափակել, վերջապես, բլատնոյ երաժշտությունը՝ ավելի առողջ երաժշտական մթնոլորտ, մշակութային միջոցառումներ ու այլ բաներ կազմակերպելով:
    Բայց հիմա խոսքը բանակը բարեկարգելու մասին չի, այլ կոնկրետ երևույթի հոգեբանական բացատրության ու կանխարգելման մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (01.12.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, քո մեթոդը կբերի միլիտարիստական հասարակության ստեղծմանը: Ու կիրառելի է, ասենք, եթե երկիրն ունի մշտական, կամավորական, պրոֆեսիոնալ բանակ: Հակառակ դեպքում՝ զիբիլ կստացվի:
    Ռայ, ինձ թվում է, պարտադիր չի, ու քո մնացած առաջարկություններին էլ իմ կարծիքը չի հակասում։
    Տվյալ երևույթը կարծես թե այդքան էլ առեղծվածային ու անըմբռնելի չի, ու ինձ թվում է, պարզ է, որ անմիջական կապ ունի զինվորական մեթոդաբանությունների հետ և ուստի առաջացնում է վերջիններիս բարեփոխումների անհրաժեշտությունը։
    Մյուս կողմից էլ բարձր մարտունակությամբ օժտված բանակը մեզ հենց հիմա, հենց այս պահին շատ է պետք։
    Si vis pacem, para bellum

  17. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [Դեպքեր են եղել, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները «անաշայի» առևտուր են արել իրար հետ: Եթե ադրբեջանցիների խելքը կտրեր «անաշային» մի երկու ուրիշ բան խառնել՝ կապարի աղեր, այլ ծանր մետաղներ, ցիանային միացություններ և այլն (փաստ չի, թե չեն անում), կարող էր շատ ուժեղ սաբոտաժի բերել: ]

    Rhayader,լավ գաղափառ տվեցիր,մերսի...

  18. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Ես իհարկե ներողություն եմ խնդրում թեմայից փոքր ինչ շեղվելու համար, նույնսիկ նոր ջոկեցի, որ թեման «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում է Ինձ թվում է հոգեբանության տեսակետից շատ բան քննարկելու կարիք չկա էլ, կարելի է պարզապես թվել դրդապատճառներն ու նպաստող հանգամանքները՝

    Նպաստող հանգամանքները.
    1. Զինվորը ժամանակ ունի էմոցիոնալ «հիմար» մտքերով, կարոտով տարվելու,
    2. Զինվորները ժամանակ և հնարավորություն ունեն իրար մեջ անձնական հարաբերություններ պարզելու, աքլորանալու, թույլերին նեղելու ու ստորացնելու հաշվին ինքնահաստավելու,
    3. Դեդովշինայի առկայությունը, «գողական» գաղափարախոսությունները, արհեստական վախի ներշնչումները տարբեր տգիտության տիպարների կողմից
    4. Սպայական կազմի անտարբերությունը, մոտիվացիայի պակասը, պրոֆեսիոնալիզմի պակասը,
    5. Կոնկրետ անհատի ստացած դաստիարակությունը, թույլ բնավորությունը, տեմպերամենտի բացակայությունը,
    6. Վատ սնունդը, ստամոքսաաղիքային համակարգի խցանումները, մարսողության խանգարումները ու վերջինների հետևանքով առաջացած դեպրեսիան
    7. Զինվորական ռեժիմի անհամապատասխանությունը նորմատիվներին և այլն։

    Դրդապատճառները.
    1. Այլ զինվորների կամ սպաների կողմից ստորացված ու ծաղրված լինելը,
    2. Անորոշությունը ու դրանից առաջացած վախը,
    3. Անտերության զգացումը,
    4. Օտարության զգացումը,
    5. Վերոհիշյալներից ծնված ճնշվածությունը ու դրանից ազատվելու անզուսպ ցանկությունը և այլն։
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.12.2010), Monk (01.12.2010), Արևածագ (01.12.2010), Չամիչ (01.12.2010)

  20. #13
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, բանակում մարդիկ ուզած թե չուզած, երես առ երես, բախվում են իրենց հոգեբանական էն խնդիրների հետ, որոնք քաղաքացիական կյանքում հնարավոր է ինչ որ չափով քողարկել, շրջանցել, չտեսնելու տալ, հարմարվել: Բանակում, շատ շատերը, հնարավոր է առաջին անգամ, երես առ երես հանդիպում են իրենք իրենց հետ: Եվ այդ հանդիպումը միշտ չէ, որ ոգեւորում է, ինքնախեղումը ինքաատելության պարզ դրսեւորում է: Հավանաբար, ինքնախեղման գնացողը գիտակցում է, որ իր մեջ առկա չեն այն հատկանիշները, որոնք հնարավորություն կտան իրեն «լավ» զգալ բանակային միջավայրում: Առաջանում է սուր ներքին կոնֆլիկտ, անհանդուրժողականություն սեփական անձի հանդեպ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (02.12.2010), Արևածագ (01.12.2010)

  22. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակից խուսափողը վախենում է ոչ թե բանակից, այլ ինքն իրենից:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանակից խուսափողը վախենում է ոչ թե բանակից, այլ ինքն իրենից:
    Մաման ծաղկաման
    Մոնկ, ես իմ ասածն ասացի դեռ երկրորդ գրառմանս մեջ: Աշխատանքային թերապիան (ինչ-որ չստորացնող բան, ոչ թե ավլել և այլն) կօգնի: Բայց մի փոքր անվտանգ բան, որ ավտոֆլագելյացիայի միջոց չդառնա: Ինչ-որ բան, որ շոշափելի արդյունք տա ու հնարավորություն տա հպարտանալ սեփական արածով: Պետք է նպաստել տվյալ մարդու դրական ինքնագնահատականի զարգացմանը: Օրինակ՝ բրուտագործական դազգահ+ուսուցիչ: Թող կավից տարբեր բաներ պատրաստեն: Հեշտ է ու էժան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.12.2010), Monk (02.12.2010), Աթեիստ (01.12.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •