User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ստեղծագործում են մանուկները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկական սրամտություններ

    ***

    Արեւի սիրտը իր արեգակն է:

    ***
    Ձյան փաթիլները հյուրեր են…

    ***

    Ինչու՞ ես, ոզնի, միշտ փշաքաղված…

    ***
    Ջինջ առվակը ալիքում է իմ ստվերը:

    ***
    Իմ մեջ կան շողե տողեր:

    ***
    Փաթիլը ձմռան հայացքն է ճերմակ:

    ***
    Շողը արեւի կածան է բարակ:

    ***
    Առուն շնչում է անուշ խշշոցով:

    ***
    Շող-շող վերջացավ ամռան կրակի վերջին կաթիլը:

    ***
    Մայրիկ, նայիր, աշնան ծառերը եղյամ շորեր են հագել:

    ***

    Ամպը ձյուն է սար է երկնքում: Տերեւն էլ ծիլ է, բայց ծառի ճյուղին:

    ***
    Մասիսի վրա՝ ճերմակ արտասուք:

    ***

    Փաթիլներ, իրար մնաս բարով ասեք՝ գարուն է գալիս:

    ***
    Թափվում է վրաս անձրեւէ արցունք:

    ***
    Վազն է ժպտում խաղող աչքերով:

    ***
    Երազիս թախծոտ փաթիլն է իջնում:

    ***
    Ամպը թողնում է թաց ոտնահետքեր:

    ***
    Լույսի բերքը ցերեկն է:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.12.2010, 10:33:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալիք (07.12.2010)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ավելի վաղ

    ***
    Վարսիկն ասաց.
    _Ձմերուկը կարծես երկրագունդ լինի:
    Իսկ երբ կտրեցին այն, ճչաց.
    _Մի՛ քանդեք իմ երկրագունդը:

    ***
    Վարսիկը քնեցրեց տիկնիկին ու ասաց.
    _Բարուրվեցին տիկնիկիս աչքերը:

    ***
    Հեռուստացույցի էկրանին նավը խորտակվում էր:
    Փոքրիկ Վարսիկը բղավեց.
    _Վայ, մայրիկ, նավը խեղդվում է::

    ***
    Վարսիկը շաքար գցեց թեյի մեջ: Երբ շաքարը հալվեց, նա հարցրեց.
    _Մայրիկ, շաքարը որտե՞ղ թաքնվեց:

    ***
    Նայելով բրդոտ ոչխարին, Վարսիկը ասաց.
    _Մայրիկ, ոչխարը իր մուշտակը ինձ կտա՞:

    ***
    Մայրը Վարսիկին զգուշացրեց.
    _Աղջիկս, խոսում ենք, մի խանգարիր:
    _Լավ, մայրիկ, դուք ձեր մեծ խոսքն ասեք, ես հետո իմ փոքր խոսքը կասեմ:

    ***
    Ծիածանը տեսնելով, Վարսիկն ասաց.
    _Նայիր, մայրիկ, սիրամարգ կա երկնքում:

    ***
    _Հայրիկ, լույսը վառիր, որ աչքերիս փռված մութը մեռնի:

    ***
    Մորաքույրը գլուխն էր լվանում:
    Վարսիկը, օճառված գլուխը տեսնելով, ասաց.
    _Մորաքույր, մազերիցդ ձմեռ է թափվում:

    ***
    Վարսիկը հեքիաթ էր պատմում.
    _Լինում է չի լինում, մի գետ, գետը գնում է, գնում, հանդիպում է մի լճի ու ասում.
    _Լիճ, պետք չի լճանալ, արի ճամփորդենք, մեզ սպասում են արտերը ծարավ:

    ***

    _Արեւին բերան եմ նկարում, որ շողերը շուրթեր ունենան:

    ***
    Վարսիկը փակեց աչքերն ու ասաց.
    _Աչքերս ծրարել եմ:

    ***
    _Հայրիկ, ծխախոտիդ ծուխը ասես վերեւ մաղվող ձյուն լինի:

    ***
    _Աղջիկս, կարո՞ղ ես ոսկե ձկնիկ նկարել:
    _Կարող եմ, հայրիկ, եթե ինձ ոսկե մատիտ տաս:

    ***
    Վարսիկը, դիտելով բռնցքամարտիկի խաղը, ասաց.
    _Բռնցքամարտիկը ինչ պնդաճակատ ձեռքեր ունի:

    ***
    Ընկերուհին ոտքով թեթեւակի խփեց Վարսիկին:
    Վարսիկն ասաց.
    _Ոտքով ձեռք մի տուր ինձ:

    ***
    _Այդ ի՞նչ ամսագիր ես բերել, հայրիկ:
    _«Ոզնի»:
    _Օ՜յ, փշաքաղվեցի:

    ***
    Փոքրիկ Վարսիկը արդեն օրերը հաշվել գիտեր:
    _Մայրիկ, այսօր ամսի քանի՞սն է,_հարցրեց նա:
    _31-ը:
    _Մայրիկ, ուրեմն վաղը 32-ը կլինի՞:

    ***
    _Աղջիկս, ջրի պես երկար կյանք ունենաս:
    _Հայրիկ, մեր ջուրը շուտ-շուտ է կտրվում:

    ***
    Վարսիկը փուչիկ փչեց, ձեռքով բռնեց փուչիկի բերանն ու ասաց.
    _Փուչիկի շունչը կտրեցի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալիք (07.12.2010), Անտիգոնե (07.12.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ Ալիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Հասցե
    ՀՀ, ք. Աբովյան
    Գրառումներ
    61
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    _Մամա, էս խնձորներով գազարի հյութ կսարքե՞ս:
    "Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
    Линней

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (20.12.2010), Smokie (07.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործում ենք միասին
    Հեղինակ՝ Grigorius, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 22.06.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •