Փոքրիկ բանաստեղծուհու մեծ աշխարհը
Ընդամենը երեք տարեկան էր Վարսիկը, երբ իր զարմանալի մտքերով հարազատների ու բարեկամների ուշադրությունն էր գրավում: Եւ քանի որ այդ հասակում ամեն երեխա էլ աժտվածության նման հատկանիշներ է ունենում, Վարսիկի ծնողները սկզբում ուշադրություն չէին դարձնում փոքրիկի վրա, չէին փորձում գրառել, թղթին հանձնել նրա գրական առաջին թոթովանքները: Սակայն հնարամիտ աղջնակն ի վերջո ստիպեց հաշվի նստել իր հետ, լսել իր ինքնատիպ մտքերը: Չորս տարեկան էր, երբ առաջին անգամ նրա իմաստախոսությունները տպագրվեցին «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» հանդեսում: Նույն տարում «ծիծեռնակ» եւ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում տեղ գտան Վարսիկի նոր, իմաստուն թոթովանքները: Հետաքրքիրնայն է, որ տպագրվելուց հետո «ծիծեռնակ» հանդեսը խմբագրություն հրավիրեց Վարսիկին՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Երկար զրուցեցին փոքրիկի հետ, տարբեր հարցեր տվեցին եւ ստացան զարմանք հարուցող պատասխաններ: Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ հենց խմբագրությունում ծնված Վարսիկի նոր ստեղծագործությունը անմիջապես տեղ գտավ «ծիծեռնակի» նոր համարում: Վարսիկ Վարդունին (Վարդանյան) այսօր տասմեկ տարեկան է: Սովորում է երեւանի թիվ 11 դպրոցի հինգերորդ դասարանում: Վարսիկը մեծանում է մանկության զարմանահրաշ խաղերի մեջ եւ միշտ էլ ժամանակ է գտնում ստեղծագործելու, թղթին հանձնելու իր տեսածն ու զգացածը՝ այդ ամենը համեմելով մանկության հեքիաթային աշխարհի գարնանաբույր գուներանգներով: Տա Աստված, որ աստվածատուր այդ շնորհը գալիք օրերում է՛լ ավելի ծաղկի նրա ստեղծագործություններում:
Սարո Գյոդակյան 1992թ.-ին:

Այստեղ կարող եմ դնել ե՛ւ նրա բանատեղծությունները ե՛ւ մանկական սրամտությունները:
Էջանիշներ