Մանկապարտեզին
Իմ սիրելի մանկապարտեզ,
Դաստիարակներ կաթոգին,
Ես ձեզ երբեք չեմ մոռանա,
Դուք ինձ համար՝ միշտ անգին:
Առաջինը դուք ասացիք
Թե ինչ բան է հայ լեզուն,
Մեսրոպյան գիրը թանկագին
Ու թվերի հին լեզուն:
Հեռացել եմ ես ձեզանից
Ու փոքր-ինչ մեծացել,
Սակայն հիմա նոր եմ զգում,
Թե ինչ բան եք ինձ տվել:
Առողջություն թող ձեզ լինի,
Երկար-երկար կյանք ապրեք,
Որ ինձ նման փոքրիկներին
Միշտ հայություն պարգևեք:
Էջանիշներ