Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/128-...ընթացքը
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/128-...ընթացքը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ եք ներկայացրել փաստերը։
Ցավալի է, որ էս երկրում ամեն հարցի սենց տափակ ու անարդար ձևով են մոտենում՝ չհասկանալով, թե քանի հոգու են հիասթափեցնում իրենց անորակ աշխատանքի պատճառով։
Համենայն դեպս էս մրցույթով չի որոշվում կայքի օգատակարությունը, որակը և այցելությունները։
Ամեն մեկն էլ գիտի իր արած գործի որակը
Առայժմ արձագանքել են միայն circle.am-ից՝ տեղեկացնելով, որ կպատասխանեն օրվա ընթացքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վիշապ (30.11.2010)
Սա էլ հայերի թերի աշխատանքի արդյունքը: Մրցանակաբաշխության մեկնարկին բազմաթիվ մարդիկ իրենց թանկ ժամանակը տրամադրեցին մրցույթին իրենց արդար քվեները տալով, բայց հիմա ինչ է պարզվում, որ ամեն ինչ այդքանել «արդար» չէ կազմակարպված:
իմ կայքի ձայների համար փող չեմ տվել,ուստի ես սուս եմ մնում:իսկ ԱԿՈՒՄԲն որերօրդ տեղում է՞,650 ձայնօվ....
tikopx (30.11.2010)
Արթ, ես զանգել ու պահանջել եմ վերնագիրը փոխել, բայց առնվազն դեռ չեն փոխել: Պարզապես իրականում պահանջել չեմ կարող, իրենց խմբագրությունն է, ինչ վերնագիր ուզեն կարող են դնել:
Ապե Ջան, հայտարարության մեջ ոչ թե խոսվում է արդարությունից, այլ կազմակերպչական ձևից, ինչի արդյունքում ստացված պատկերը ըստ մեզ իրականին չի համապատասխանում: Մենք համարում ենք, որ հանրային քվեարկությունն իրեն չի արդարացրել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (30.11.2010)
մնումա ես նամակը կարդան, ու նորից անցկացնեն, ավելի նորմալ մակարդակով, բյաց դժվար տենց բան անեն, որովհետև լավ փող են կերել արդեն
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Քիչ առաջ մասնակից կայքերը ստացան հետևյալ նամակը.
Հայտարարության տակ ստորագրած կայքերը ստացել են տեղեկատվություն, որ մանրամասն պատասխան՝ հնչած հարցերին, կլինի 24 ժամերի ընթացքում:Թանկագին գործընկերներ և ArmNet Awards 2010 մրցույթի մասնակիցներ,
Շնորհակալություն ենք հայտնում ArmNet Awards 2010 մրցույթին Ձեր մասնակցության համար: Մրցույթի առաջին փուլն ավարտված է և արդեն հայտնի են հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին:
Բազմաթիվ կայքեր քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը: Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:
Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն մասնակից կայքերից, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին և բոլոր քվեարկողներից, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնու! մ, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:
Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնության, պոռնոգրաֆիայի և նմանօրինակ տարրեր են պարունակում:
Կրկին ներողություն ենք խնդրում այն բոլոր մասնակիցներից, որոնք ազնվորեն են մասնակցել քվեարկությանը` միաժամանակ լիահույս ենք, որ մասնակից կայքերը կկարողանան ըստ արժանվույն գնահատել կազմակերպիչների որոշումը, որի միակ նպատակն է տուրք չտալ անարդարությանը:
Հարգանքով`
ArmNet Awards 2010 կազմակերպիչներ
Կարծում եմ, որ որոշումը ճիշտ է
*e}|{uka* (01.12.2010), AMzone (01.12.2010), Ariadna (01.12.2010), einnA (01.12.2010), Jarre (01.12.2010), matlev (01.12.2010), Moonwalker (01.12.2010), Norton (01.12.2010), Rammstein (01.12.2010), Tig (01.12.2010), tikopx (01.12.2010), Արշակ (01.12.2010), Երվանդ (01.12.2010), Հայկօ (01.12.2010), Ձայնալար (01.12.2010), Մանուլ (01.12.2010), ՆանՍ (02.12.2010), Շինարար (01.12.2010), Ռուֆուս (01.12.2010)
Աղբյուր՝ PCNews.amArmNet Awards-ի կազմակերպիչներն ակնկալել էին, որ կգրանցվեն խախտումներ
Չորեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2010 12:50 PCNews.am
«Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:
Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր: Նման բան կազմակերպիչները չէին նախատեսել: Թերզյանի խոսքով` քվեների լցոնումները կատարվել են IP հասցեները փոխելու շնորհիվ: «Հայաստանյան շատ պրովայդերներ նույնիսկ օրական մի քանի անգամ փոխում են բաժանորդների IP հասցեները, սա նույնպես նպաստել է խախտումների ծավալների մեծացմանը»,-նշեց կազմակերպիչը:
Այն հարցին, թե ինչպիսի միջոցներով են պայքարել խախտումների դեմ, Թերզյանը պատասխանեց, որ բացի IP-ներից, կայքը հաշվի է առել նաև cookie-ներն ու ID-ները, սակայն «նպակադրված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել շրջանցել արգելքները»:
Մրցույթի կազմակերպիչներն ակնկալել են խախտման դեպքեր, բայց չեն նախատեսել, որ ArmNet Awards-ը մեծ իրարանցում կառաջացնի: Թերզյանը տեղեկացրեց, որ քվեարկության ընթացքում գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ սպամների միջոցով մասնակիցներին առաջարկել են քվեարկել փողի դիմաց:
Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի դասակարգումն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն քվեարկողներից, ովքեր ազնվորեն իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին` վստահություն հայտնելով, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:
Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնություն, պոռնոգրաֆիա և նմանօրինակ տարրեր են պարունակում:
Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:Armnet 2010- ի շրջանակերում դեկտեմբերի 4-ին կկայանա նաև ArmNet կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրի ներքո:
Մրցանակաբաշխությունը կազմակերպում են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը` ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
բայց վերջնա, ազգային ստանդարտի համար ինչքան մարդա քվեարկել
Սրանց ո մնա ՀՀ-ի բոլոր քաղաքացիները ամեն օր այցելում են իրանց կայք
ԱՄՈԹ կազմակերպիչներին:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
իմ վարկածով, ու վարկածիս վրա 100% վստահ եմ, կայքերի 98% -ը որոնք մեծ քվեներ են հավաքել եղելա կեղծիքի շնորհիվ,.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Հանճարեղ է: Մարդիկ մրցույց են կազմակերպում և անցկացնում ու այս պարզագույն բաները հաշվի չեն առնում: Գրողը տանի, նույնիսկ ես, ինտերնետից ամենասովորական օգտվողս, առաջին իսկ վայրկյանին ֆայմեցի, որ հնարավոր է քվեարկել մի քանի անգամ, տարբեր կոմպերից, իսկ մրցույթի կազմակերպիչներին դա "պարզ է դարձել" միայն քվեարկության առաջին օրերին...??!!Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ:
«Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:
Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր:
Վերջին խմբագրող՝ Lion: 01.12.2010, 16:38:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
AMzone (01.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ