ասումեն 2010թ. պարզվելա, որ կարելիյա IP, և cookie շրջանցել, իսկ հայտնաբերողները ինտերնետային կայքերի մրցանակաբաշխություն անցկացնող մասնագետներ են եղել.
մեկը լիներ իրանց կայքը գնահատեր, գրառումներից մեկը որը արել եմ մրցանակաբաշխության սկզբում. դրանից հետո են սքսել իրենց կայքի ծակերը փակել.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
tikopx (01.12.2010)
http://www.armnetawards.am/?mod=poll...y&categoryId=1
իմ կայքը՝ Արվեստ, պատմություն, մշակույթ:
armenianararat.do.am
26 տեղ ու 21 քվես
Էտի լռիվ դառդաստանա, դաժե մի հատ նորմալ-մարդավարի սայթերը չեն բացել նայել, տեսնեն կատեգորիային համապատասխանումա թե չէ... Սոց ցանցերն եմ դեռ մենակ նայել, կեսը դաժե մոտավոր կապ չունի Սոցիալական ցանցերի հետ...
Խնդրեմ http://armnetawards.am/?mod=poll&act...&categoryId=11
Նոր վերադարձանք մրցանակաբաշխության արարողությունից:
Արդեն ոչ թե ստորագրած բոլոր կայքերի, այլ իմ անունից (որովհետև մյուսների հետ չեմ համաձայնեցրել) ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ փաստորեն մեր ձայնը լսելի դարձավ և մեր կոչի երկու կետերն էլ կատարվեցին: Հիշեցնեմ, որ մենք կոչ էինք արել.
Մրցույթի կազմակերպիչները որոշել էին ժյուրիի դատին հանձնել բոլոր կայքերը, այլ ոչ թե 75 առավելագույն ձայներ հավաքածները, իսկ մրցանակաբաշխության արարողությանը հայտնի դարձավ, որ փաստորեն վերացվել է նաև «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (նոմինացիան):ա) Վերացնել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (այս անվանակարգում հաղթող պետք է ճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը), քանի որ այն փաստացի չի արտահայտում ժողովրդական ընտրության արդյունքը,
բ) Գտնել միջոց ժյուրիի դատին հանձնելու անարդարացիորեն 75 «ընտրված» կայքերից դուրս մնացած կայքերը, որոնց մի կողմից խանգարել են ուռճացված ձայներով կայքերը, մյուս կողմից մրցանակաբաշխության քվեարկությունը կազմակերպող կայքի տեխնիկական խնդիրներն ու կազմակերպվածության պատճառով կորցրած ձայները:
Այսպիսով մնացել էին հետևյալ անվանակարգերը (ներկայացնում եմ անվանակարգը, անվանակարգում հաղթած կայքը, ինչպես նաև հանրային քվեարկության արդյունքում ստացած քվեների քանակն ու զբաղեցրած դիրքը).
- Դիզայն և հարմարավետություն, bg.am, 148-րդ տեղ (70 քվե), Պողոսյան պարտեզներ
- Նորարարություն, e-gov.am, 112-րդ տեղ (101 քվե), ՀՀ Էլեկտրոնային կառավում
- Տեխնիկական կատարում, parajanovmuseum.am, 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
- Բովանդակություն, armcomedy.com, 75-րդ տեղ (186 քվե),
- Տարվա առաջընթաց, rate.am, 73-րդ տեղ (191 քվե)
- Գլխավոր մրցանակ, parajanovmuseum.am, 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
- Orange-ի հատուկ մրցանակ, a1plus.am, 101-րդ տեղ (114 քվե)
Իհարկե մեզնից ամեն մեկը սուբյեկտիվորեն կարող է համարի, որ նոմինացիաներից յուրաքանչյուրում մեկ այլ կայք ավելի լավն է, բայց անձամբ ես այս կայքերից յուրաքանչյուրը արժանի եմ համարում տվյալ անվանակարգում հաղթելու համար ու սիրով ու սրտանց շնորհավորում եմ այդ կայքերը ստեղծողներին ու պահողներին՝ նորանոր հաջողություններ ցանկանալով:
Առաջին 4 նոմինացիաների համար կային 4-5 նոմինանտ կայքեր, այսինքն ընդհանուր մոտ 20 նոմինանտ կայք ու ես շատ ուրախ եմ, որ hayeren.am կայքը այդ նոմինանտներից էր՝ «Նորարարություն» նոմինացիայում: Ես ուրախ եմ, որ ժյուրին այդքան բարձր էր գնահատել մեր կայքը: Մենք ինքներս (հիշեցնեմ որ նախագծի հիմնական հեղինակներն են Արշակը, Nerses_AM-ն ու ես) կշարունակենք այդ նախագծի զարգացումը, ունենք դեռ բազում գաղափարներ, որոնք կյանքի ենք կոչելու, անկախ որևէ մրցանակաբաշխությունից՝ ուղղված ինտերնետի կիրառողների հարմարության համար:
Մի փոքրիկ դիտարկում. ես դիտավորյալ եմ բերել հանրային քվեարկության ժամանակ հաղթող կայքերի ստացած քվեներն ու զբաղեցրած դիրքը: Սա գալիս է ցույց տալու, որ մեր դիտարկումները ու պահանջները ճիշտ ու տեղին էին. հաղթած կայքերից միայն երկուսն են, որ հանրային քվեարկության արդյունքում կանցնեին ժյուրիի ընտրությանը՝ այն էլ 73-րդ ու 75-րդ դիրքերով: Սա իսկապես նշանակում է, որ մեր դիտարկումը, որ հանրային քվեարկությունը ձախողվել էր, ճիշտ էր: Անկախ նրանից թե որոշում ընդունելիս մեր այս հայտարարությունն ինչ դեր ու նշանակություն է ունեցել, ես ուրախ եմ, որ մեր մտահոգությունը կիսել են նաև կազմակերպիչներն ու ընդունել այդ ճիշտ որոշումը. շնորհակալություն նրանց:
Քանի որ մրցույթն իսկապես ակտիվություն մտցրեց ինտերնետային կյանքում, հուսով եմ, որ մրցույթը շարունակական կլինի՝ հաջորդ տարիներին ավելի մանրամասն ու լավ մշակված-կազմակերպված՝ հաշվի առնելով այս տարվա բոլոր բացթողումները:
հ.գ. Լրացուցիչ մրցանակ ստացավ freenet.am կայքը՝ հայկական ինտերնետի զարգացման հարցում ունեցած ավանդի համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
einnA (04.12.2010), Gayl (04.12.2010), Interdenominational (05.12.2010), Jarre (05.12.2010), Moonwalker (05.12.2010), Norton (05.12.2010), Ungrateful (04.12.2010), Yevuk (05.12.2010), Աթեիստ (06.12.2010), Արևածագ (05.12.2010), Հայկօ (05.12.2010), Ձայնալար (05.12.2010), Մանուլ (05.12.2010), Ռուֆուս (05.12.2010)
Armcomedy-ի ու Ա1+-ի հաղթանակները հաճելիորեն զարմացրեցին: Ոնց նկատեցի` տվյալ կայքերի ներկայացուցիչներն էլ էին զարմացած:
Chuk (05.12.2010), Jarre (05.12.2010), Moonwalker (05.12.2010), Արևածագ (05.12.2010), Հայկօ (05.12.2010)
parajanovmuseum.am
…Երեւի Փարաջանովին չեմ սիրում, դրա համար…
Այս նյութում հրապարակված են բոլոր նոմինանտ կայքերը.
Աղբյուր՝ 1in.amArmNet Awards 2010-ի հաղթողները հայտնի են
Շաբաթ երեկոյան ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 7 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:
«Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը` փոքր տարբերությամբ իր հետևում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru և http://parajanovmuseum.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:
«Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը` մասնավորապես առօրյա կյանքում մեծ օգտակարության և ազդեցության, ինչպես նաև կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար: Հաղթանակի մեծ հնարավորություններ ունեին նաև http://hand-made.am, http://www.e-gov.am և http://www.hayland.am կայքերը:
«Լավագույն նորարարություն» անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատվեցին այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթանակին հավակնում էին նաև http://armenianfamilytree.com, http://e-courses.am և http://hayeren.am կայքերը:
«Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթող դարձավ http://parajanovmuseum.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://e-courses.am, http://e-gov.am և http://tvarm.ru կայքերը:
«Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին` որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք: Ժյուրին կայքն առանձնացրեց նաև այն առումով, որ վերջինս համացանցում լրատվական կայքերից բացի ամենահաճախ մեջբերվող կայքերից է: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://arartplatform.com, http://armenian-tales.ru և http://yerevan.ru կայքերը:
Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Այս անվանակարգում մասնակիցները թեև թվով քիչ էին, սակայն mobile.a1plus.am կայքն արագորեն ստացավ Orange-ի և ժյուրիի բարձր գնահատականը` հատկապես հարմարավետ ինտերֆեյսի և նյութերի օպերատիվ թարմացման համար:
ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը: Գլխավոր մրցանակը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում առավելագույն թվով ձայներ հավաքած կայքին: http://parajanovmuseum.am կայքը, որը համաչափորեն զարգացած է թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով, միանշանակ ընդունվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից որպես լավագույնը: Ժյուրիի գնահատմամբ` կայքը մեծապես կարող է նպաստել նաև հայկական մշակույթը արտասահմանում ներկայացնելուն:
«Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կրկին կմասնակցեն մրցույթին, և անկասկած մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց», ասաց Ժյուրիի նախագահ, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մրցանակաբաշխության ավարտին «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար» հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին:
ArmNet Awards 2010-ի Ժյուրին կազմված է հայ և արտասահմանցի փորձագետներից, որոնց թվում` Vkontakte, Rutube, Opera Software, Microsoft, RAEC կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բացի ոլորտի մասնագետներ լինելուց, նաև յուրօրինակ «դրսի» աչք էին քննարկումների ժամանակ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Interdenominational (06.12.2010), Jarre (05.12.2010), Moonwalker (05.12.2010), Norton (06.12.2010), Ungrateful (05.12.2010), Արևածագ (05.12.2010), Ձայնալար (05.12.2010)
Է՜խ… («էխ»–ը ո՞նց ա հայերեն)«Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին`
Հլը ստեղ՝
ArmComedy Wins “Best Content” Nomination – ArmNet Awards-ի լավագույն բովանդակություն անվանակարգում հախթեցինք
Ողբամ ձեր լավագույն բովանդակությունը…
Հ.Գ.Քայլ առ քայլ, կամաց–կամաց մենք կշարունակենք Հայաստանը դարձնել ավելի լավ և զվարճալի տեղ…
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 05.12.2010, 14:37:
Si vis pacem, para bellum
Arxangelo (05.12.2010), Moonwalker (05.12.2010), VisTolog (05.12.2010), Արևածագ (05.12.2010)
Խնդրում եմ ձեռք բարձրացնի այն մեկը, ով ծիծաղել է նրանց կատակների վրա:Նույն «անմակարդակ» Կարգին Սերիալ եվ հաղորդումն ինչքան էլ եվ տհաճ է, նույնչափ եւ ծիծաղելի է: Այնպես որ համեմատության դեպքում բանասեր երիտասարդներն հաստատ չեն շահի:
Բայց ինձ ավելի շատ հուզեց ընտրված կայքերից երկուսի գրագիտությունը (կամ ինչպես նշում են կազմակերպիչները «գրագետ հայերեն տարբերակ»ը):
Ընդամենը 2 կայք՝ ա1պլյուս եվ արմկոմեդի ... տեղ-տեղ անգրագիտության լավ դասագիրք կարող են հանդիսանալ /մի կողմում լրագրողներն են, մյուս կողմում Բրյուսովի կադրեր - առնվազն զարմանալ կարելի է/: Ինչպես կարող է Բովանդակություն բաժնում հաղթանակած կայքը լինել անգրագետ հայերենով՝ ասենք զարմանալու կարիք չկա - Ժյուրիի 11 նշված անդամներից 7ը /այդ թվում եվ նախագահը/ հաստատ չեն տիրապետում հայերենին /մնացյալի գրագիտության մասին տեղեկացված չեմ/:
Ինչ վերաբերում է մնացած կայքերին, ապա ըստ իս ... նորմալ կայքեր են, բայց ոչ ֆավորիտներ
Ցավոք սրտի հայկական կայքերի շատ մեծ մասն է փայլում անգրագիտությամբ: Ու կարծում եմ ճիշտ դիտարկում է գրագետին տեղ տալը, գուցե նույնիսկ կարելի է ինչ-որ շահագրգիռ կողմի ուղղորդել՝ գրագիտության մրցույթ անցկացնելու: Բայց կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, խնդիր դրված չէր գտնել գրագետ ու անսխալ գրողներին: Իհարկե հրաշալի կլիներ, որ այդ նույն կայքերը գրագետ գրեին, եթե հեղինակների գրագիտությունը թերի է, ապա ունենային սրբագրիչներ, եթե սրբագրիչի վճարելը մեծ ծախս է, ապա գոնե գնեին ու օգտագործեին ուղղագրություն ստուգող ծրագիրը՝ նյութերը հրապարակելուց առաջ:
Բայց ունենք այն, ինչ ունենք:
Հիմա կոնկրետ արմքոմեդիի մասին. ես ինքս այդ կայքի օգտվողներից չեմ, երկրպագուներից չեմ: Բայց կայքը, ի տարբերություն բազմաթիվ ուրիշ կայքերի, ունի հեղինակային բովանդակություն, ընդ որում այնպիսի հեղինակային բովանդակություն, որը ցիտվում է լիքը ուրիշ տեղերում: Թեկուզ նույն ակումբում որոնում կատարելով կգտնեք բազում մեջբերումներ այդ կայքից: Ես որքան հասկանում եմ ժյուրին հենց այդ չափանիշներին է նախապատվություն տվել: Լրացնեմ, որ բազում մարդիկ իրոք հավանում են այնտեղի նյութերը, կայքի մշտական այցելուն են:
Ես չգիտեմ, կայքը բովանդակային առումով լավագու՞յնն էր, թե՞ ոչ. ներկայացված 624 կայքերի մեջ կան բազումները, որոնց ես արժանի եմ համարում այդ անվանակարգում հաղթելու: Բայց տվյալ կայքը համարում եմ այդ արժանիներից մեկը, անկախ գրագիտության աստիճանից (որը ցավոք չի բավարում) ու ինձ դուր գալ-չգալուց:
Իսկ Ա1+-ի համար առավել քան ուրախ եմ: Իհարկե այստեղ էլ այդ գրագիտության բացը կա, որը երբեմն շատ է ներվայնացնում, բայց սա մի լրատվամիջոց է, որը տարիներ շարունակ չնայած բոլոր ճնշումներին մեզ լրատվություն է տալիս ու գտնում նորանոր ուղիներ, այդ լրատվությունը տալու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
AMzone (08.12.2010), Ungrateful (06.12.2010), Արշակ (07.12.2010), Դարք (07.12.2010), Ձայնալար (07.12.2010)
Եթե հավես ունեք, մի քանի րոպե տրամադրեք եւ ընթերցեք այս գրառման մեկնաբանությունները: Նկատի ունեմ, որ քվեարկության թերությունների մասին ասված էր դեռեւս շատ վաղուց:
Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր Ա1Պլյուսի կողմնակիցներն են, բայց ինչպես կարելի է նման հոդվածի հեղինակին համարել լրագրող /եվ քանի որ հոդվածն էլ անանուն է, կայքն էլ - թերթ կամ մեդիա անվանել/:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը` «Գնդո» մականունով, ինչ-ինչ խնդիրներ է ունեցել Գագիկ Բեգլարյանի հետ,որն էլ նրա ծեծել է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ