Ի՞նչ է ոչինչը...
Ի՞նչ է ոչինչը...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
***************
Ոչիչը դատարկ ոչինչը փուչ է,
Բայց ոմանց կերպին խիստ համահունչ է,
Երբ միտքը չկա կամ միտքը նինջ է
Ոչինչը այնտեղ ,,բուի կռինչ" է...
Այո, շատ հաճախ ոչինչը ,,շունչ" է,
Մեր իսկ ականջից կախված մրմունջ է,
Գուցե այն ,,ով" չէ այլ փոքրիկ ,,ինչ" է,
Բայց դերը նրա խիստ որոշիչ է...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
A.r.p.i. (02.12.2010), aragats (20.02.2011), E-la Via (30.11.2010), Malxas (04.01.2011), Mark Pauler (01.12.2010), Meme (30.11.2010), Moonwalker (30.11.2010), Nadine (30.11.2010), Nare-M (06.03.2011), Sambitbaba (10.02.2011), Sona_Yar (30.11.2010), Tig (02.12.2010), Անտիգոնե (23.12.2010), Արևածագ (30.11.2010), Դեկադա (30.11.2010), Նիկեա (06.11.2014)
Այսպես չեն ապրում
Այսպես չեն ապրում...
Այսպես մեռնում են
Գետին տապալված ծեր ծառի նման:
Այսպես չեն ապրում, հավատացեք ինձ...
Այսպես խաբում են ծեր արեգակին,
Որ նա առավոտ
Մանուկի նման պարտեզ հաճախի,
Այսպես ընկնում են, որ էլ չելնեն,
Այսպես բացվում են, որ փակվեն ընդմիշտ,
Այսպես ժպտում են մի վերջին անգամ...
Ապրել սովորեք... Այսպես չեն ապրում...
29.11.10
A.r.p.i. (30.11.2010), E-la Via (01.12.2010), einnA (30.11.2010), Gayl (01.12.2010), Malxas (30.11.2010), Mark Pauler (01.12.2010), Meme (12.12.2010), Moonwalker (30.11.2010), Morg (01.12.2010), Nadine (30.11.2010), Nare-M (06.03.2011), Sambitbaba (10.02.2011), Sona_Yar (30.11.2010), Tig (02.12.2010), Անտիգոնե (23.12.2010), Նիկեա (06.11.2014)
Շնորհակալություն սիրելիներս...
Չեմ կարողանում թաքցնել... ... հուզմունքս...
Ես գնում եմ դեպի...
Կաթի նման փափուկ առավոտն է բացվում,
Եվ ներկում է իրեն հենց նույն կաթի գույնով,
Ու խոհերը մռայլ գիշերի մեջ թողած
Ես ելնում եմ նորից կաթից ճերմակ հույսով:
Եվ նորից ու նորից համոզում եմ ես ինձ,
Որ այսօրը պիտի մեզ նոր արև բերի,
Պիտի նոր կյանք բերի պիտի բերի բերկրանք
Եվ ոչ հացի համար դարձնի մեզ գերի:
Ու մտքումս պահած թմբլիկ բալիկներին՝,
Պաչիկները նրանց թմբլիկ թաթիկների,
Ես փողոց եմ ելնում կյանքով լեցուն, առույգ,
Որ ժպիտս կարեմ նրանց աչիկներին:
Որ իմ ներսում թնդա, որ իմ ներսում խնդա,
Որ ծիծաղից զնգա կյանքը ամենեցուն,
Թքած մեր արատը, թքած մեղքի դատը,
Ես գնում եմ դեպի հավերժություն...
01.12.10
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
A.r.p.i. (02.12.2010), E-la Via (03.12.2010), Gayl (02.12.2010), Malxas (04.01.2011), Mark Pauler (06.12.2010), Meme (12.12.2010), Nare-M (06.03.2011), Ohanyan (14.03.2011), Sambitbaba (10.02.2011), Sona_Yar (02.12.2010), Tig (02.12.2010), Անտիգոնե (23.12.2010), Արևածագ (12.12.2010), Նիկեա (06.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ