Քաղաքի եզրին՝ սովորական նորակառույցների արանքում, կանգնած է Հին Տունը, որտեղ ապրում են Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը ու շատ ուրիշները: Անհայտ է՝ արդյո՞ք լորդն իսկապես ծագում է վիշապների ազնվազարմ տոհմից, բայց Կույրն իսկապես կույր է, իսկ Սֆինքսն՝ իմաստուն: Տաբակին, իհարկե, շնագայլ չի, թեև սիրում է ուրիշների բարիքը վայելել: Տանն ամեն մեկն իր մականունն ունի, ու այնտեղի մեկ օրը երբեմն այնքան բան է ներառում իր մեջ, որ մենք, Դրսում, մի ամբողջ կյանքում էլ չենք ապրի: Ամեն մեկին Տունը կամ ընդունում է, կամ մերժում: Տունը բազմաթիվ գաղտնիքներ է պահում, ու հասարակ «պահարանային կմախքները» միայն ամենահասկանալի անկյունն են այն անտեսանելի աշխարհի, որտեղ անցում չկա Դրսից, որտեղ դադարում են գործել ժամանակի-տարածության սովորական կանոնները:
Տունը շատ ավելին է, քան մանկատունը, որում բնակվող երեխաներից հրաժարվել են ծնողները: Տունը նրանց առանձին տիեզերքն է:
Գրքի աննոտացիայից
Էջանիշներ