1.Որտեղ է նշված, որ նրանք Արատտայի քրմեր են:
Էնսուխքեշդանայի մասին հայտնի է շումերական «Էնմերքարը և Էնսուխքեշդաննան», «Լուգալբանդան լեռների խավարում» և «Լուգալբանդա», «Գիլգամեշն ու անմահության երկիրը» վիպերգերի շարքից, իսկ Դումուզիի մասին հայտնում է "Նիպպուրյան արքայացանկ"-ը, ընդ որում հայտնում է որպես արքայի մասին. "... որի քաղաքը (աստվածը) Հայան էր":

2.Դումուզի անվանումը հայկական է , թե ոչ
Հանդիպում է նաև "Թամուզ" ձևը: Այս անունների կապակցությամբ մի անգամ ես հարց ուղղեցի Արտակին, ասաց, որ իր կարծիքով շատ հնարավոր է, որ սրանք "խոսող անուններ" են, մոտավորապես ինչպես ասորա-բաբելական արքաների պարագայում:

3.Արդյոք Դումուզին Հայկի հայրն էր, թե Հայկը ընտրությունների արդյունքում էր գլխ քուրմ դարձել:
Կարծում եմ որ որ, Դումուզին հայկի հայրը չէր: Ինչպես կարելի է դատել առկա տեղեկատվության վերլուծությունից, Հայկը կապ չուներ մինչ այդ իշխած մարդկանց հետ, նա ուղղակի Արատտայի "սպարապետն" էր: Իմ կարծիքով, ինչքան ես եմ հասկացել, Հայկը երկրի գլխին է կանգնել ստեղծված անիշխանության պայմաններում, երբ դումուզին արդեն մահացած է եղել և նոր քուրմ դեռևս ընտրված չի եղել: Այս պարագայում "Բել"-ի դեմ վճռական ահղթանակ տարած ու մեծ հեղինակության հասած Հայկն էլ հենց ընտրվել է որպես Արատտայի քուրմ:

4.Ինչու ես կարծում, որ Հայկը գլխավոր քուրմ է եղել:
Ենթադրում եմ, հիմք ընդունելքվ.

1. Քրմերի մինչ այդ եղած շղթան,
2. Հայկի աստվածացումը,
3. Նրա ունեցած մեծ հեղինակություն,
4. Արատտայի թեոկրատական բնույթը:

5.Սա կարծեմ մաքուր ասորական անուն է
Ոչ մի դեպքում - սա հայտնի էր նաև որպես Ռիշի-Թեշուբ, որը մաքուր հնդեվրոպական անուն է:

6.Որն էր Արատտայի մայրաքաղաքը:
Ենթադրաբար, մինչև մ.թ.ա. 2492 թ-ը` Մեծամորը, հետո` Հայկաշենը:

7.Որն էր Հայկ Նահապետի նստավայրը: Արդյոք Հայկաշեն գյուղն էր:
Հայկաշեն քաղաքը: