Շատ մեծ խնդիր կա: Թովմա Արծրունին Պարթիայում եղել է Հայաստանում առաջին Արշակունիների հայտնվելու ժամանակ, իսկ դա տեղի է ունեցել մթ 1 դարում: Հետևապես դրանից 300 տարի առաջ Մեծ Հայքում Արշակունի չի եղել: Ես առանձնապես դեմ եմ այդ վարկածին, քանի որ դա խիստ անհավանական է: Արշակունիները դեռ Պարթիայում կարգին չհաստատված ու թագավոր չդառած չէին կարող Հայաստանում այդքան ուժեղ քաղաքական գործունեություն ծավալել ու իրենց թագավորներն ունենալ:
Իսկ Արտաշեսյանների Արշակունի լինելն էլ ավելի անհեթեթություն է: Ամեն ինչով նրանք հակապատկեր էին Արշակունիներին: Ոչ դեմքով էին նման, ոչ էլ սովորություններով: Բոլոր Արշակունիները լավ խնամված պատկառելի մորուքներ ունեին, մինչդե Արտաշեսյանները մաքուր սափրում էին դեմքը: Արտաքնապես էլ հեչ նման չէին: Տիգրանին ու Արտավազդին նայիր, իսկ հետո Արշակունի թագավորներին: Կատարյալ հակապատկերներ են: