Տրիբուն-ի խոսքերից
Ես կարծիք եմ հայտնում:
Լիոնի մոտ, երբ պետք ա որևէ բանը ժխտելու համար ասել, որ հայ որևէ պատմիչի մոտ ժամանակագրական խառնաշփոթ կա, ապա նա մի անգամից բռնվում է այդ խառնաշփոթից: Մյուս կողմից, էլ երբ պետք ա պացուցել սեփական տեսակետը, ապա կարելի է մեջբերել նույն պատիմիչի գրածներից մի հատված, ու հիմնավորել, որ հենց այդպես էլ եղել է: Էս արդեն առաջին անգամը չի:
Ուսումնասիրության մեթոդոլոգիան որ ունի Լիոնը մոտավորեպես հետևյալն է.
- սկզբում գրում ես քո պատմությունը
- եթե պատմիչների մոտ կան «տողեր» որոնք որոշակիորեն հիմնավորում են քո գրածները, մեջբերում ես միայն այդ տողերը ու հիմնավորում ես՝ թքած ունենալով ժամանակագրական խառնաշփոթի վրա
- եթե պատմիչի ժամանակագրությունը հակասում է քո թեզին, ապա մեղադրում ես պատմիչին ժամանակագրական խառնաշփոթի մեջ
Էս դեպքը առաջին դեպքը չի, կարծեմ նույն բանի շուրջ Լիոնի հետ ահագին վիճել ենք կապված մի ուրիշ հարցի հետ: Հիմա չեմ հիշում, որ հարցն էր, բայց գրեթե նույն պատմությունն էր:
Այ հենց էս պատճառով էլ իմ միակ քոմենթը թեմայում նա էր, որ Թովմա Արծրունու ու նկարագրվող ժամանակարջանի մեջ հազար տարվա տարբերություն կա, ու ժամանակագրական առումով ու տեղի ունեցած երևույթների առումով հենվել Թովմա Արծրունու պատմության վրա, ու շատ կոնկրետ արքայացանկ գրել՝ նույնիսկ մոտավոր տարեթվերով, աբսուրդ է:
Էջանիշներ