1. ARMSCII–ն հնացած ստանդարտ ա։ Ստեղծվել ա պապուս թվին, որ ԴՈՍ–ի վախտերով մարդիկ մի ձև հայերեն գրեն։
2. Չնայած ARMSCII ստանդարտին, տարբեր ֆոնտեր ինչ–ինչ պատճառներով տարբեր կոդավորումներ են օգտագործում։
3. Եթե կոնկրետ ֆոնտը, որով տեքստը հավաքվել ա, մոտդ չկա, մեծ հավանականությամբ ուրիշ ֆոնտի փոխելուց կոդավորումը կխախտվի։ Հիմա լավ չեմ հիշում բայց կարծեմ «Ե» տառը չակերտ էր դառնում։
4. Word–ը չի հասկանում որպես հայերեն ու էդ պատճառով սաղ կարմիր ա լինում։ Ոչ մի նորմալ spellchecker բնականաբար չի աշխատում։
5. Ոչ մի մեսսենջերով չես կարող հատվածներ քոփի անես ուղարկես ուրիշին։ Գուգլ դոքս բան, մոռացի։
6. Ոչ մի դեբիլ պապենական ծրագիր պետք չի հայատառ գրելու համար։ Բոլոր ՕՀները յունիքոդ կարողանում են գրեն։
Կարճ ասած սաղ պրոբլեմ ա, որոնք սաղ լուծված են, եթե տեքստդ յունիքոդ ա։
Էջանիշներ