Չգիտեմ թե ինչ գժություններ ա իմ մոտ տեղի ունենում…

մեջբերում եմ ինչ-որ մեկի խոսքը, լրիվ ուրիշ մարդու անուն ա գրում, բայց հենց նույն իմ մեջբերված գրառումը… ստացվում ա թե դիտմամբ մեջբերածիս մեջ ջնջել, ուրիշի անունն եմ գրել

մեկ էլ մեկ-մեկ էլ էս --> զզվելի սմայլիկն ա մեջբերածս գրառումից վերև հայտնվում, ամեն անգամ ստիպված խմբագրում եմ ու ջնջում իրան…

Ասեմ, որ սա միայն ես չեմ նկատել, շատերն են տեսել, նենց որ հաստատ իմ երևակայության արդյունքը չի, ոչ էլ խմում եմ, ոչ էլ թմրանյութեր օգտագործում…

Չէ, լուրջ եմ ասում, սենց միստիկ բաներ ա անում «Ակումբս»