(էս Արմինկոյով գրառում անելը պատմություն ա...)
KHT ջան,
ես երեկ մի գրառում էի արել, բայց ինչ-որ պատճառով չի պահպանվել:
Ուրեմն ես երեկ պարզեցի, որ, չնայած Unicode ստանդարտով սահմանված են հատուկ սիմվոլներ նոտաների համար, բայց այսօրվա դրությամբ դրանք չեն կիրառվում, ու նաև շատ քիչ են այնպիսի ֆոնտերը, որոնք կունենան այդ սիմվոլները: Համենայն դեպս ինձ չհաջողվեց գտնել մի այնպիսի Յունիկոդ ֆոնտ, որի մեջ լինեն նոտաներ: Ավելին, ես հետո հասկացա, որ Word 2003-ը ընդհանրապես չի սատարում non-BMP սիմվոլներ (դրանք Յունիկոդի այն սիմվոլներն են, որոնց կարգահամարը մեծ է x10000-ից): Այնպես որ այսօրվա դրությամբ Յունիկոդով նոտաներ գրել Word-ում հնարավոր չէ
փորձիր գտնել այլ տարբերակներ...
Էջանիշներ