Ժողովուրդ, հեց նոր նկատեցի սենց մի խնդիր՝ Windows 10-ից word ֆայլը, հավաքված Arial Unicod-ով, Windows 7 տեղափոխվելիս վնասվում են: Նոթբուքիս վրա Windows 10 է, այնտեղից տանս կոմպի վրա, որի վրա Windows 7 է, ֆայլ գցեցի, վնասեց: Վնասը կայանում է նրանում, որ բառերի արանքի պռոբելը կորում է, օրինակ, վերջին արտահայտությունը սենց տեսք է ստանում - բառերիարանքիպռոբելըկորումէ...
Էս ինչ բան էր, սրա հետ ոնց վարվենք: Փաստորեն, եթե անզգույշ կերպով նոթբուքիս ֆայլերը գցեմ տանս կոմպի վրա, տանս կոմպով դրանք կարդալ էլ չեմ կարողանա: Հետաքրքիրն էնա, որ նույն նոթբուքիս մեջ ֆայլերը լրիվ նորմալ վիճակում են:
Ի դեպ, ստուգեցի և doc, և docx ֆայլերը՝ նույն վիճակն է...
Նման բան տեսել էիք, լսել էիք? Եթե մի խորհուրդ տաք, որ վիակն ուղղեմ, շատ ուրախ կլինեմ...
Էջանիշներ