Ժող, հարցս խառն ա, չգիտեմ որտեղ գրեմ, գրում եմ այստեղ։

Ուրեմն իրավիճակը սենց ա, լինուքսով աշխատող արբանյակային ընդունիչը արբանյակից ստանում ա ծրագիրը EPG: Ոնց հասկանում եմ, ոչ յունիկոդ, քանի որ, այլ փաթեթի վրա ֆոնտը փոխելուց հետո վրացերեն տեքստը կարդացվեց, իսկ այս փաթեթի վրա ոչինչ չփոխվեց։ Չեմ կարող ասել, ռեսիվերը ինչ ա անում էս տեքստի կոդավորման հետ, բայց վերջնական արդյունքը սենց ա
äÔîÑãàר. áÐÔà×ÐèÝàØáÝ ÐÛîÐÜÐÒãàØ ÛÐâéØ ØàÚÐÜÓØÐ áÐåÐà×ÕÔÚÝ (Þ/à ÓãÑÚØÜØÓÐÜ)

Խնդիրս պարզել ինչ կոդավորմամբ ա գալիս էս տեքսը ի սկզբանե, յունիկոդ վերածելու համար։ Մեծ հավանականությամբ տեքստը երկու անգամ ա վերակոդավորվել, սկզբում չգիտեմ ինչից, չգիտեմ ինչ, հետո յունիկոդ։ Կարող եմ նույնիսկ տեքստ գտնել, որտեղ հաստատ գիտեմ ինչ ա գրված։ Փորձել եմ էդ տեքստի հետ խաղալ, տարբեր կոդավորումներ փոխելով, բայց որևէ արդյունքի չեմ հասել... Արդեն 4 օր ա սրա վրա եմ...