Զանգեցի, Արս ջան, մերսի: Խոսացի հետը, բայց իմ ուզածից չունեին: Իրան թվացել էր՝ CPU-ի քուլեր ա պետք: Տերմոպաստա էլ չունեին ոնց որ:
Սեկամ մտա էսօր, էդ 750 դրամանոց քուլերից առա, ասի՝ հեչ որ չլինի՝ մի ձև կհարմարացնեմ, է՛լի, հին ռադիատորի վրա: Պլան Բ, մթամ: Ձեռի հետ էլ մի հատ կարգին պտուտակիչ առա: Հետո Աթեիստի հետ խոսեցի, մի հատ լավ խանութի տեղ ասեց (XArt, Սարյանի վրա), գնացի իրանց մոտից մի հատ VGA քուլեր առա. մի կես միլիմետրի տարբերություն էր տալիս, զոռով նստացրեցի: Լավ բան ա, պղնձից, ծանդր, լույսեր-մույսեր են վառվում, լօլ: Հիմա պռոշս կծած նստած սպասում եմ, թե երբ ա կոմպի մեջից վառածի հոտ գալու ու BSOD հայտնվելու: Դրած Hardware Monitoring եմ անում երկու տարբեր ծրագրերով, հլը որ ոնց որ թե չիփսեթը 37C-ի վրա կայունացել ա: Հեսա մի քիչ խաղ կխաղամ, թող սթրես-տեստ լինի: Բայց դե վախում եմ. կարող ա տերմոպաստան ճիշտ չեմ քսել, կարող ա քիփ կպած չի, հազար ու մի բան կա, եսի՞մ:
Աթեիստ ջան, շատ շնորհակալություն:
DIXIcarpe noctem
ars83 (11.05.2009)
Ժողովուրդ ինձ կես ժամով պետք է Обжимной инструмент սարքից
Ինչի՞ց կլինի. դայլ ափով մտնելուց մի առ ժամանակ հետո կապը գնում ա, հետո reconnect տալուց մոդեմի մեջից սուր ձայն ա գալիս /դայլ թոնից բարձր/ ու չի հավաքում, կամ էլ հավաքում ա, բայց բան չի փոխվում
Kaspersky Internet Security - ին ոնցա աշխատում, լավնա?, կան օգտագործողներ ?
Ժող, մի հատ չայնիկ հարց տամ. ունեմ keygen, որը ստուգելուց անտիվիրուսների մի մասը ասում են, որ վիրուսոտ է։ Որևէ ձև կա՞ էդ քեյգենը նենց աշխատացնելու, որ խելոք իրա key-ը գեներացնի գնա առանց կոմպս վիրուսոտելու։Օրինակ՝ exe-ի գրել–փոխել–ջնջելու permission–ները փակելով։ Տենց բան հնարավո՞ր է։
Կամ էլ ասենք ինչ–որ պուճուր վիրտուալ մեքենա սարքեմ, դրա մեջ աշխատացնեմ, նենց, որ keygen–ը դրանից էն կողմ աշխարհ չտեսնի ու դրանից դուրս չկարողանա վիրուսոտել։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
մի հատ VirtualBox ինստօլ արա, հետո իրա մեջ Պատուհաններ ինսթոլ արա ու ինչ ուզում ես խոդի տուր մեջը:
կամ էլ VMWare
էսպես չի մնա
Հա, իմ keygen–ի դեպքում էլ եմ ենթադրում, որ հնարավոր է ուղղակի keygen է էդ պատճառով են անտիվիրուսների մի մասը շուխուռ անում, բայց էդ դեպքում ո՞նց կարելի է համոզվել որ մաքուր է։
Ի դեպ, փորձի համար պատահական exe (QIP-ի uninstaller-ը) անունը փոխեցի դրեցի keygen.exe ու տվեցի ստուգի, բայց 40 անտիվիրուսներից ոչ մեկը վիրուս չհամարեց։![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.05.2009, 16:29:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ժողովուրդ, էս winlogon.exe-ն մոտս ինչ-որ շատ ա պրոբլեմներ տալիս։ Երեկ միացրի կոմպը, լոգին եղա, մեկ էլ ռեստարտ եղավ։ Միացավ նորից լոգոն եղա, էռոռ բերեց «winlogon.exe has encounted a problem and...Send error report, Don't send»։ Էսօր էլ աշխատանքի ընթացքում մեկ էլ տեսնեմ թասք մենեջերում CPU usage-ը 50-ից ավելի ա, ու ամենաշատ ծախսողը հենց winlogon.exe-ն ա։ Ստիպված մեխանիկորեն անջատեցի կոմպը, որովհետեւ ո՛չ Turn off-ին, ո՛չ Log Off-ին, ո՛չ Restart-ին ռեակցիա չէր տալիս։
Ինչի՞ց կլինի։![]()
Անտիվիրուսները որ շուխուռ են անում, էդ ոչ թէ նրանից ա, որ ֆայլիդ անունը "keygen" ա, այլ որտեվ ինքը կամ ռեգիստերներիդ ա ուզում դիմի, կամ պորտ ա բացում ժամանակավոր, կամ նման մի բան (և շատ հնարավոր ա, որ ոչ սարսափելի), դրա համար քո QIP-ի uninstall.exe-ի անունը որ փոխես "keygen" անտիվիրուսը չի բռնի, իսկ եթե keygen.exe-իդ անունը փոխես, ինչ էլ ուզում ես դնես, մեկ ա էլի կբռնի, սակայն հիմնականում դրանք վիրուսներ չեն պարունակում, այլ ուղղակի կամ, ոնց ասեցի, ռեգիստերներին են կպնում (էդ ծրագրի մասով), կամ մի հատ պորտ ժամանակավոր բացում են ու եթե կպած ես ինտերնետին, կարող ա մի հատ երկու հատ գովազդ քաշեն:
P.S. Իմ գրածը չի նշանակում, որ ես խորհուրդ եմ տալիս արխային օգտագործել keygen-ը:
Ավելի լավ է մեկ հատ մոմ վառել, քան անվերջ բողոքել մթությունից
Take it easy...
Սամվել (13.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ