Tahoma Armenian տառատեսակը ևս յունիկոդ է:
Ընդհանրապես ակումբում դրված է առաջնայնություն: Եթե համակարգչում առկա է Tahoma Armenian տառատեսակը, ապա տեքստը պատկերվում է դրանով, չլինելու դեպքում Sylfaen-ով, դա էլ չլինելու դեպքում Arial Unicode-ով և այլն: Այս հերթականությունը սահմանելիս հաշվի են առնվել տառերի գեղեցկությունն ու ընթեռնելի լինելը՝ ըստ մեր չափանիշների, որոնք ըստ իմ դիտարկումների բավարարում են օգտագործողների մեծամասնությանը:
Ընդհանրապես իմ դիտարկումներով սակավ չեն դեպքերը, երբ Tahoma Armenian տառատեսակն առաջին անգամ տեսնողը այն համարում է խորթ ու անհարմար, իսկ կարճ ժամանակ հետո համոզվում, որ այն շատ ավելի հարմար է:
Քո մոտ նախկինում այլ ֆոնտով, ներկայումս սրանով ցույց տալը թերևս պայմանավորված է նրանով, որ համակարգչիդ մեջ այդ տառատեսակը նոր է տեղադրվել: Նախկինին վերադառնալու համար պետք է այդ ֆոնտը ջնջել համակարգչի միջից, ինչը պարզապես խորհուրդ չէի տա: Ամեն դեպքում համակարգչիդ հետ կապված խնդիր չկա:
Էջանիշներ