User Tag List

Ցույց են տրվում 2,401 համարից մինչև 2,415 համարի արդյունքները՝ ընդհանուր 8242 հատից

Թեմա: Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խնդրում եմ շտապ օգնեք....

    Մեջբերում hayksan-ի խոսքերից Նայել գրառումը
    CTFMON -ը Start\All Programs\Startup ում կա:
    Ես Delete եմ անում Start\All Programs\Startup -ց կամ Tesk Manager -ից , բայց էլի հայտնվում ա:
    Ի՞նչ կարող եմ անել:
    Էս էլ հայերենը

    WORM_VB.BND –Ի ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԸ

    Նախաբան

    Դուք բացում եք «My Computer»-ը, փորձում եք բացել լոկալ սկավառակներից (Local Disk) մեկը եւ այն բացվում է նոր պատուհանում, կամ Windows-ը սխալի է հանգում (Error է տալիս)։ Լոկալ սկավառակներից մեկի վրա սեղմում եք մկնիկի աջ կոճակը եւ տեսնում եք, որ ցուցակի վերեւում մուգ տառերով գրված է ոչ թե «Open» բառը, այլ ինչ-որ «Open(O)», իսկ մի փոքր ներքեւում գտնվող «Open» բառը գրված չէ մուգ տառերով։ Սեղմում եք «Open»-ը եւ սկավառակը բացվում է։ Կարող է լինել լոկոլ սկավառակ, որում ակտիվ է «Open»-ը, բայց ցուցակում առկա է «Open(0)»։ Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Նախապես նշեմ, որ պատճառը Worm_vb.bnd վիրուսն է։


    Վնասազերծումը

    Բացեք «Task Manager»-ը` սեղմելով Ctrl+Shift+Esc կամ Ctrl+Alt+Delete կամ։ «Task Manager»-ի «Processes» բաժնում գտեք «ctfmon.exe»-ն։ Նշեք այն եւ «End Process» կոճակով փակեք այն (ցուցակում կարող է լինել մեկից ավելի «ctfmon.exe». փակեք բոլորը)։ Եթե պրոցեսը չի փակվում, ապա փորձեք դա անել «Safe Mode»-ով ։

    Բացեք Start>(Settigs>)Control Panel>Folder Options-ը։ «View» բաժնում անջատեք «Hide protected operatingsystem files (Recommended)» վանդակը (վերականգնեք այն միայն ողջ գործընթացի ավարտից հետո)։ Բացեք բոլոր լոկալ եւ Removable դիսկերը (եթե ֆլեշ ունեք, ապա դա էլ դրեք ու բացեք), բոլորի մեջ կտեսնեք Recycled ֆայլ, որի նկարը կլինի Recycle Bin-ի նկարը։ Բոլորը ջնջեք Shift+Delete-ով։
    Այժմ բացեք Start>Programs>Startup թղթապանակը (հաճախ այդ թղթապանակը սա է` C:\Documents and Settings\{Տվյալ օգտվողը}\Start Menu\Programs\Startup)։ Գտեք այնտեղ «ctfmon.exe»-ն (եթե կա) եւ ջնջեք այն սեղմելով Shift+Delete։
    Հիմա հարկավոր է խմբագրել Registry-ն, որպեսզի վերանա վերը նշված Open(O)-ն։ WindowsXP-ում բացեք Start>Run եւ գրեք «regedit» եւ սեղմեք OK։ Բացված պատուհանի ձախ մասում բացեք հետեւյալ թղթապանակը.
    HKEY_CURRENT_USER>Software>Microsoft>
    Windows>CurrentVersion>Explorer>MountPoints2
    Աջ կլիկ արեք «MountPoints2»-ի վրա եւ ընտրեք «Find»։ Համոզվեք, որ Find-ի պատուհանում նշված է միայն «Data» վանդակը։ Որպես փնտրվող տեքստ գրեք «Recycled\ctfmon.exe» եւ սեմեք «Find Next»։ «Registry Editor» պատուհանի աջ մասում կտեսնեք գտնված տվյալները։ Ջնջեք դրանք։ «Registry Editor» պատուհանի ձախ մասում ջնջեք «Open(&O)» կամ «Open(&0)» թղթապանակը։
    Սեղմեք F3-ը որոնումը շարունակելու համար։ Կատարեք վերը նշված գործողությունները միչեւ որոնման ավարտը։ Անուհետեւ փակեք «Registry Editor»-ը։
    Այժմ պետք է ջնջել խանգարող որոշ ֆայլեր։ Բացեք լոկալ սկավառակներից մեկը եւ կտեսնեք նրա մեջ ծածկված (Hidden) «autorun.inf» ֆայլ։ Նրա պարունակությունը հետեւյալն է.
    [AutoRun]
    shellexecute=Recycled\Recycled\ctfmon.exe
    shell\Open(O)\command=Recycled\Recycled\ctfmon.exe
    shell=Open(0).
    Սա վիրուս չի պարունակում, բայց վիրուսին աշխատեցնող հրամաններ է պարունակում։
    Նշեք «autorun.inf» ֆայլը եւ սեղմեք Shift+Delete։
    Կարելի է համարել, որ հարցը լուծված է։ Սակայն այժմ աջ կլիկ տալով լոկալ սկավառակների վրա կարող է ակտիվ տողում լինի գրված «Auto Run» կամ «Auto Play»: Փորձեք անվանափոխել լոկալ սկավառակը (օրինակ` եթե «My Computer»-ում Դուք տեսնում եք «Local Disk (C:)», ապա աջ կլիկ արեք նրա վրա եւ ընտրեք «Rename», գրեք պատահական մի բառ։ Այժմ (C:)-ի աջ կլիկի մենյուում ակտիվ կլինի «Open»-ը։ Եթե ցանկանում եք, որ (C:)-ի անունը կրկին դառնա «Local Disk» պարզապես կրկին տվեք «Rename», ջնջեք գրված անունը եւ սեղմեք «Enter»)։


    Այս տեքստը ժամանակին ես եմ սարքել։ Հուսով եմ հիմա գոնե մեկին օգտակար կլինի։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 11.11.2008, 17:01:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    you (07.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր համակարգչային գրաֆիկայի վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 05.12.2020, 12:56
  2. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 723
    Վերջինը: 13.05.2017, 01:10
  3. Հարց, խնդրում եմ օգնել
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.05.2009, 23:53
  4. Խնդրում եմ շտապ օգնել... հարկավոր է նոր բառ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 20.04.2009, 17:04
  5. Խնդրում եմ օգնել
    Հեղինակ՝ HNK511, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.02.2008, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •