Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բան ասեմ, կարող ա օգնի հիդըն ֆայլերի համար։ Ուրեմն բաց Start>Run>regedit, հետո բաց HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows\CurrentVesion\Explorer\Advanced\Folder\Hidden։
կտեսնես երկու թղթապանակ` NOHIDDEN եւ SHOWALL։ Դրանց երկուսի մեջ էլ կա CheckedValue անունով արժեք (value)։ Այդ արժեքները պարունակում են որեւէ թիվ։
Օրենքով այդ թվերը պետք է լինեն SHOWALL-ի համար` 1, NOHIDDEN-ի համար` 2։
1 թիվը թույլ չի տալիս, որ հիդըն ֆայլերը երեւան, իսկ 2 թիվը` հակառակը։ Եթե քո մոտ կա վիռուս, ապա հնարավոր է, որ 2 արժեքի փոխարեն տեսնես 0։ 0-ն 2-ի փոխելն անիմաստ է, քանի որ վիռուսը այն արագ ետ է փոխում։
Բայց վիռուսին կարելի է խաբել։ SHOWALL-ի մեջ գնտվող CheckedValue-ի 1-ը դարձրու 2։ Հետո FoderOptions-ում նշի «Do not show hidden files and folders», հա ու չմոռանաս հանել «Hide protected operating system files»-ի «պտիչկան»։ Չի բացառվում, որ այսքանից հետո դու կկարողանաս տեսնել թաքնված ֆայլերը, ու կկարողանաց ջնջել վիռուսը։ Եթե սա իմ իմացած վիռուսն է, ապա այն գտնվում է յուրաքանչյուր լոկալ դիսկի մեջ (C:, D:, E:...) autorun.inf անունով։

Ամեն դեպքում եթե լոկալ դիսկերիդ կամ ֆլեշիդ մեջ գտնում ես autorun.inf, կամ Recycled անունով ֆայլ, ապա անհապաղ ջնջի՛ր Shift+Delete-ով։
Ինձ մոտ NOHIDDEN-ում 2 է, իսկ SHOWALL-ում` 0:
Քո ասած փոփոխություններն անելուց հետո էլ hidden ֆայլերը չեն երևում
Բայց ես NERO-ի օգնությամբ կարողանում եմ տեսնել hidden ֆայլերը, որոնց մեջ երևում են նաև վիրուսները: Ցավոք չեմ կարողանում դրանք ջնջել: Ավելի ճիշտ ջնջում եմ, բայց դրանք նորից վերականգվում են: Ընդ որում դու ճիշտ ես, բոլոր լոկալ դիսկերում դրանք կան:
Արդեն մասնագետ եմ կանչել, շուտով կգա կկարգավորի:

Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ: